Եթե արհամարհեք Մոսկվայի կարծիքը Քոչարյանի հարցի շուրջ՝ կմնաք առանց դաշնակցի. Կոլերով

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Ռեգնում» լրատվականգործակալության գլխավոր խմբագիր, քաղաքական վերլուծաբան Մոդեստ Կոլերովը։ – Պարոն Կոլերով, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում ռուսական լրատվամիջոցին տված իր հարցազրույցում անդրադարձել է հայ-ռուսական հարաբերություններին, նշել, որ այս տարի սպասվում է ՌԴ նախագահ Պուտինի այցը Երևան, ապա նաև իր այցը Մոսկվա։ Ընդհանրապես, հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս փուլն ինչպե՞ս եք գնահատում։ Առաջին հարցը. Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումը։ Երկրորդ հարցը. անցյալ տարվա վերջում ձեր վարչապետը հայտարարեց, որ սպասվում է և կա պայմանավորվածություն աննախադեպ մի հարցի շուրջ։ Մոսկվան այնքան զարմացած էր, որ լռում ու սպասում էր մանրամասների, բայց մանրամասներ այդպես էլ չեղան։ Այդ ամենը խոսում է այն մասին, որ Երևանը երբեմն օգտագործում է ռուսական գործոնը ընդամենը հռետորաբանության, խոսքային ու ցուցադրական հետաքրքրությունների համար և չի շարունակում այդ հայտարարությունները ամրապնդել իրական գործողություններով։ Բայց հայտարարությունների ժամանակն անցել է։ Ռուսաստանը գնաց Հայաստանին ընդառաջ և որևէ հապաղում թույլ չտվեց ռազմական հարաբերություններում։ Դուք գիտեք, որ մայիսի կեսերին, անմիջապես Հայաստանում տեղի ունեցած պետական հեղաշրջումից հետո, Ռուսաստանը շարունակեց պահպանել ռազմական հարաբերությունները, որովհետև ռազմական հարաբերությունները ազգային հետաքրքրությունների շրջանակներում են՝ ցանկացած իշխանության ղեկին։ Բայց ես համոզված չեմ, որ Ռուսաստանի կողմից արված այդ մեծ լավությունը Հայաստանում ըստ արժանվույն գնահատեցին, որովհետև երբ Ռուսաստանը իր մտահոգությունը հայտնեց Քոչարյանի գործի հետ կապված, այդ մտահոգությունը շատ կոպիտ ձևով արհամարհվեց։ Ստացվում է, որ գրկախառնման համար նախատեսված ձեռքերը միայն մի կողմից են սեղմվում, այլ ոչ փոխադարձ հետաքրքրությունների համար և դա լավ չէ։ Ես կարծում եմ, որ Քոչարյանի գործոնը բացասաբար է ազդում երկկողմ հարաբերությունների վրա և շարունակելու է ազդել, երբեք չի դադարելու բացասաբար ազդել։ -Հայաստանի իշխանությունների տեսակետն այս հարցի շուրջ այն է, որ դա մեր ներքին խնդիրն է, դա առնչվում է Հայաստանում տաս տարի առաջ տեղի ունեցած ողբերգական իրադարձություններին և ոչ մի կերպ ուղղված չէ Ռուսաստանի դեմ։ Ինչո՞ւ Մոսկվան այդ փաստը չի ընդունում։ -Մոսկվան այդ գործը համարում է քաղաքական հետապնդում և ավելին՝ ցանկացած բանական մարդ այդ մեղադրանքը՝ սահմանադրական կարգի տապալման հետ կապված, չի կարող չհամարել աբսուրդ։ Գործող նախագահը հեղաշրջում է արել ինքն իր դե՞մ։ -Իր դեմ չէ, իր ցանկացած թեկնածուին, իր իրավահաջորդին իշխանության բերելու համար։ -Եթե ուշադիր կարդաք մեղադրանքը, ապա դա աբսուրդ է, այդ պատճառով էլ այն շարունակում են լրացնել այլ մեղադրանքներով։ Մարդը, որը գտնվում է իշխանության ղեկին, ինքն իր դեմ պետական հեղաշրջում իրականացնել չի կարող։ Ինքներդ մտածեք, եթե այդպես լիներ՝ դա հրաժարական կնշանակեր։ Այդ ամենը մեզ ստիպում է մտածել, որ հայ-ռուսական ռազմական համագործակցության փաստացի հիմնադիրը, հայ-ռուսական տնտեսական հարաբերությունների ճարտարապետը ենթարկվում է քաղաքական հետապնդման։ Նա ուղղակի մարդ չէ, նա հայ-ռուսական երկկողմ հարաբերություների հիմնադիրն է գուցե ավելի շատ, քան Լևոն Տեր-Պետրոսյանը։ Ահա, թե ինչի մասին է խոսքը։ Դուք փողոցում ինչ-որ տատիկի չեք հետապնդում, դուք հետապնդում եք մի մարդու, որը մեծ դերակատարում ունի երկկողմ հարաբերություններում։ Եթե մենք դաշնակից չլինեիք, դա ձեր ներքին հարցը կլիներ։ Երբ դուք մեր ռազմական մասնագետների հետ ռազմական հարաբերություններ եք հաստատում, չեք ասում, չէ՞, թքած, թե ինչ եք քննարկում, դա մեր ներքին հարցն է, եթե ձեր ներքին խնդիրն է, մեզնից ռազմական օգնություն մի խնդրեք, եթե խնդրում եք՝ նշանակում է պետք է, որտե՞ղ է սկսվում ու ավարտվում ձեր հպարտությունը։ Երկակի ստանդարտներ եք կիրառում, այդպես չի կարելի։ -Այսինքն՝ դուք նշում եք, որ եթե Քոչարյանի նկատմամբ լինի ազատազրկման դատավճիռ, դա Ռուսաստանի կողմից հետևանքներ կունենա՞, ի՞նչ քայլերի կդիմի Մոսկվան։ -Ես կարծում եմ, որ վաղ թե ուշ՝ կախված նրանից, թե ինչպես կզարգանա Քոչարյանի գործը՝ Ռուսաստանի և Հայաստանի գործող իշխանությունների հարաբերությունները կմինիմալիզացվեն։ Եթե Հայաստանի գործող իշխանությունները հետևողականորեն արհամարհեն Ռուսաստանի դիրքորոշումը կարևոր քաղաքական հարցի շուրջ, դա նշանակում է, որ Հայաստանը հետաքրքրված չէ բարեկամանական ազնիվ հարաբերություններով։ Այժմ Ռուսաստանը բազմաթիվ ավանսներ է տալիս Հայաստանին, բայց դա անվերջ լինել չի կարող, առանց փոխադարձ վերաբերմունքի չի կարող լինել։ Ռուսաստանը համբերատար է, բայց արդյունք անպայման կլինի, նկատի ունեմ՝ բացասական արդյունք։ Եթե դուք արհամարհեք այս հարցի շուրջ Ռուսաստանի հետաքրքրությունները, ապա կմնաք մենակ։ Եթե դուք արհամարհեք Ռուսաստանի հետաքրքրությունները որպես ձեր հիմնական, ռազմական դաշնակցի՝ դուք կմնաք մենակ, առանց ռազմական դաշնակցի ընդհանրապես։

դիտվել է 45 անգամ
Լրահոս
Նիկոլին մի հավատացեք,նայեք եւ համոզվեք Գառնիկ Դանիելյանը ՔՊ-ի կողմից Հոխիկյանի տան վրա հարձակման մասին Մեծ Մանթաշ գյուղում տուն է այրվել. բնակիչը մահացած է հայտնաբերվել Դուրս է բերվել Սուրբ Էջմիածնում պահվող Քրիստոսի Խաչափայտի (Կենաց Փայտի) մասունքը Հերթական ճանաչումը Միլանում. Մխիթարյանը կպայքարի Ինտերի լավագույնի կոչման համար Իմ կոշտ ռեպլիկը հասցեագրված է բացառապես ՔՊ-ին․ Սուրենյանց Հերթական սուտ խոստումը. Արթուր Խաչատրյանը` Փաշինյանի` երկաթուղու նոր ճյուղ կառուցելու մասին Նաիրի Հոխիկյան. «Իմ տան վրա հարձակում է եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների կողմից» Ընտրություններին ընդառաջ թարմ թխած ընտրակաշառք ենք ստացել. Ավետիք Քերոբյան Տյումե՞ն, Կիլիկիա՞, list.am՞ թե ՀՀ, հունիսի 7-ին ընտրություն ենք կատարելու այս չորս սցենարների մեջ Հայրապետիս հորդորն է ամենքիդ՝ անխտիր առաջիկա կիրակի մասնակցել ընտրություններին․ Կաթողիկոս Հայաստանում կարող է բարդ իրավիճակ ստեղծվել գազի հետ կապված․ Օվերչուկ «Թշնամուն հանձնվելու» փոխարեն ՀՀ-ն պարտավոր է առաջնահերթ զարգացնել իր ներուժը․ Բագրատ Սրբազան Մեկ օրում 28 նավ է անցել Հորմուզի նեղուցով Երևանում սթրես-թեստերով կզբաղվեն այն ժամանակ, երբ «այդ հարցը սուր դրվի» Հայաստանը կզրկվի ելակի գրեթե ամբողջ արտահանումից ռուսական շուկայի կորստի դեպքում. ՌԻԱ Նովոստի Սա քաղաքական խաղ է. շուտով Հայաստանում ընտրություններ են․ Լուկաշենկո Փաշինյանի մասին իմ կարծիքը բարձրաձայնելուց հետո մարդիկ են ուղարկել իմ բնակության հասցե․ փաստաբան Լուկաշենկոն խորհուրդ է տալի հայերին շատ զգույշ լինել Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավին հասցվող hարվածների նոր ալիքի սկսվելու մասին Շիրակի փողոցում տեղի է ունեցել վթար` hրդեհի բռնկմամբ․ կա տnւժած Վանաձորում բախվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Սյունիքում «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Վթարային ջրանջատում․ հայտնի են հասցեները Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով․ՌԴ դեսպանատունը գործարկել է զոհերի թվային հուշահամալիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am