«Նիկոլ Փաշինյանը գործակալական բացահայտման աշխատանքները պետք է սկսի իրենից». Գուրգեն Եղիազարյան

«Գործակալների թեման շատ հետաքրքիր է, օրերս «Բաց հասարակության հիմնադրամներ» Հայաստանի  տնօրեն Լարիսա Մինասյանը հայտարարեց, որ օգնել է Փաշինյանի հեղափոխությանը, ինչպե՞ս է օգնել, իհարկե, չի ասում, որ գնացել Տերյան-Սայաթ-Նովա փողոցներում պառկել ու ճանապարհ է փակել։ Նրա օգնությունը կարելի է պատկերացնել, որ գումարներ է եկել, որոնք տիկին Լարիսան փոխանցել է, այսինքն՝ նա մաս ունի այդ հեղափոխությունից։ Եթե մաս ունի հեղափոխությունից, ուրեմն Նիկոլ Փաշինյանը գործակալական բացահայտման աշխատանքները պետք է սկսի իրենից, թող հանրությանը պատմի, թե ի՞նչ կապ ունի տիկին Լարիսայի հետ»,-168 ժամի հետ զրույցում նշեց  ԱԱԾ նախկին պետի տեղակալ, հասարակական գործիչ Գուրգեն Եղիազարյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ պետք է մերժվեն այն քաղաքական գործիչները, որոնք ավելի շատ օտարերկրյա գործակալներ են, քան՝ քաղաքական գործիչներ։ Հիշեցնենք, որ այս մասին վարչապետը հայտարարել էր փետրվարի 27-ին Իրան կատարած այցի ընթացքում, սակայն նա կոնկրետ անուններ չէր նշել։ Ըստ Գուրգեն Եղիազարյանի, երբ այս մասին ՀՀ վարչապետը կմանրամասնի, այն ժամանակ էլ ինքը կասի՝ դա գործակալական կա՞պ է, թե՞ ոչ։ «Հետո թող ասի Սանասարյան Դավիթի մասին, այն Սանասարյան Դավիթի, որը չգիտեմ դրսի որ կառույցի դրդմամբ՝ Ռուսաստանի դրոշն այրում էր Ռուսաստանի դեսպանատան առջև։ Թող մեզ մի քիչ պատմի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մասին, մի քիչ էլ՝ ԿԳ նախարարի մասին։ Չար լեզուներն ասում են, որ նա մոտավորապես կարող է հանգիստ պատմել գործակալների՝ իր կառավարության մոտ 30-40 տոկոսի մասին։ Երբ այս մասին նա պատմի, ես էլ կգամ, կասեմ, թե գործակալը որտե՞ղ է ծնվում, և ո՞ւր է գնում»,- ասաց Գ. Եղիազարյանը։ Անդրադառնալով Ալեքսանդր Սարգսյանին երկրից որոշ ժամանակով բացակայելու թույլտվությանը և զուգահեռներ անցկացնելով Սամվել Մայրապետյանի և Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի գործերի միջև, երբ վերջինիս արգելեցին լքել երկիրը, Գուրգեն Եղիազարյանը նկատեց՝ Սեյրան Օհանյանը «սխալ» բաներ է անում, եթե «թեթև» ցուցմունք տա, ապա նոր պաշտոն կստանա։ «Օհանյանին չթողեցին երկիրը լքի, որովհետև նա «լուրջ հանցագործ» է։ Սեյրան Օհանյանը մեր հպարտ սպաներից մեկն է, որը պատերազմի դաշտում լրջագույն դեր է ունեցել, ես նրա կողմից եմ։ Իսկ այն բոլոր ստահակները, որոնք որոշել են կեղծ ցուցմունքներ տալ, որպեսզի պաշտոն ստանան, թող նրանք ասեն, թե ինչո՞ւ են թույլատրել Ալեքսանդր Սարգսյանը գնա երկրից, իսկ Օհանյանը՝ ոչ։ Պարզ չէ՞, թե ինչ է կատարվում, այս երկրում անվտանգությունը, ոստիկանությունը, դատախազություն, ամեն ինչի մարմնավորումն ունի մեկ անուն՝ Նիկոլ, հրապարակված ձայնագրությունը չե՞ք լսել»,- եզրափակեց Գուրգեն Եղիազարյանը։

դիտվել է 84 անգամ
Լրահոս
Նիկոլին մի հավատացեք,նայեք եւ համոզվեք Գառնիկ Դանիելյանը ՔՊ-ի կողմից Հոխիկյանի տան վրա հարձակման մասին Մեծ Մանթաշ գյուղում տուն է այրվել. բնակիչը մահացած է հայտնաբերվել Դուրս է բերվել Սուրբ Էջմիածնում պահվող Քրիստոսի Խաչափայտի (Կենաց Փայտի) մասունքը Հերթական ճանաչումը Միլանում. Մխիթարյանը կպայքարի Ինտերի լավագույնի կոչման համար Իմ կոշտ ռեպլիկը հասցեագրված է բացառապես ՔՊ-ին․ Սուրենյանց Հերթական սուտ խոստումը. Արթուր Խաչատրյանը` Փաշինյանի` երկաթուղու նոր ճյուղ կառուցելու մասին Նաիրի Հոխիկյան. «Իմ տան վրա հարձակում է եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների կողմից» Ընտրություններին ընդառաջ թարմ թխած ընտրակաշառք ենք ստացել. Ավետիք Քերոբյան Տյումե՞ն, Կիլիկիա՞, list.am՞ թե ՀՀ, հունիսի 7-ին ընտրություն ենք կատարելու այս չորս սցենարների մեջ Հայրապետիս հորդորն է ամենքիդ՝ անխտիր առաջիկա կիրակի մասնակցել ընտրություններին․ Կաթողիկոս Հայաստանում կարող է բարդ իրավիճակ ստեղծվել գազի հետ կապված․ Օվերչուկ «Թշնամուն հանձնվելու» փոխարեն ՀՀ-ն պարտավոր է առաջնահերթ զարգացնել իր ներուժը․ Բագրատ Սրբազան Մեկ օրում 28 նավ է անցել Հորմուզի նեղուցով Երևանում սթրես-թեստերով կզբաղվեն այն ժամանակ, երբ «այդ հարցը սուր դրվի» Հայաստանը կզրկվի ելակի գրեթե ամբողջ արտահանումից ռուսական շուկայի կորստի դեպքում. ՌԻԱ Նովոստի Սա քաղաքական խաղ է. շուտով Հայաստանում ընտրություններ են․ Լուկաշենկո Փաշինյանի մասին իմ կարծիքը բարձրաձայնելուց հետո մարդիկ են ուղարկել իմ բնակության հասցե․ փաստաբան Լուկաշենկոն խորհուրդ է տալի հայերին շատ զգույշ լինել Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավին հասցվող hարվածների նոր ալիքի սկսվելու մասին Շիրակի փողոցում տեղի է ունեցել վթար` hրդեհի բռնկմամբ․ կա տnւժած Վանաձորում բախվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Սյունիքում «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Վթարային ջրանջատում․ հայտնի են հասցեները Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով․ՌԴ դեսպանատունը գործարկել է զոհերի թվային հուշահամալիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am