Կարծում եմ՝ գաղափարը կենսական և շահեկան է. Հայկ Սարգսյանը` Արայիկ Հարությունյանի հոդվածի մասին

Շուշիի տեխնոլոգիական համալսարանում հանդես ենք եկել դասախոսություններով և որոշակի կոնսուլտացիաներ ենք անցկացնում պրոֆեսորադասախոսական կազմի, ասպիրանտների ու մագիստրանտների հետ տնտեսագիտության և տեխնոլոգիաների համակցության հարցերի շուրջ, քանի որ այսօր տնտեսագիտությունը փոխել է իր ամբողջ բովանդակությունը այն առումով, որ դասական, ավանդական մեթոդները մղվում են երկրորդ պլան այն խնդիրների համեմատ, որոնք արդիական են: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ հարցազրույցում ասել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան, ՀՀ հանրային խորհրդի անդամ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Հայկ Սարգսյանը և ավելացրել, որ բուհի հետ ձևավորված է համագործակցության բավարար մակարդակ:

- Պարո՛ն Սարգսյան, ի՞նչ հարցեր են շոշափվել աշխատանքային այցի ընթացքում: - Եթե նախկինում մենք քիչ գաղափար ունեինք տնտեսագիտության այն բնագավառների մասին, որոնք վերաբերում են ինստիտուցիոնալիզմին՝ որպես կառավարման շատ կարևոր օղակի, ապա այսօր այն դարձել է այնքան առաջնային, որ կարողանում ենք մեր հրապարակումներով դուրս գալ միջազգային ասպարեզ: Կարծում եմ՝ սա շատ շահեկան է լինելու տնտեսությունում կառավարման արդյունավետ մեթոդներ գործադրելու առումով: Այդ աշխատանքների շնորհիվ կարողացանք ունենալ մեթոդիկա, որը հնարավոր է դարձնում ախտորոշել ու կառավարել սահմանադրական դեֆիցիտը և երկրում ապահովել սահմանադրականության հնարավորինս բարձր մակարդակ: Պետք է կարողանանք, իսկապես, լուրջ ձեռքբերումներ ունենալ ժողովրդավարական ինստիտուտների գործադրման, քաղաքական համակարգերի կայացման և, ընդհանրապես, մեր կյանքը պայմանավորող բոլոր ասպեկտների ներառման ոլորտներում: Խնդիրների այս շրջանակը գիտական հետազոտությունների առարկա է, որը փորձում ենք ներդնել նաև կրթական համակարգում: Ինչ վերաբերում է Արցախին, ապա նշեմ, որ այս խնդիրների հետ ծանոթացնում ենք մեր գործընկերներին: Այցի ընթացքում կարողանում ենք ունենալ նաև գիտագործնական հանդիպումներ: - Պարո՛ն Սարգսյան, ի՞նչ կարծիք ունեք Արցախի կառավարության գործունեության, հատկապես վերջին տասնամյակում ունեցած ձեռքբերումների ու բացթողումների վերաբերյալ: - Նկատենք, որ շատ տպավորիչ է այդ ժամանակահատվածում Արցախի կառավարության կողմից արձանագրած տնտեսական աճը, քանի որ, նախ և առաջ, այն գործադրվել է տնտեսության կառուցվածքային փոփոխությունների առկայության պայմաններում: Եվ եթե փորձում ենք համեմատել հայաստանյան մի ժամանակահատվածի հետ, երբ ունեցել ենք 10 և ավելի տոկոս տնտեսական աճ, կարելի է նկատել, որ այդ աճերը էապես տարբերվել են իրարից: Արցախի դեպքում մենք ունեցանք դիվերսիֆիկացիոն աճ ներդրումների մուլտիպլիկատիվ էֆեկտով, ենթակառուցվածքների զարգացման զուգորդմամբ, մինչդեռ հայաստանյան տնտեսական աճը բնութագրվում էր շինարարության բումով: Ձեռքբերումներին զուգահեռ կցանկանայի բարձրաձայնել նաև այն խնդիրների մասին, որոնք առաջացել են, և որոնք տիպիկ չեն միայն Արցախին: Այդ խնդիրները կարելի է դասել երեք խմբի: Առաջինը, թերևս, հարստության պոտենցյալի չգործադրումն է: Այն, ինչ այսօր կա Հայաստանում և Արցախում՝ հողը, ջուրը, մարդկային կապիտալը, դեռևս անթույլատրելի վատնում է: Մենք այսօր հետ ենք մնացել նաև մարդկային կապիտալի գործադրման առումով: Երբ փորձում ենք գտնել կապիտալի գործադրման սինդրոմը, հարկ է ուսումնասիրել այլ երկրներինը: Կարծում եմ՝ կրթությունը՝ որպես գերակա ռազմավարական մարտահրավեր, պետք է մղվի առաջին պլան, քանի որ սերտորեն առնչվում է տնտեսության օպտիմալ կառուցվածք ունենալու հիմնախնդրին: Սա գերխնդիր է, որի լուծման համար անհրաժեշտ է գործադրվեն լավագույն կառավարման ջանքեր այն իմաստով, որ պետք է գիտակրթական համակարգի նկատմամբ վերաբերմունքը էապես փոխվի: - Անդրադառնանք Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանի՝ վերջերս հրապարակած հոդվածին, որով առաջարկ է արվում ՀՀ նոր կառավարությանը մոտեցումները փոխել տնտեսության զարգացման առումով: Ձեր կարծիքով այն ինչքանո՞վ է իրատեսական և հիմնավորված: - Գաղափարը շատ լավն է, այն կրեատիվ հենք ունի: Այսօր Հայաստանում տարեկան 2.5-3 միլիարդ դոլարի ներդրումներ պետք է ունենանք, որպեսզի ապահովենք ընդլայնված վերարտադրություն և կարողանանք լուծել ենթակառուցվածքների խնդիրները, ինչը տնտեսության համար շարժիչ ազդակ է: Պետք է կարողանանք կառուցվածքային տեղաշարժերի նախադրյալներ ստեղծել: Նույն հարթության մեջ պետք է դիտարկել զբոսաշրջության և գյուղատնտեսության խնդիրները: Այս առումով, կարծում եմ՝ գաղափարը կենսական և շահեկան է: Միաժամանակ կարևոր է, որ խնամքով վերաբերվենք այն մեխանիզմների մշակմանն ու գործադրմանը, որոնք հնարավորություն կտան այդ գաղափարը կյանքի կոչելու: Այդ ամենի հետ մեկտեղ կարևորում եմ մեր կառավարման համակարգի կատերալագործումը: Շատ դեպքերում մենք լավագույն կառավարման իմիտացիա ենք ստեղծում: Տնտեսագիտության առանցքային հիմնախնդիրներից է օպտիմալ կուտակման նորմայի հիմնախնդիրը: «Սպառել, թե կուտակել» դիլեմայի օրինակով տնտեսագիտության և՛ միկրոմակարդակում, և՛ մակրոմակարդակում պետք է կարողանանք կայացնել ճշգրիտ որոշումներ: Կարծում եմ՝ պետք է նպաստավոր պայմաններ ստեղծել մասնակցային գործընթացների և, ընդհանրապես, երկրում բաժնետիրացման առումով: Շատ կարևոր հիմնախնդիր է նաև բաշխման արդար հարաբերությունների արմատավորումը: Պետական կառավարման համակարգի էֆեկտիվ ներդրումների ապահովման գերխնդիրը ռազմավարական ծրագրերի մշակումն ու իրագործումն է լինելու: Նյութի աղբյուր

դիտվել է 35 անգամ
Լրահոս
Նիկոլին մի հավատացեք,նայեք եւ համոզվեք Գառնիկ Դանիելյանը ՔՊ-ի կողմից Հոխիկյանի տան վրա հարձակման մասին Մեծ Մանթաշ գյուղում տուն է այրվել. բնակիչը մահացած է հայտնաբերվել Դուրս է բերվել Սուրբ Էջմիածնում պահվող Քրիստոսի Խաչափայտի (Կենաց Փայտի) մասունքը Հերթական ճանաչումը Միլանում. Մխիթարյանը կպայքարի Ինտերի լավագույնի կոչման համար Իմ կոշտ ռեպլիկը հասցեագրված է բացառապես ՔՊ-ին․ Սուրենյանց Հերթական սուտ խոստումը. Արթուր Խաչատրյանը` Փաշինյանի` երկաթուղու նոր ճյուղ կառուցելու մասին Նաիրի Հոխիկյան. «Իմ տան վրա հարձակում է եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների կողմից» Ընտրություններին ընդառաջ թարմ թխած ընտրակաշառք ենք ստացել. Ավետիք Քերոբյան Տյումե՞ն, Կիլիկիա՞, list.am՞ թե ՀՀ, հունիսի 7-ին ընտրություն ենք կատարելու այս չորս սցենարների մեջ Հայրապետիս հորդորն է ամենքիդ՝ անխտիր առաջիկա կիրակի մասնակցել ընտրություններին․ Կաթողիկոս Հայաստանում կարող է բարդ իրավիճակ ստեղծվել գազի հետ կապված․ Օվերչուկ «Թշնամուն հանձնվելու» փոխարեն ՀՀ-ն պարտավոր է առաջնահերթ զարգացնել իր ներուժը․ Բագրատ Սրբազան Մեկ օրում 28 նավ է անցել Հորմուզի նեղուցով Երևանում սթրես-թեստերով կզբաղվեն այն ժամանակ, երբ «այդ հարցը սուր դրվի» Հայաստանը կզրկվի ելակի գրեթե ամբողջ արտահանումից ռուսական շուկայի կորստի դեպքում. ՌԻԱ Նովոստի Սա քաղաքական խաղ է. շուտով Հայաստանում ընտրություններ են․ Լուկաշենկո Փաշինյանի մասին իմ կարծիքը բարձրաձայնելուց հետո մարդիկ են ուղարկել իմ բնակության հասցե․ փաստաբան Լուկաշենկոն խորհուրդ է տալի հայերին շատ զգույշ լինել Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավին հասցվող hարվածների նոր ալիքի սկսվելու մասին Շիրակի փողոցում տեղի է ունեցել վթար` hրդեհի բռնկմամբ․ կա տnւժած Վանաձորում բախվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Սյունիքում «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Վթարային ջրանջատում․ հայտնի են հասցեները Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով․ՌԴ դեսպանատունը գործարկել է զոհերի թվային հուշահամալիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am