Պատերազմ՝ հանուն խաղաղության

«168 ժամ» թերթը գրում է. «Ապրիլի լույս 2-ի գիշերն Ադրբեջանը հարձակվեց Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի և խաղաղ բնակավայրերի վրա: Արդեն չորրորդ օրն է՝ Լեռնային Ղարաբաղը պատերազմում է ադրբեջանական ագրեսիայի դեմ: Արդեն չորրորդ օրն է՝ պատերազում է ոչ միայն՝ Լեռնային Ղարաբաղը, այլև՝ ողջ հայ ժողովուրդը` բառի ուղիղ և փոխաբերական իմաստով: Անցած չորս օրերը ցույց տվեցին, որ այն, ինչից վախենում էինք բոլորս տարիներ շարունակ, բարեբախտաբար, տեղի չունեցավ: Իսկ վախենում էինք նրանից, որ սոցիալական անարդարությունը, անհավասարությունը, հասարակությունը յուրայինների ու օտարների բաժանելը և էլի շատ արատավոր երևույթներ մարդկանց հուսալքել են այնքան, որ անգամ պատերազմի վտանգը չէր կարող արթնացնել այն ոգին ու միասնականությունը, որի շնորհիվ 1994 թվականին արձանագրվել է հաղթանակը Ղարաբաղյան պատերազմում: Բարեբախտաբար, դա տեղի չունեցավ, այլ տեղի ունեցավ ճիշտ հակառակը. հասարակությունը` բոլոր խավերով ու շերտերով, ավելի շատ՝ լուռ, քան՝ ճոռոմ պաթոսով ցույց տվեց աննախադեպ համախմբվածություն` նույնքան անխոս պատասխանելով վերջին մեկ, երկու տասնամյակների ընթացքում Հայաստանում տեղի ունեցած բոլոր արատավոր երևույթներին ու դրանց հեղինակներին: Անցած չորս օրերը մտածելու անսպառ նյութ պետք է դառնան, ու, հուսանք, կդառնան բոլոր նրանց համար, ովքեր տարիներ շարունակ գիտակցված կամ ոչ` հանցավոր գործողությամբ կամ հանցավոր անգործությամբ, հիմք էին տվել մտածելու ու վախենալու, որ մեր հասարակությունը զրկվել է անգամ արտաքին թշնամու ագրեսիայի դեպքում համախմբվելու ունակությունից: Անցած օրերին տեղի ունեցածը ցույց տվեց, որ մեր հասարակությունը, հայ ժողովուրդն իրականում ունի անպատկերացնելի ներքին պոտենցիալ, որ հասարակության համար կան անբեկանելի ու անառարկելի արժեքներ, հանուն որոնց՝ մարդիկ պատրաստ են զոհվել: Բառի ուղիղ և փոխաբերական իմաստով: Ապրիլի 2-ի գիշերը տեղի ունցածը երկար ժամանակ դառնալու է ու պետք է դառնա ռազմական, քաղաքական, հասարակական քննարկումների առարկա: Ու շատ կարևոր է, որպեսզի ցանկացած նման քննարկման ու, որ ավելի կարևոր է` որոշումների կայացման ժամանակ բոլորը` իշխանություններն ու ընդդիմությունը, զինվորականներն ու մտավորականները, հիշեն հասարակական այս պոտենցիալի մասին: Որովհետև այս պոտենցիալով հնարավոր է դիմակայել ոչ միայն՝ ռազմական ագրեսիային, այլ նաև՝ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության նկատմամբ կատարվող ցանկացած ոտնձգության, այդ թվում՝ քաղաքական ու աշխարհաքաղաքական: Այս պոտենցիալով հնարավոր է դիմակայել ոչ միայն՝ զինված հակառակորդին, այլև՝ ժպտացող ու այդ ժպիտով հակառակորդին զինող «բարեկամին» ու «դաշնակցին»: Անցած չորս օրերը ցույց տվեցին, որ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի ինքնիշխանության ու անվտանգության միակ ու հուսալի աղբյուրը հայ ժողովուրդն է, որը, դժբախտաբար, հերթական անգամ իր լինելիությունն ապացուցելու համար ստիպված եղավ վճարել երիտասարդ զինվորների ու խաղաղ բնակիչների կյանքով:

դիտվել է 32 անգամ
Լրահոս
Մակրոնի և Զելենսկու այցը Երևան անհետևանք չմնաց. Զախարովա Գոռ Մինասյանը հաղթեց համաշխարհային ռեկորդ սահմանած իրանցուն Հունիսի 7-ը մեր վերջին շանսն է. հարցում (video) Ես սարսափեցի, երբ լսեցի՝ Բաքվի բերդերից ինչ կոչ էր արեցին մեր ռազմագերիները․ սա վերջն է․ Զոհրաբյան (video) Փաշինյանի ժամացույցն արդեն միացված է․ Անդրանիկ Թևանյան (video) Նիկո՛լ, լսիր ամենասարսափելին՝ քանի կարող ես, դու որոշիր, թե չէ Ռուսաստանը գործի կանցնի․ Սուրենյանց (video) Նիկո՛լ, ժողովուրդը քեզ էնքան է ատում, որ․․․ քաղաքացիներ (video) Տո արի ու մի ասա՝ Նիկո՛լ, թռածը դու ես ու Աննադ, իսկ Ալենը գիտե՞ք՝ ուր էր թռած․ Սուրեն Սուրենյանց (video) Էդմոն Մարուքյա՛ն, դուք ձեր արածը հասկանու՞մ եք․ Էդգար Էլբակյան (video) «Պատռում եմ» Նիկոլ Փաշինյանի դիմակավորված ահաբեկչական շոուն․ Սուրեն Սուրենյանց (video) Հետո թող նեղացող չլինի․ ձայների փոշիացման խայտառակ թիվ ներկայացնեմ․ Էդգար Էլբակյան (video) Էդ դու Ալիևի առաջ գնացել, «կզել ես», Լուկաշենկոյի՞ն ես մեղադրում․ Սուրեն Սուրենյանց (video) Կանենք բազային կենսաթոշակների 50% աճ ․ Ռոբերտ Քոչարյան (video) #ՈՒՂԻՂ․ Դիմակավորված ԱԱԾ-ն կգնա Նիկոլի հետևից․ Սուրեն Սուրենյանց (video) Մերժեք ՔՊ-ին․ Մի՛ դարձեք հանցակից պատմական հանցագործությունների, մի՛ արյունոտեք ձեր ձեռքերը Քարոզարշավը բացահայտում է ամենակարևորը․ Տիգրան Դումիկյան Լսի՛ր Նիկոլ, դու մեզ կենդանի ես պետք, հետո․․․ Իշխան Սաղաթելյան (video) Բացի հիվանդ բռնապետական հակումներ ունենալուց սա նաեւ կնատյաց է՝ փորձում է կանանց վրա հարձակվել «Այ գլամու՛ր Սրբուհի Գալյա՛ն, ի՞նչ արեցիք այդ մարդուն, որ կախ*եց». Նաիրա Զոհրաբյան (video) Փաշինյանին հայրենիքը գողանալու մեջ մեղադրող կինը ռազմական բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրն է Ալիևի առաջ «չոքածը» սեփական ժողովրդի դեմ ագրեuիվ․ Սուրեն Սուրենյանց Պուտինն անցավ գերկարևոր հրթիռների գործարկմանը․ հայտնի են թիրախները․ Հայկ Նահապետյան (video) Ով է նիկոլին ու դրա շայկին բմբլած արժանապատիվ կինը Գյումրիում թունավորման ախտանիշներով հիվանդանոց տեղափոխված 15 անձինք անչափահասներ են Փաշինյանը վախենում է մեկ բանից` փաստարկված, հավասարակշռված ու սառնասիրտ խոսույթից․ Աբրահամյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am