Երբ կինը տղամարդուց ուժեղ է․ 5 հայուհիներ, որոնք տղամարդու մասնագիտություն են ընտրել

Հայ կինը և՛որդի է ունենում, և՛ ծառ տնկում, և՛ տուն կառուցում. միաժամանակ նա կարողանում է մնալ գեղեցիկ, ցանկալի ու հմայիչ։ Սա անհերքելի փաստ է։ Բայց մենք ամեն դեպքում կփորձենք ամրապնդել այդ փաստը կոնկրետ օրինակներով։
Եթե դուք կարծում եք, որ հայ կինը միայն երեխա ունենալու և մեծացնելու համար է, ապա սխալվում եք։ Հայաստանում կարծրատիպեր կոտրող կանայք կան․ նրանք զբաղվում են, այսպես ասած, «տղամարդու գործով» և միաժամանակ չեն կորցնում իրենց կանացիությունը։ Sputnik Արմենիան ներկայացնում է հինգ հայերի, որոնք ընտրել են կնոջ համար անսովոր մասնագիտություն։ Մերի Մինասյան Հայաստանի ոստիկանության պարեկային ծառայության հատուկ բաժանմունքի տեսուչ, ավագ լեյտենանտ Մերի Մինասյանի առավոտը սկսվում է ոչ թե մեկ բաժակ սուրճից և աշխատանքին անշտապ պատրաստվելուց, այլ շարահրապարակից։ Առավոտյան 8։30 պետք է այնտեղ լինի։ Եվ այդպես արդեն երեք տարի ամեն օր։ Թե՛ սառնամանիքին, թե՛ անձրևին, թե՛ ձյանը, Սուրբ ծննդին կամ Ամանորին։
Ոստիկանության պարեկապահակետային գնդի հատուկ ստորաբաժանման տեսուչ
Մերին զինծառայողների ընտանիքից է, ուստի առանց երկար մտածելու է ոստիկանություն գնացել։ Վստահ է եղել, որ կառույցին, հասարակությանը պետք է կին ոստիկան։ Նա հոգեբանության մագիստրոս է, այսօր ծառայությանը զուգահեռ շարունակում է ուսումն ասպիրանտուրայում և ուսումնասիրում անգլերեն ու ֆրանսերեն։ Նա վստահ է, որ կին ոստիկաններն ընդհանուր առմամբ օգնում են ոլորտին՝ ներքին կայունություն տալով դրան։ Մերին ոստիկանությունում հասկացել է, որ կանայք ոչ միայն ֆիզիկապես են ուժեղ, այլ նաև ոգով։ Գայանե Համբարյան Գայանե Համբարյանը Երևանի միակ կին կոշկակարն է։ Նրա գեղեցիկ ձեռքերը պատված են մեծ կոշտուկներով, իսկ նա առավոտից մինչև երեկո շնչում է սոսնձի հոտը։ Բայց դա նրան չի կանգնեցնում։ Համբարյանը կոտրում է այն կարծրատիպը, որ կոշկակարությունը զուտ  տղամարդու զբաղմունք է։
Կոշկակար Գայանե Համբարյանը
Նա, ինչպես ընդունված է ասել այս միջավայրում, թեթև ու մաքուր ձեռք ունի. երբեք չի ուշացնում պատվերները, նույնիսկ եթե դրանք շատ են։ Եթե պետք է ինչ-որ բան կարկատել, կպցնել, փոխել, մի խոսքով՝ նոր կյանք տալ կոշկին, շրջապատում բոլորը վազում են Գայանեի մոտ։
Գայանեն մեծ ընտանիք ունի՝ երեք երեխա ու հինգ թոռ։ Այնպես որ նա ստիպված է միաժամանակ լինել տնային տնտեսուհի և ընտանիքի կերակրող, տատիկ և մայրիկ։ Լիլիթ Ղազարյան Կին փրկարարը հատուկ առաքելություն է, վստահ է կինոլոգ, փրկարար ծառայության կապիտան Լիլիթ Ղազարյանը։ Երբ ահազանգին արձագանքում են, և օգնության է հասնում կինը, մարդիկ ավելի հանգիստ են լինում։ Լիլիթ խոսքով՝ մարդիկ հավատում են, որ նա կարող է լուծել ցանկացած խնդիր։
Փրկարար ծառայության կապիտան Լիլիթ Ղազարյանը
Ամբողջությամբ՝ armeniasputnik.am

դիտվել է 1931 անգամ
Լրահոս
Նիկոլին մի հավատացեք,նայեք եւ համոզվեք Գառնիկ Դանիելյանը ՔՊ-ի կողմից Հոխիկյանի տան վրա հարձակման մասին Մեծ Մանթաշ գյուղում տուն է այրվել. բնակիչը մահացած է հայտնաբերվել Դուրս է բերվել Սուրբ Էջմիածնում պահվող Քրիստոսի Խաչափայտի (Կենաց Փայտի) մասունքը Հերթական ճանաչումը Միլանում. Մխիթարյանը կպայքարի Ինտերի լավագույնի կոչման համար Իմ կոշտ ռեպլիկը հասցեագրված է բացառապես ՔՊ-ին․ Սուրենյանց Հերթական սուտ խոստումը. Արթուր Խաչատրյանը` Փաշինյանի` երկաթուղու նոր ճյուղ կառուցելու մասին Նաիրի Հոխիկյան. «Իմ տան վրա հարձակում է եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների կողմից» Ընտրություններին ընդառաջ թարմ թխած ընտրակաշառք ենք ստացել. Ավետիք Քերոբյան Տյումե՞ն, Կիլիկիա՞, list.am՞ թե ՀՀ, հունիսի 7-ին ընտրություն ենք կատարելու այս չորս սցենարների մեջ Հայրապետիս հորդորն է ամենքիդ՝ անխտիր առաջիկա կիրակի մասնակցել ընտրություններին․ Կաթողիկոս Հայաստանում կարող է բարդ իրավիճակ ստեղծվել գազի հետ կապված․ Օվերչուկ «Թշնամուն հանձնվելու» փոխարեն ՀՀ-ն պարտավոր է առաջնահերթ զարգացնել իր ներուժը․ Բագրատ Սրբազան Մեկ օրում 28 նավ է անցել Հորմուզի նեղուցով Երևանում սթրես-թեստերով կզբաղվեն այն ժամանակ, երբ «այդ հարցը սուր դրվի» Հայաստանը կզրկվի ելակի գրեթե ամբողջ արտահանումից ռուսական շուկայի կորստի դեպքում. ՌԻԱ Նովոստի Սա քաղաքական խաղ է. շուտով Հայաստանում ընտրություններ են․ Լուկաշենկո Փաշինյանի մասին իմ կարծիքը բարձրաձայնելուց հետո մարդիկ են ուղարկել իմ բնակության հասցե․ փաստաբան Լուկաշենկոն խորհուրդ է տալի հայերին շատ զգույշ լինել Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավին հասցվող hարվածների նոր ալիքի սկսվելու մասին Շիրակի փողոցում տեղի է ունեցել վթար` hրդեհի բռնկմամբ․ կա տnւժած Վանաձորում բախվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Սյունիքում «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Վթարային ջրանջատում․ հայտնի են հասցեները Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով․ՌԴ դեսպանատունը գործարկել է զոհերի թվային հուշահամալիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am