«Լեռնային Ղարաբաղի շրջակա տարածքների վերադարձ Ադրբեջանի վերահսկողության ներքո». Մինսկի խմբի համանախագահները հայտարարությունը

Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև առաջիկայում սպասվող հանդիպման վերաբերյալ: «Արմենպրես»-ը ներկայացնում է հայտարարությունն ամբողջությամբ: «Մարտի 1-ի իրենց հայտարարության մեջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Իգոր Պոպովը՝ Ռուսաստան, Ստեֆան Վիսկոնտին՝ Ֆրանսիա և Էնդրյու Շոֆերը՝ԱՄՆ ) ողջունեցին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատրաստակամությունը՝ շուտով հանդիպելու համանախագահների հովանու ներքո: Համանախագահները, ովքեր սերտորեն համագործակցում են երկու արտգործնախարարների հետ, նախապատրաստական աշխատանքներ էին տանում ղեկավարների այս կարևոր հանդիպման համար, որը լինելու է երկու ղեկավարների միջև առաջին ուղիղ շփումը համանախագահների հովանու ներքո: Համանախագահներն ընդգծում են այնպիսի միջավայրի պահպանումը, որը թույլ կտա իրականացնել արդյունավետ քննարկումներ և շարունակում են դրականորեն գնահատել վերջին շրջանում շփման գծում մահվան դեպքերի բացակայությունը: Համանախագահները նաև ողջունում են որոշ սկզբնական քայլերը, որոնք իրականացվում են տարածաշրջանում՝ նախապատրաստելու բնակչությանը խաղաղությանն ու քաջալերելու կողմերին ինտենսիվացնել նման ջանքերը: Միևնույն ժամանակ համանախագահները վերահաստատում են լարվածության թուլացման ու հրահրող հռետորաբանության նվազեցման խիստ անհրաժեշտությունը: Այս համատեքստում համանախագահները կոչ են անում կողմերին զերծ մնալ հայտարարություններից ու գործողություններից, որոնք ենթադրում են տեղում իրադրության փոփոխություն, նախապես վճռում են ապագա բանակցությունների արդյունքը կամ ստեղծում են նախապայմաններ, առանց մյուս կողմի համաձայնեցման պահանջում են ձևաչափի միակողմանի փոփոխություն կամ ցույց են տալիս պատրաստակամություն վերսկսելու ռազմական գործողությունները: Հղում անելով Մինսկի խմբի գործընթացի էության վերաբերյալ որոշ հակասական հրապարակային հայտարարություններին՝ համանախագահները վերահաստատում են, որ խնդրի արդար ու տևական կարգավորումը պետք է հիմնված լինի Հելսինկիի եզրափակիչ ակտի սկզբունքների վրա, մասնավորապես կապված ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության և հավասար իրավունքների ու ժողովուրդների ինքնորոշման վրա: Այն նաև պետք է ներառի հավելյալ տարրեր, ինչպես 2009-2012 թվականներին առաջարկել են համանախագահող երկրների նախագահները, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի շրջակա տարածքների վերադարձ Ադրբեջանի վերահսկողության ներքո, միջանկյալ կարգավիճակ Լեռնային Ղարաբաղի համար, որը անվտանգության և ինքնակառավարման երաշխիքներ կտրամադրի, Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը կապող միջանցք, Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի ապագա հստակեցում իրավականորեն պարտադիր կամքի արտահայտման միջոցով, բոլոր ներքին տեղահանված անձանց ու փախստականների՝ բնակության նախկին վայրեր վերադառնալու իրավունք, ինչպես նաև միջազգային անվտանգության երաշխիքներ, որը կներառի նաև խաղաղապահ գործողություն: Համանախագահները հայտնում են իրենց կարծիքը, որ այս սկզբունքներն ու էլեմենտները պետք է լինեն հակամարտության արդար ու տևական կարգավորման հիմքը և պետք է համարվեն մեկ ամբողջություն: Այս կամ այն սկզբունքը կամ տարրն առաջնային համարելու ցանկացած փորձ անհնարին կդարձնի հասնելը հավասարակշռված իրադրության: Համանախագահները պատրաստ են ցանկացած ժամանակ հանդիպել Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների ու արտգործնախարարների հետ և կոչ են անում ղեկավարներին առաջին իսկ հնարավորության դեպքում դրական ոգով վերսկսել բանակցությունները: Համանախագահների հովանու ներքո Բաքվի և Երևանի միջև շարունակական ու ուղղակի երկխոսությունը շարունակում է մնալ որպես կարևոր տարր վստահության կառուցման ու խաղաղության գործընթացին հասնելու գործում: Համանախագահները կշարունակեն քննարկել համապատասխան հարցերը հակամարտության հետևանքով ուղղակիորեն տուժած շահագրգիռ կողմերի հետ՝ ընդունելով, որ նրանց տեսակետներն ու մտահոգությունները պետք է հաշվի առնվեն ցանկացած բանակցային լուծման դեպքում: Համանախագահներն ընդգծում են, որ նրանք շարունակում են իրենց մանդատի համաձայն լիարժեք հանձնառու լինել օգնելու կողմերին գտնել հակամարտության խաղաղ լուծում: Համանախագահները նաև իրենց լիակատար աջակցությունն են հայտնում անկողմնապահ ու կրիտիկական մշտադիտարկման աշխատանքին, որն իրականացնում են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչն ու նրա թիմը»:  

դիտվել է 41 անգամ
Լրահոս
Թրամփը չունի Իրանի վրա հաձակման որևէ լավ ընտրանք․ հնարավոր պшտերազմն իրանցիները դիտարկելու են գոյութենական հարց՝ կենաց-մահու կռիվ. Վարդան Ոսկանյան Կ․Պոլսի հայոց պատրիարքությունը Մայր Աթոռին քննադատող և անուղղակիորեն Նիկոլ Փաշինյանին աջակցող հայտարարություն է տարածել. Կարպիս Փաշոյան Մեր հայրերին ու մայրերին ՔՊ-ն դարձրել է քաղաքական գործիք. Արման Թաթոյան Լեհաստանի պաշտպանության նախարարը հայտարարել է բանակի թվաքանակը մեծացնելու ցանկության մասին ԱՄՆ-ն առաջընթաց է գրանցում թե՛ Ռուսաստանի, թե՛ Ուկրաինայի հետ հարաբերություններում. Ջեյ Դի Վենս Լոնդոնի և Փարիզի` Կիևին միջուկային զենքի հարցում օգնելու ծրագրերը մանիպուլյացիա են. Զախարովա Գերմանիան պահանջում է Իրանից կառուցողական քայլեր` խաղաղության պահպանման համար ԱԳՆ-ն չի հերքում, որ Միրզոյանը Բրյուսել նամակ է գրել՝ խնդրելով արագ արձագանքման խումբ ուղարկել Երևան. «Փաստինֆո» Երևանում մեքենաներ են բախվել․ վիրավոր կա Հայաստանը ջրի պակաս չունի. Այն, որ անցնում են ջրամատակարարման 17–ժամյա ռեժիմի, վատ կառավարման արդյունք է. երկրաբան Ադրբեջանից նավթամթերքի հերթական խմբաքանակն է առաքվում Հայաստան ՀԷՑ-ը խլվեց և զրկվեց լիցենզիայից, իսկ Վեոլիան շարունակում է իր լիցենզավորված գործունեությունը. Դավիթ Ղազինյան Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ բանակցել կամ պատասխանել սպառնալիքներին․ Իրանի խորհրդարանի նախագահ Վրաստանում կկայանա Թուրքիա-Ադրբեջան-Վրաստան 7-ր համաժողովը Հանցավոր գործունեությամբ զբաղվող խումբ է բացահայտվել․ չորս անձ ձերբակալվել է Փաշինյանն այսօր առավոտյան տեսավ մեծ վտանգը. Նարեկ Կարապետյան․ video Աշոտյանի պատասխանը չուշացավ․ Ընկեր Աղվան, սա ընդունիր որպես աքսիոմ Աշոտյան, սուտ է և ազնիվ չէ. Աղվան Վարդանյան Օդի ջերմաստիճանի նվազումը ուղեկցվում է սուր շնչառական վարակներով հիվանդացության մակարդակի աճով Թույլ չենք տա. Կոբախիձե «Թույլատրվո՞ւմ է Ս․ Կարապետյանին տեսաուղերձով հանդես գալ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Փետրվարի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Փետրվարի 25-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Գևորգյանը Փետրվարի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Փետրվարի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Փետրվարի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Փետրվարի 24-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am