Ինչու՞ Փաշինյանը «մոռացավ» շնորհավորել Վազգեն Սարգսյանի 60-ամյակը

Ինչպես հայտնի է, մարտի 5-ին լրացավ Վազգեն Սարգսյանի 60-ամյակը։ Այս առիթով, Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, սպարապետի 60-ամյակը նշելու համար ստեղծվել էր նույնիսկ հոբելյանական հանձնաժողով, որի ղեակավարը հենց ինքը` Նիկոլ Փաշինյանն էր։ Սակայն հատկանշական էր, որ մարտի 5-ին՝ Վազգենի ծննդյան օրը, ԱԺ իշխող «Իմ քայլը» խմբակցության 88 պատգամավորներից... միայն 3-ն էին եկել Եռաբլուր զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու սպարապետի հիշատակին։ Իսկ ամենահետաքրքիրն այն էր, որ այդ օրը վարչապետը շնորհավորական ուղերձով հանդես չեկավ: Ճիշտ է, այդ օրը նա գտնվում էր Եվրոպայում, սակայն ֆեյսբուքյան գրառում անգամ չարեց։ Եվ սա այն պարագայում, երբ Փաշինյանը նույնիսկ գրքի տոնին է ուղիղ եթեր մտնում, շնորհավորում քաղաքացիներին։ Հիշեցնենք, որ Վազգեն Սարգսյանը մեր նորագույն պատմության ամենածանրակշիռ դեմքերից մեկն է եղել։ Նա մեծ ավանդ է ունեցել պետության, բանակի կայացման գործում, ու վստահաբար վարչապետը պետք է ժամանակ գտներ ուղերձ հղելու սպարապետի 60-ամյակի կապակցությամբ։ Սակայն նրա «մոռացությունը», կարծում ենք, որ պատահական բնույթ չէր կրել: Փորձենք հասկանալ, թե ինչու Փաշինյանը փաստացի որոշեց անտեսել Վազգեն Սարգսյանի հիշատակը: Նախ նշենք, որ Վազգենը Հայաստանի 3-րդ հանրապետության ամենահակասական և միաժամանակ ողբերգական գործիչներից մեկն է: Նրա հետ են կապվում միաժամանակ և դրական, և բացասական գործոններ: Բանակաշինության դժվարին գործը, 1996-ի հայտնի դեպքերի հիշողությունը, 1998-ին Ղարաբաղի հարցում իր վճռական դիրքորոշումը, 1998-99 թվականների՝ ազգային-պետական գործչի սրընթաց կայացումը, և վերջապես՝ հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը: Բոլոր այս դրվագներում նրա անձը գտնվել է պրոցեսների կիզակետում: Իսկ նրա հանդեպ գնահատականները խիստ հակասական էին: Սակայն Վազգենը այն գործիչն էր, որի հիշատակի անտեսումը արդարացված չէ: Բայց և մյուս կողմից նրա մասին կենացային տոնայնությամբ գնահատականները նույնպես ճիշտ չեն, թեկուզև այն բանի համար, որ նա չափազանց վառ անհատականություն էր: Բայց վերադառնանք բուն խնդրին, այն է՝ ինչու՞ Փաշինյանը փաստացի մոռացության մատնեց Վազգենի հիշատակը: Բանն այն է, որ Վազգենը իր հակասական կերպարով կաշկանդում է Փաշինյանին՝ հանդես գալու կոնկրետ գնահատականներով: 96-ին Վազգենի հանդեպ վերաբերմունքը հանրության մեջ բաժանվեց երկու մասի: Նույնը կատարվեց 98-ի իշխանափոխությունից հետո: Ընդ որում, այդ երկու փուլում էլ Փաշինյանը գտնվում էր Վազգենի հակառակորդների ճամբարում: Հենց այդ ժամանակվանից Վազգենը դարձավ վերափոխված ՀՀԿ-ի հիմնադիր առաջնորդը, ինչը նույնպես Փաշինյանի համար դրական երևույթ չէր: Այս ամենից բացի, կար նաև անձնական գործոնը: Փաշինյանը երբեք Վազգեն Սարգսյանի հանդեպ դրական վերաբերմունք չի ունեցել: Մինջև 96 թվականը նա քննադատում էր այն ժամանակվա իշխանություններին, իսկ 98 թվականի իշխանափոխությունից հետո նրա քննադատական պաթոսը ուղղված էր արդեն Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի և Վազգեն Սարգսյանի դեմ: Այնպես որ, այս ամենից հետո Փաշինյանին դժվար կլիներ «մեծարել» նորացված ՀՀԿ-ի հիմնադիրին, 98-ին Տեր-Պետրոսյանին գահընկեց անողին և 96-ին բանակը ընդդիմության դեմ դուրս բերողին: Եվ այդ տեսանկյունից, Փաշինյանի համար մարտի 5-ին Բրյուսելում գտնվելը հրաշալի առիթ էր՝ Վազգենի 60-ամյակը «մոռացության» տալու համար: Սա է իրականությունը: zham.am

դիտվել է 74 անգամ
Լրահոս
Նիկոլին մի հավատացեք,նայեք եւ համոզվեք Գառնիկ Դանիելյանը ՔՊ-ի կողմից Հոխիկյանի տան վրա հարձակման մասին Մեծ Մանթաշ գյուղում տուն է այրվել. բնակիչը մահացած է հայտնաբերվել Դուրս է բերվել Սուրբ Էջմիածնում պահվող Քրիստոսի Խաչափայտի (Կենաց Փայտի) մասունքը Հերթական ճանաչումը Միլանում. Մխիթարյանը կպայքարի Ինտերի լավագույնի կոչման համար Իմ կոշտ ռեպլիկը հասցեագրված է բացառապես ՔՊ-ին․ Սուրենյանց Հերթական սուտ խոստումը. Արթուր Խաչատրյանը` Փաշինյանի` երկաթուղու նոր ճյուղ կառուցելու մասին Նաիրի Հոխիկյան. «Իմ տան վրա հարձակում է եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների կողմից» Ընտրություններին ընդառաջ թարմ թխած ընտրակաշառք ենք ստացել. Ավետիք Քերոբյան Տյումե՞ն, Կիլիկիա՞, list.am՞ թե ՀՀ, հունիսի 7-ին ընտրություն ենք կատարելու այս չորս սցենարների մեջ Հայրապետիս հորդորն է ամենքիդ՝ անխտիր առաջիկա կիրակի մասնակցել ընտրություններին․ Կաթողիկոս Հայաստանում կարող է բարդ իրավիճակ ստեղծվել գազի հետ կապված․ Օվերչուկ «Թշնամուն հանձնվելու» փոխարեն ՀՀ-ն պարտավոր է առաջնահերթ զարգացնել իր ներուժը․ Բագրատ Սրբազան Մեկ օրում 28 նավ է անցել Հորմուզի նեղուցով Երևանում սթրես-թեստերով կզբաղվեն այն ժամանակ, երբ «այդ հարցը սուր դրվի» Հայաստանը կզրկվի ելակի գրեթե ամբողջ արտահանումից ռուսական շուկայի կորստի դեպքում. ՌԻԱ Նովոստի Սա քաղաքական խաղ է. շուտով Հայաստանում ընտրություններ են․ Լուկաշենկո Փաշինյանի մասին իմ կարծիքը բարձրաձայնելուց հետո մարդիկ են ուղարկել իմ բնակության հասցե․ փաստաբան Լուկաշենկոն խորհուրդ է տալի հայերին շատ զգույշ լինել Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավին հասցվող hարվածների նոր ալիքի սկսվելու մասին Շիրակի փողոցում տեղի է ունեցել վթար` hրդեհի բռնկմամբ․ կա տnւժած Վանաձորում բախվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Սյունիքում «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Վթարային ջրանջատում․ հայտնի են հասցեները Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով․ՌԴ դեսպանատունը գործարկել է զոհերի թվային հուշահամալիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am