Այսօր համացանցը ցնցեց հերթական «բարեփոխումը»

Ստորև ներկայացնում ենք բժիշկ Մարինա Խաչատրյանի հոդվածը․ Այսօր համացանցը ցնցեց հերթական «բարեփոխումը»։ Խոսքը երիկամների, լյարդի և սրտի փոխպատվաստման ծրագրի մասին է՝ կենդանի ու ոչ կենդանի դոնորներից: Աղբյուրն՝ այստեղ Մասնավորապես, ուշագրավ է հետևյալ արտահայտությունը. «Հայաստանի Հանրապետությունում սկսելու ենք երիկամների, լյարդի և սրտի փոխպատվաստման ծրագիր … »։ Հարկ եմ համարում նշել, որ սա ԱՆ հերթական PR քայլն է, քանզի Հայաստանի Հանրապետությունում, մասնավորապես, «Արաբկիր» ԲԿ-ում դեռևս 2002 թվականից կատարվում է երիկամների փոխպատվաստում (արդեն 17 տարի)։ Աղբյուրն՝ այստեղ Այստեղ առաջ է գալիս մի հարց։ Ինչո՞ւ է ՀՀ-ում կատարվում միայն երիկամի փոխպատվաստում և մնացած օրգանների մասին այս պահին խոսք չի գնում։ Լինելով բժիշկ և ցավ ապրելով Հայաստանի առողջապահական համակարգի «նախնադարյան» վիճակի համար` ես ուսումնասիրել եմ մեր երկրում օրգանների փոխպատվաստման վիրահատությունների հետ առնչվող բժշկական և իրավական խնդիրները։ Երիկամի փոխպատվաստման ծրագրի իրականացման համար առկա են լուրջ իրավական կարգավորումներ։ Դոնորից երիկամ վերցնելու համար վերջինս անցնում է մի քանի փուլով` համոզված լինելու համար առաջին հերթին երիկամ տալու նրա ցանկության մեջ։ Ի վերջո, ինչո՞ւ մինչ օրս մյուս օրգանների մասին չի խոսվել։ Թույլ տվեք հիշեցնել, որ մարդը նորմայում ունի երկու երիկամ, մեկ լյարդ և մեկ սիրտ։ Եթե հեռացվում է մարդու երիկամներից մեկը, ապա մյուս երիկամն իր վրա է վերցնում երկրորդի ֆունկցիան։ Լյարդի պարագայում դոնոր կարող է լինել ինչպես մահացած, այնպես էլ կենդանի մարդը, քանզի լյարդն ունի վերականգնվելու (ռեգեներացիա) հատկություն։ Ինչ վերաբերվում է սրտին, ապա հավանաբար չենք գտնի մի մարդու, ով կարծում է, որ սրտի դոնոր կարող է հանդիսանալ կենդանի մարդը։ Պարզ է, որ ծրագրի «ոչ կենդանի դոնորներից» արտահայտությունը վերաբերվում է հիմնականում սրտի փոխպատվաստմանը։ Այսպիսով, մինչ օրս ՀՀ-ում վերոնշյալ օրգանների փոխպատվաստման հարցը մնացել է բաց միայն այն պատճառով, որ չեն բացառվել սպանությունների, մարդկանց գողանալու և այլ խիստ վտանգավոր արարքների ռիսկերը։ Եթե մենք ցանկանում ենք հասնել եվրոպական կամ ամերիկյան առողջապահական համակարգի մակարդակին այս ոլորտում, ապա մեզ անհրաժեշտ է լինելու առողջապահական, կրթական, իրավական, օրենսդրական, իրավապահ և իրավապաշտպան համակարգերի տարիների քրտնաջան և միասնական աշխատանք։ Ընդ որում, մարդն իր կենդանության օրոք պետք է համաձայնություն տա իր հետ մի բան պատահելու պարագայում իր կոնկրետ օրգանը փոխպատվաստման նպատակով օգտագործելու մասին։ Եվ այստեղ նա կստորագրի ոչ միայն համաձայնագիրը, այլ նաև իր ճակատագիրը։ Մենք գիտենք նաև, որ որպես դոնոր հանդես գալու համար քաղաքացին պետք է լինի պրակտիկորեն առողջ։ Հարկ է նշել, որ պրակտիկորեն առողջ հիմնականում հանդիսանում է մեր երիտասարդությունը, ովքեր լինելու են այս ծրագրի առաջին «զոհը»։ Իսկ, թե որքան է սիրտ-անոթային համակարգի, լյարդի և երիկամների հիվանդությունների տարածվածությունը մեր երկրում` կարծում եմ յուրաքանչյուրը պատկերացում ունի։ Վստահ եմ, որ ներկայիս որոշ իշխանավորներ նույնպես տեղյակ են նշածս վտանգների մասին։ Սակայն եսասիրության մոլուցքը, չեմ բացառում նաև շահադիտական նպատակները, նրանց թույլ չեն տալիս սթափ ու ադեկվատ որոշումներ կայացնել և ազնիվ խոսել մեր հայրենակիցների հետ։ Վարկանիշի կարճաժամկետ բարձրացումը` վտանգելով մեր հայրենիքի ապագան, անթույլատրելի է։ Կոչ եմ անում ՀՀ քաղաքացիների ճակատագրով անհանգստացող մարդկանց, պաշտոնյաներին և կառույցների աշխատակիցներին լրջագույնս ուսումնասիրել այս հարցը, տալ անաչառ գնահատական, հասանելի դարձնել խնդիրը հանրության լայն շերտերի համար և թույլ չտալ վտանգել մեր հայրենակիցների կյանքն ու առողջությունը` կարճատև անձնական վերելքի ու վայելքի համար։ Այո, գեղեցիկ բառեր ու ծրագրեր բոլորիս ականջին էլ հաճելի են։ Բայց գիտակցությունը, գիտելիքն ու փորձն ասում են, որ սա հերթական PR փուչիկն է, որը ….. նորից պայթեց։

դիտվել է 83 անգամ
Լրահոս
Նիկոլին մի հավատացեք,նայեք եւ համոզվեք Գառնիկ Դանիելյանը ՔՊ-ի կողմից Հոխիկյանի տան վրա հարձակման մասին Մեծ Մանթաշ գյուղում տուն է այրվել. բնակիչը մահացած է հայտնաբերվել Դուրս է բերվել Սուրբ Էջմիածնում պահվող Քրիստոսի Խաչափայտի (Կենաց Փայտի) մասունքը Հերթական ճանաչումը Միլանում. Մխիթարյանը կպայքարի Ինտերի լավագույնի կոչման համար Իմ կոշտ ռեպլիկը հասցեագրված է բացառապես ՔՊ-ին․ Սուրենյանց Հերթական սուտ խոստումը. Արթուր Խաչատրյանը` Փաշինյանի` երկաթուղու նոր ճյուղ կառուցելու մասին Նաիրի Հոխիկյան. «Իմ տան վրա հարձակում է եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների կողմից» Ընտրություններին ընդառաջ թարմ թխած ընտրակաշառք ենք ստացել. Ավետիք Քերոբյան Տյումե՞ն, Կիլիկիա՞, list.am՞ թե ՀՀ, հունիսի 7-ին ընտրություն ենք կատարելու այս չորս սցենարների մեջ Հայրապետիս հորդորն է ամենքիդ՝ անխտիր առաջիկա կիրակի մասնակցել ընտրություններին․ Կաթողիկոս Հայաստանում կարող է բարդ իրավիճակ ստեղծվել գազի հետ կապված․ Օվերչուկ «Թշնամուն հանձնվելու» փոխարեն ՀՀ-ն պարտավոր է առաջնահերթ զարգացնել իր ներուժը․ Բագրատ Սրբազան Մեկ օրում 28 նավ է անցել Հորմուզի նեղուցով Երևանում սթրես-թեստերով կզբաղվեն այն ժամանակ, երբ «այդ հարցը սուր դրվի» Հայաստանը կզրկվի ելակի գրեթե ամբողջ արտահանումից ռուսական շուկայի կորստի դեպքում. ՌԻԱ Նովոստի Սա քաղաքական խաղ է. շուտով Հայաստանում ընտրություններ են․ Լուկաշենկո Փաշինյանի մասին իմ կարծիքը բարձրաձայնելուց հետո մարդիկ են ուղարկել իմ բնակության հասցե․ փաստաբան Լուկաշենկոն խորհուրդ է տալի հայերին շատ զգույշ լինել Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավին հասցվող hարվածների նոր ալիքի սկսվելու մասին Շիրակի փողոցում տեղի է ունեցել վթար` hրդեհի բռնկմամբ․ կա տnւժած Վանաձորում բախվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Սյունիքում «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Վթարային ջրանջատում․ հայտնի են հասցեները Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով․ՌԴ դեսպանատունը գործարկել է զոհերի թվային հուշահամալիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am