Արտակարգ դեպք Լոռու մարզում/տեսաշար/

Մարտի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ստեփանավան քաղաքի Համբարձումյան փողոցի թիվ 1 տան բակում մարտական ական է հայտնաբերվել: Ինչպես Լոռու մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիովերն դեպքի վայր են ժամանել ոստիկանության Ստեփանավանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արտակ Գուրջանյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության Ստեփանավանի հրշեջ- փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մինչ փրկարարների ժամանումը, ոստիկանները, վտանգելով իրենց կյանքը, հատուկ ավազե պարկերով շրջանակի մեջ են վերցրել վտանգավոր ականը, քանի որ մասնագետների հայտնելով, այն լուրջ վտանգ է իրենից ներկայացրել և անզգույշ մի քայլ, մի փոքրիկ վրիպում՝ ականը կպայթեր: Որոշ ժամանակ դեպքի վայրում սահմանազատելով տարածքը, ոստիկաններն ու փրկարարները ուժեղացված ծառայություն են կատարել նշված հատվածում, մինչև որ ժամանել են ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի սակրավորները: Ֆոտոլրագրողի հետ զրույցում սակրավորներն ասում էին. «Ականը տեղափոխման կամ համապատասխան փորձաքննության նշանակելու համար եղել է պայթյունավտանգ ու վտանգավոր, ինչի համար որոշում է կայացվել դեպքի վայրի զննությունից անմիջապես հետո այն պայթեցման եղանակով սահմանված կարգով վնասազերծել»: Սակրավորները, երբ տեսել են, որ ոստիկաններն արդեն բնակիչներին տարհանել են, ձեռք է առնվել անվտանգության միջոցներ և որոշել են, որ պետք է ականը պայթեցվի: Սակրավորների հմուտ գործողությունների արդյունքում ականը պայթեցման եղանակով վնասազերծվեց ու ոչնչացվեց: Բարեբախտաբար, տուժածներ չկան: Փաստի առթիվ ոստիկանության Ստեփանավանի բաժնում նյութեր են նախապատրաստվում և պետք է պարզվի, թե ինչ պայմաններում է մարտական նռնակը հայտնվել նշված տան բակում: Կան կասկածներ, որ հնարավոր է տան տերերին վախեցնելու նպատակով նռնակը փողոցի կողմից են նետել: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ Ստեփանավանի քաղաքապետ Սարգիս Ղարաքեշիշյանի հանձնարարականով առաջին պահից դեպքի վայր են ժամանել նաև քաղաքապետարանի համապատասխան բաժինների ծառայողները: Տեղում հերթապահություն էին իրականացնում նաև Ստեփանավանի հիվանդանոցի բուժանձնակազմը, քանի որ վտանգը լուրջ էր և ամեն պահի հնարավոր էր մարտական ականը պայթեր: Երջանիկ պատահականությամբ երեխաներ նշված վայրում խաղալիս չեն եղել ու շնորհիվ ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողների ու Ստեփանավանի փրկարարների և ՀՀ ՊՆ N զորամասի սակրավորների՝ կանխվել է լուրջ դեպք: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

դիտվել է 140 անգամ
Լրահոս
Իրանի շուրջ զարգացումներում «լճացած» իրավիճակ է․ իրանագետ Մրգաշենում կատարված uպանության մեղադրանքով ձերբակալված եղբայրները կալանավորվել են. ՔԿ Թրամփի միակ դաշնակիցը Ո՞վ է ուզում խաղից հանել Վենսին Վթարից տուժած մոր ու երեք երեխաների վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր․ «Փաստինֆո» Հայը չի ընտրել Արցախի հանձնումն ու թուրքի առաջ ծնկելը․ Հովհաննես Ավետիսյան Հունգարիայի վարչապետը չի մասնակցի Կիպրոսում կայանալիք ԵՄ գագաթնաժողովին. Politico Երևան-Դիլիջան-Իջևան երթուղին սպասարկող «ГАЗель»-ը վթարի է ենթարկվել, ուղևորները վիրավորվել են Մրգաշեն գյուղի ատամնաբույժի սպանության համար մեղադրվող 20 և 17-ամյա եղբայրները ձերբակալվել են Ծառուկյանի ամենամեծ պաշտոնը ու ոմանց դատարկությունը Փարաքարի համայնքապետի սպանության գործով մեղադրյալները կմնան կալանքի տակ․ «Փաստինֆո» ԱՄՆ-ն հրաժարվել է Ռուսաստանի առաջարկից․ Պեսկով Վալոդյա Գրիգորյանի գործը փաստացի ընթանում է ի սկզբանե թելադրված և ուղղորդված սցենարով․ Թանդիլյան Բախվել են «Mercedes»-ը և «BMW»-ն․ 6 վիրավոր կա Ո՞ւմ միջոցով են շփվում Չես կարողանում հաղթե՞լ, բարեկամացի՞ր Մոսադի նորանշանակ ղեկավարն առաջարկել էր միջուկային մարտագլխիկներ վաճառել Թուրքիային Թուրքիայի և Ադրբեջանի հակասությունները Կոսովոյի անկախության հարցում Ինչ պահանջ ունի Զելենսկին Ցրտահարության վտանգ. առաջիկա գիշերը ՀՀ մի շարք շրջաններում սպասվում է ջերմաստիճանի անկում Թուրքիայի դպրոցում տեղի ունեցած կրակոցների հետևանքով զոհերի թիվը շատացել է Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ բախվել են «Opel»-ը և «Lixiang»-ը, վերջինն էլ բախվել է ծառին Թրամփը հայտարարել է Իրանի դեմ գործողության ավարտի մասին «ՆԱՏՕ-ն մեզ հետ չի եղել և մեզ հետ չի լինի ապագայում»․ Թրամփ Ի՞նչ է մտածում Թրամփը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am