Կարգին քաղաքապետի մանր կոմպլեքսները

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն այս տարի խախտել է նախկին քաղաքապետերի սովորույթը եւ մինչ այս պահը մարտիության շնորհավորանք չի հղել։ Ավելին՝ նա չի պահպանել ավանդույթը, որի համաձայն՝ ամեն տարի այս օրը Երեւանի քաղաքապետարանի ավագանու կին անդամներին քաղաքապետի անունից ծաղիկներ եւ շնորհավորական բացիկներ էր ուղարկվում։ Այս մասին հաստատում են նաեւ ընդդիմադիր խմբակցության պատգամավորները: Փաստորեն, Հայկ Մարությանը ոչ միայն կարգին քաղաքապետ չէ, այլ չենք սխալվի ասել՝ մարդ, առավել եւս տղամարդ: Անգամ Տարոն Մարգարյանն էր կարողանում հաղթահարել բարդույթները եւ իր բմբուլները քամուն տվող ընդդիմադիր ավագանիների նկատմամբ հարգալից վերաբերմունք դրսեւորել: Չի բացառվում, որ այս հայտարարությունից հետո քինախնդիր այս իշխանությունում որոշ պաշտոնյաներ նորից կոկորդները ճղեն՝ արգելելով նախկիննեի հետ որեւէ համեմատություն: Կներեք, բայց դուք անգամ նախկիններին չեք ձգում ու եկել է այն պահը, որ այդ նախկինները պետք է վիրավորվեն իրենց ձեզ հետ համեմատելու համար: Այս իշխանության գալուստսահակյանը՝ նույն ինքը՝ Լենա Նազարյանը պարգեւատրումների թեմայով արդարանում էր, թե ամեն ինչ եղել է նախկին իներցիայով, հեղափոխական իշխանությունները շարունակել են նախկինների ավանդույթը: Գուցե կարգին քաղաքապետն էլ շարժվեր նախկին իներցիայով: Չնայած Կարգին Հայկոյի դեպքում ահագին բարդ է հասկանալը, թե որն է նախկինը՝ ազիզյանական միմոսություններն ու էժանագին կարգին հաղորդումները, թե՞… Պետական կառավարմանն անտեղյակ մարդը բախտի բերումով դարձել է քաղաքապետ ու պարզվում է, որ ոչ միայն քաղաք կառավարելուց է հեռոու, այլեւ մարդկային հարաբերությունները չի հարգում, առավել եւս հակառակ սեռի նկատմամբ վերաբերմունք չունի: Այս մարդու մի քանի ամսվա պաշտոնավարումը նշանավորվել միայն կասկածելի գործարքներով եւ աղմկահարույց որոշումներով: Թանկարծեք տոնածառից սկսած վերջացրած «ԿամԱԶ»-ների ձեռքբերման սկանդալային պատմությունը: Հիշեցնենք, որ դրանք ձեռք են բերվել «մեկ անձից ուղիղ գնում» անելով, եւ յուրաքանչյուր մեքենայի համար շուկայական գնից մոտ 15 միլիոն դրամ ավել վճարելով՝ այդ մեկ գնումով միայն բյուջեին մոտ 135 միլիոն դրամի վնաս է հասցրել Հայկ Մարությանը։ Երեւանի 2019-ի տոնածառն էլ գնվեց մեկ անձից՝ ուղիղ գնումով, 70 միլիոն դրամով։ Կարելի է ենթադրել, որ քաղաքապետի ուշքն ու միտքը կասկածելի գնումներ կազմակերպելն է , բնականաբար դրանից օգուտներ քաղելը: Խեղճը, էլ ոնց հիշեր կանանց ու նրանց տոնը: Անի Սահակյան

դիտվել է 116 անգամ
Լրահոս
Նիկոլին մի հավատացեք,նայեք եւ համոզվեք Գառնիկ Դանիելյանը ՔՊ-ի կողմից Հոխիկյանի տան վրա հարձակման մասին Մեծ Մանթաշ գյուղում տուն է այրվել. բնակիչը մահացած է հայտնաբերվել Դուրս է բերվել Սուրբ Էջմիածնում պահվող Քրիստոսի Խաչափայտի (Կենաց Փայտի) մասունքը Հերթական ճանաչումը Միլանում. Մխիթարյանը կպայքարի Ինտերի լավագույնի կոչման համար Իմ կոշտ ռեպլիկը հասցեագրված է բացառապես ՔՊ-ին․ Սուրենյանց Հերթական սուտ խոստումը. Արթուր Խաչատրյանը` Փաշինյանի` երկաթուղու նոր ճյուղ կառուցելու մասին Նաիրի Հոխիկյան. «Իմ տան վրա հարձակում է եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների կողմից» Ընտրություններին ընդառաջ թարմ թխած ընտրակաշառք ենք ստացել. Ավետիք Քերոբյան Տյումե՞ն, Կիլիկիա՞, list.am՞ թե ՀՀ, հունիսի 7-ին ընտրություն ենք կատարելու այս չորս սցենարների մեջ Հայրապետիս հորդորն է ամենքիդ՝ անխտիր առաջիկա կիրակի մասնակցել ընտրություններին․ Կաթողիկոս Հայաստանում կարող է բարդ իրավիճակ ստեղծվել գազի հետ կապված․ Օվերչուկ «Թշնամուն հանձնվելու» փոխարեն ՀՀ-ն պարտավոր է առաջնահերթ զարգացնել իր ներուժը․ Բագրատ Սրբազան Մեկ օրում 28 նավ է անցել Հորմուզի նեղուցով Երևանում սթրես-թեստերով կզբաղվեն այն ժամանակ, երբ «այդ հարցը սուր դրվի» Հայաստանը կզրկվի ելակի գրեթե ամբողջ արտահանումից ռուսական շուկայի կորստի դեպքում. ՌԻԱ Նովոստի Սա քաղաքական խաղ է. շուտով Հայաստանում ընտրություններ են․ Լուկաշենկո Փաշինյանի մասին իմ կարծիքը բարձրաձայնելուց հետո մարդիկ են ուղարկել իմ բնակության հասցե․ փաստաբան Լուկաշենկոն խորհուրդ է տալի հայերին շատ զգույշ լինել Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավին հասցվող hարվածների նոր ալիքի սկսվելու մասին Շիրակի փողոցում տեղի է ունեցել վթար` hրդեհի բռնկմամբ․ կա տnւժած Վանաձորում բախվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Սյունիքում «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Վթարային ջրանջատում․ հայտնի են հասցեները Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով․ՌԴ դեսպանատունը գործարկել է զոհերի թվային հուշահամալիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am