Բաքուն սպառնալով «այրում է կամուրջները»

ԵԱՀԿ գործող նախագահ Միրոսլավ Լայչակի հետ հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ երեկ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ Հայաստանի ղեկավարության հայտարարությունները: «Հայաստանի ղեկավարության վերջին հայտարարություններն ուղղված չեն խաղաղությանը: Օրինակ, Ազգային անվտանգության ծառայության ղեկավարի վերջին հայտարարությունը: Ես խոսել եմ այդ հարցի շուրջ այսօր հեռախոսազրույցի ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահի հետ», - ասել է Մամեդյարովը: Արցախ կատարած այցի ընթացքում ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը հայտարարել էր, որ մեր հողերում պետք է բնակվեն մեր հայրենակիցները և շենացնեն մեր երկիրը, և որ՝ «մենք հստակ ուղերձ ենք տալու ողջ հայ ժողովրդին և ողջ աշխարհին, որ մենք ոչ մի թիզ հող հետ հանձնելու նպատակ չունենք, այլ ընդհակառակը, մեր հողերում պետք է բնակվեն մեր հայրենակիցները և շենացնեն մեր երկիրը»։ Ահա, Բաքուն պաշտոնապես, արձագանքնեց ՀՀ ԱԱԾ ղեկավարի հայտարարությանը: Կարելի է ասել, որ դա բողոքի ձայն է՝ երկրորդ կողմի հետ հանդիպման ընթացքում: Ադրբեջանի իշխանությունները որոշել են բավական բարձր մակարդակով արձագանքել: Մամեդյարովը տեղեկացրել է, որ եվրոպացի գործընկերոջը ներկայացրել է Բաքվի դիրքորոշումը: Իսկ Լայչակը հաջորդ շաբաթ այցելելու է Երևան՝ Հայաստանի իշխանությունների հետ հակամարտության կարգավորման հարցերը քննարկելու նպատակով: Փաստորեն, Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը Լայչակին խնդրել է Երևան կատարելիք այցի ժամանակ Հայաստանի ղեկավարությունից պարզել, թե իրավիճակի ինչպիսի զարգացման պետք է նախապատրաստվել: «Մենք մեր ժողովրդին խաղաղության նախապատրաստե՞նք, թե՞ այլ ուղղությամբ»: «Կան մի շարք գաղափարներ, որոնք ես հաջորդ շաբաթ կներկայացնեմ Երևանում», - իր հերթին ասել է Մ.Լայչակը: Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշ նրբերանգներով հայտարարություն էր արել, որ հայկական կողմն էլ ներկայացրել է իր տեսլականը միջնորդների միջոցով ադրբեջանական կողմին։ Հիմա, պաշտոնական Բաքուն, կարծես, «կամուրջներն այրելու» նախազգուշացում է անում՝ «բանակցո՞ւմ եք», թե՞ «պատերազմ»… Իհարկե, «բանակցել», «խաղաղության նախապատրաստվել» ասելով Ադրբեջանը նկատի ունի հայկական կողմից միակողմանի զիջումներ, այսինքն, ինչպես իրենք են ասում՝ «տարածքների վերադարձ»: Ամեն դեպքում, լարման, պայթյունավտանգ իրավիճակի ենք մոտենում: Մետաքսյա Շալունց

դիտվել է 90 անգամ
Լրահոս
Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Բայրամովը՝ TRIPP-ի մասին Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Դատարան է հանձնվել «Արմենիկում»-ի տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերը Կառավարությունը հրապարակել է «ՀԱԵ-ում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք» Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am