«Մինսկի խումբը հասկանում է, որ Արցախը պետք է մասնակցի բանակցություններին, բայց Ադրբեջանը խոչընդոտելու է դրան». Դավիթ Բաբայան

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի  և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև առաջիկայում սպասվող հանդիպման վերաբերյալ հայտարարություն են տարածել: Հայտարարության մեջ, մասնավորապես, նշված է. «Համանախագահներն ընդգծում են այնպիսի միջավայրի պահպանումը, որը թույլ կտա իրականացնել արդյունավետ քննարկումներ, և շարունակում են դրականորեն գնահատել վերջին շրջանում շփման գծում մահվան դեպքերի բացակայությունը: Համանախագահները նաև ողջունում են որոշ սկզբնական քայլերը, որոնք իրականացվում են տարածաշրջանում՝ նախապատրաստելու բնակչությանը խաղաղությանն ու քաջալերելու կողմերին ինտենսիվացնել նման ջանքերը: Միևնույն ժամանակ՝ համանախագահները վերահաստատում են լարվածության թուլացման ու հրահրող հռետորաբանության նվազեցման խիստ անհրաժեշտությունը: Այս համատեքստում համանախագահները կոչ են անում կողմերին զերծ մնալ հայտարարություններից ու գործողություններից, որոնք ենթադրում են տեղում իրադրության փոփոխություն, նախապես վճռում են ապագա բանակցությունների արդյունքը կամ ստեղծում են նախապայմաններ, առանց մյուս կողմի համաձայնեցման պահանջում են ձևաչափի միակողմանի փոփոխություն կամ ցույց են տալիս պատրաստակամություն վերսկսելու ռազմական գործողությունները»: Այդ հայտարարարությունից անմիջապես հետո քաղաքագետ Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքելով այս հայտարարությանը՝ գրել է, որ Մինսկի խումբը մերժեց Արցախը բանակցությունների սեղանին վերադարձնելու Հայաստանի պահանջը՝ գնահատելով այն՝ որպես նախապայման. «Շատ շուտով պարզ կդառնա, թե կբանակցի՞ արդյոք Փաշինյանը Ալիևի հետ առանց Արցախի, թե՞ ոչ»: Համանախագահների հայտարարությանն արձագանքել է նաև ՀՀԿ փոխոսնակ Արմեն Աշոտյանը՝ նկատելով. «Վտանգ կա, որ Ղարաբաղյան կարգավորման գործընթացում Նիկոլ Փաշինյանի շտապողականության, ավելորդ ինքնավստահության և սեփական ուժերը գերագնահատելու հետևանքով գրեթե մեկ տարի անց մեզ վերադարձնում են ելակետային դիրքերին, ցավոք, առանց Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի պայմանավորվածությունների կատարման անհրաժեշտության մասին հիշատակման»: 168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանն անդրադառնալով Մինսկի խմբի հայտարարությանը և դրա հետ կապված մտահոգություններին, նկատեց՝ այն, որ պաշտոնական Ստեփանակերտը պետք է մասնակցի բանակցային գործընթացի բոլոր փուլերին՝ պարզ է բոլոր ողջամիտ մարդկանց համար։ «Այս մասին մենք բազմիցս խոսել ենք նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, գրեթե յուրաքանչյուր հանդիպման ժամանակ։ Պետք է ասեմ, որ նրանք լավ են պատկերացնում և հասկանում, որ դա միակ ճանապարհն է, որպեսզի այս հակամարտությունը կարգավորվի։ Բայց հասկանալի է, որ Ադրբեջանն ըստ ամենայնի խոչընդոտելու է այդ գործընթացին։ Սակայն, անկախ ամեն ինչից, մենք էլ մեր համառությունը պետք է ցուցաբերենք և այս ճանապարհից շեղվենք, ուշ թե շուտ, մեկ է՝ բանակցությունների լիարժեք ձևաչափը պետք է վերականգնվի։ Քանի դեռ այս ամենը չկա, միակ իրական բանը, որին կարելի է հասնել, և վերջին տարիներին հենց դրան են ուղղված հիմնական ջանքերը, դա  խաղաղության և կայունության պահպանությունն է տարածաշրջանում։ Կարծում եմ՝ այլ բան ակնկալել անհնարին է»,- ասաց Դավիթ Բաբայանը։ Ինչ վերաբերում է հայտարարության մեջ Սանկտ Պետերբուրգի, Ժնևի և Վիեննայի պայմանավորվածությունների հիշատակման բացակայությանը, Դավիթ Բաբայանը նշեց, որ այս պայմանավորվածությունները ձեռք են բերվել, և որևէ մեկը դրանցից չի հրաժարվել` ո՛չ պաշտոնական Երևանը, ո՛չ պաշտոնական Բաքուն։

դիտվել է 37 անգամ
Լրահոս
Նիկոլին մի հավատացեք,նայեք եւ համոզվեք Գառնիկ Դանիելյանը ՔՊ-ի կողմից Հոխիկյանի տան վրա հարձակման մասին Մեծ Մանթաշ գյուղում տուն է այրվել. բնակիչը մահացած է հայտնաբերվել Դուրս է բերվել Սուրբ Էջմիածնում պահվող Քրիստոսի Խաչափայտի (Կենաց Փայտի) մասունքը Հերթական ճանաչումը Միլանում. Մխիթարյանը կպայքարի Ինտերի լավագույնի կոչման համար Իմ կոշտ ռեպլիկը հասցեագրված է բացառապես ՔՊ-ին․ Սուրենյանց Հերթական սուտ խոստումը. Արթուր Խաչատրյանը` Փաշինյանի` երկաթուղու նոր ճյուղ կառուցելու մասին Նաիրի Հոխիկյան. «Իմ տան վրա հարձակում է եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների կողմից» Ընտրություններին ընդառաջ թարմ թխած ընտրակաշառք ենք ստացել. Ավետիք Քերոբյան Տյումե՞ն, Կիլիկիա՞, list.am՞ թե ՀՀ, հունիսի 7-ին ընտրություն ենք կատարելու այս չորս սցենարների մեջ Հայրապետիս հորդորն է ամենքիդ՝ անխտիր առաջիկա կիրակի մասնակցել ընտրություններին․ Կաթողիկոս Հայաստանում կարող է բարդ իրավիճակ ստեղծվել գազի հետ կապված․ Օվերչուկ «Թշնամուն հանձնվելու» փոխարեն ՀՀ-ն պարտավոր է առաջնահերթ զարգացնել իր ներուժը․ Բագրատ Սրբազան Մեկ օրում 28 նավ է անցել Հորմուզի նեղուցով Երևանում սթրես-թեստերով կզբաղվեն այն ժամանակ, երբ «այդ հարցը սուր դրվի» Հայաստանը կզրկվի ելակի գրեթե ամբողջ արտահանումից ռուսական շուկայի կորստի դեպքում. ՌԻԱ Նովոստի Սա քաղաքական խաղ է. շուտով Հայաստանում ընտրություններ են․ Լուկաշենկո Փաշինյանի մասին իմ կարծիքը բարձրաձայնելուց հետո մարդիկ են ուղարկել իմ բնակության հասցե․ փաստաբան Լուկաշենկոն խորհուրդ է տալի հայերին շատ զգույշ լինել Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավին հասցվող hարվածների նոր ալիքի սկսվելու մասին Շիրակի փողոցում տեղի է ունեցել վթար` hրդեհի բռնկմամբ․ կա տnւժած Վանաձորում բախվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Սյունիքում «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Վթարային ջրանջատում․ հայտնի են հասցեները Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով․ՌԴ դեսպանատունը գործարկել է զոհերի թվային հուշահամալիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am