«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ղարաբաղա-ադրբեջանական պատերազմի վերսկսման առաջին օրվանից կոնկրետ իրավիճակում սկսեցին գծագրվել, թե Հայաստանի կառավարման համակարգի օղակներից յուրաքանչյուրը որքանով է պատրաստ նման իրավիճակի: Արդյունքում, արդեն իսկ ակնհայտ է, որ հայկական զինված ուժերը լիարժեք ի վիճակի են մեր հայրենիքը պաշտպանել: Հասարակությունն իր միասնականությամբ եւ կամավորականների չդադարող հոսքը եւս ապացուցեցին, որ հասարակությունը եւս պատրաստ է իր կյանքի գնով պաշտպանել հայրենիքը թշնամու ոտնձգություններից: Նույնիսկ լրատվական դաշտն իր գունագեղությամբ ստեղծված իրավիճակում շատ արագ կողմնորոշվելով սկսեց գործել, որպես մեկ ամբողջական օրգանիզմ` չեզոքացնելով թշնամու քարոզչական դիվերսիայի բոլոր փորձերը: Մի խոսքով, բոլոր օղակներն այս պահին նորմալ իրենց գործն են անում, բացառությամբ Հայաստանի արտգործնախարարության: Այս կառույցը փաստացի ընդհանուր զարգացումներից մի տեսակ հետ է մնում, եւ այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ այն դարձել է Հայաստանի միակ «թույլ օղակը»: Թերեւս ակտիվանալը չէր խանգարի»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը