6․8 մլն դոլար՝ 8 ամսում․ ՊԵԿ-ի պարգևատրումները.  Yerevan.Today

ՊԵԿ-ի աստղաբաշխական պարգևատրումների մասին մեր հրապարակումը, հասկանալիորեն, մեծ աղմուկ բարձրացրեց։ Նման սոցիալական պայմաններում, գործազրկության այս վիճակում և այն դեպքում, երբ ՊԵԿ-ում օպտիմալացումներ են՝ ծախսերն արդյունավետ դարձնելու համար, մեկ անձին մոտ 10 մլն դրամ պարգևատրման մասին լուր։ ՊԵԿ նախագահը նախ չհերքեց աշխատավարձային և պարգևատրումային նման ֆոնդի առկայությունը, ասաց, թե երկու ամսվանն է։ Հաջորդ օրն էլ ասաց, թե սուտ է, փափազանցված։ Հերքման տեքստով հանդես եկավ նաև Պետական եկամուտների կոմիտեն, որից հետո մենք հրապարակեցինք հոկտեմբեր ամսվա պրգևատրումների ցանկը։ Yerevan.Today-ը գրավոր հարցում էր ուղարկել պետական եկամուտների կոմիտե՝ իմանալու համար՝ Որքա՞ն աշխատավարձ, պարգևատրում և հավելավճար է ստացել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահը 2018 թվականի մայիսից դեկտեմբեր ամիսներին։ Նույն տեղեկություններն էինք խնդրել ՊԵԿ հետևյալ աշխատողների վերաբերյալ․ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ ՊԵԿ նախագահի տեղակալներ ՊԵԿ աշխատազմի ղեկավար ՊեԿ աշխատակազմի ղեկավարի տեղակալ ՊԵԿ վարչության պետեր ՊԵԿ նախագահի օգնականներ ՊԵԿ նախագահի խորհրդականներ ՊԵԿ լրատվության պատասխանատու, մամուլի քարտուղար։ Ինչպես նաև խնդրել էինք տեղեկատվություն, թե որքա՞ն հավելավճար և պարգևատրում է տրվել ՊԵԿ ողջ աշխատակազմին 2018թ․ մայիս-դեկտեմբեր ամիսներին։ Օրենքով սահմանված ժամկետում ստացել ենք պատասխանը։ Ըստ այդմ, 2018թ. մայիս-դեկտեմբեր ժամանակահատվածում ՀՀ պետական եկամուտների նախագահ Դավիթ Անանյանի աշխատավարձը (ՀՀ օրենսդրությամբ սահմանված հարկերը և այլ վճարները վճարելուց հետո) կազմել է 3 մլն 798 հազար 604 դրամ, հավելավճարը` 0 դրամ, պարգևատրման գումարը (ՀՀ օրենսդրությամբ սահմանված հարկերը և այլ վճարները պահելուց հետո)` 14 մլն 079 հազար 031 դրամ: 2018թ. մայիս-դեկտեմբեր ամիսների համար ՀՀ ՊԵԿ ողջ անձնակազմին տրված հավելավճարները կազմել են 166 մլն 475 հազար դրամ (առանց ՀՀ օրենսդրությամբ սահմանված հարկերը և այլ վճարները պահելու)։ 2018թ. մայիս-դեկտեմբեր ամիսների համար ՀՀ ՊԵԿ ողջ անձնակազմին տրված պարգևատրումները կազմել են 3 մլրդ 296 միլիոն 877 հազար 033 դրամ (ՀՀ օրենսդրությամբ սահմանված հարկերը և այլ վճարները պահելուց հետո):

Պաշտոն Աշխատողների թիվ* 2018թ․ մայիս-դեկտեմբեր
          Միջին Պարգևատրումների չափ՝ օրենքով սահմանված պահումներից հետո
Նախագահ, Նախագահի 1-ին տեղակալ, Գլխավոր քարտուղար, Նախագահի տեղակալ, Գլխավոր քարտուղարի տեղակալ, Նախագահի խորհրդական, Նախագահի օգնական, Նախագահի առաջին տեղակալի օգնական, Նախագահի տեղակալի օգնական 15 108 մլն 940 հազ 526 դր
Վարչության պետ, Վարչության պետի տեղակալ, Խորհրդական             96       432 մլն 979 հազ 869 դր
Բաժնի պետ, Բաժնի պետի տեղակալ, Բաժանմունքի պետ, ՀԿԳ քննիչ-բաժնի պետի տեղակալ 284 566 մլն 827 հազ 966 դր
Գլխավոր մաքսային տեսուչ, Գլխավոր մասնագետ, Գլխավոր հարկային տեսուչ, ՀԿԳ քննիչ, Գլխավոր օպերլիազոր 1 082 1 մլրդ 127 մլն 376 հազ 513 դր
Ավագ մաքսային տեսուչ, Առաջատար մասնագետ, Ավագ հարկային տեսուչ, Ավագ քննիչ, Ավագ հետաքննիչ, Ավագ օպերլիազոր, Քննիչ   391      350 մլն 917 հազ 186 դր
Հետաքննիչ, Օպերլիազոր, Մաքսային տեսուչ, Հարկային տեսուչ 426      285 մլն 674 հազ 707 դր
1-ին կարգի մասնագետ              35         19 մլն 427 հազ 653 դր
Քաղաքացիական աշխատանք կատարող աշխատակիցներ 194        127 մլն 451 հազ 263 դր
Տեխնիկական սպասարկում իրականացնող աշխատակիցներ             527        277 մլն 281 հազ 350 դր
Ընդամենը 3 049 3 մլրդ 296 մլն 877 հազ 033 դր
* Տարվա տարբեր ամիսներին տարբեր թվով աշխատողներ է ունեցել ՊԵԿ-ը․ուստի հարցման պատասխանում նշվել է աշխատողների միջինացված թիվը։ Փաստորեն, միայն մաքուր պարգևավճարները, 2018 թվականի տարեկան միջին փոխարժեքով, կազմում է 6 մլն 826 հազար դոլար։ Այս փաստերը լուրջ վերլուծությունների տեղիք է տալիս, որը կներկայացնենք առաջիկայում։

դիտվել է 131 անգամ
Լրահոս
Նիկոլին մի հավատացեք,նայեք եւ համոզվեք Գառնիկ Դանիելյանը ՔՊ-ի կողմից Հոխիկյանի տան վրա հարձակման մասին Մեծ Մանթաշ գյուղում տուն է այրվել. բնակիչը մահացած է հայտնաբերվել Դուրս է բերվել Սուրբ Էջմիածնում պահվող Քրիստոսի Խաչափայտի (Կենաց Փայտի) մասունքը Հերթական ճանաչումը Միլանում. Մխիթարյանը կպայքարի Ինտերի լավագույնի կոչման համար Իմ կոշտ ռեպլիկը հասցեագրված է բացառապես ՔՊ-ին․ Սուրենյանց Հերթական սուտ խոստումը. Արթուր Խաչատրյանը` Փաշինյանի` երկաթուղու նոր ճյուղ կառուցելու մասին Նաիրի Հոխիկյան. «Իմ տան վրա հարձակում է եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների կողմից» Ընտրություններին ընդառաջ թարմ թխած ընտրակաշառք ենք ստացել. Ավետիք Քերոբյան Տյումե՞ն, Կիլիկիա՞, list.am՞ թե ՀՀ, հունիսի 7-ին ընտրություն ենք կատարելու այս չորս սցենարների մեջ Հայրապետիս հորդորն է ամենքիդ՝ անխտիր առաջիկա կիրակի մասնակցել ընտրություններին․ Կաթողիկոս Հայաստանում կարող է բարդ իրավիճակ ստեղծվել գազի հետ կապված․ Օվերչուկ «Թշնամուն հանձնվելու» փոխարեն ՀՀ-ն պարտավոր է առաջնահերթ զարգացնել իր ներուժը․ Բագրատ Սրբազան Մեկ օրում 28 նավ է անցել Հորմուզի նեղուցով Երևանում սթրես-թեստերով կզբաղվեն այն ժամանակ, երբ «այդ հարցը սուր դրվի» Հայաստանը կզրկվի ելակի գրեթե ամբողջ արտահանումից ռուսական շուկայի կորստի դեպքում. ՌԻԱ Նովոստի Սա քաղաքական խաղ է. շուտով Հայաստանում ընտրություններ են․ Լուկաշենկո Փաշինյանի մասին իմ կարծիքը բարձրաձայնելուց հետո մարդիկ են ուղարկել իմ բնակության հասցե․ փաստաբան Լուկաշենկոն խորհուրդ է տալի հայերին շատ զգույշ լինել Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավին հասցվող hարվածների նոր ալիքի սկսվելու մասին Շիրակի փողոցում տեղի է ունեցել վթար` hրդեհի բռնկմամբ․ կա տnւժած Վանաձորում բախվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Սյունիքում «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Վթարային ջրանջատում․ հայտնի են հասցեները Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով․ՌԴ դեսպանատունը գործարկել է զոհերի թվային հուշահամալիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am