Խոշոր հարկատուների ու ծխախոտի վաճառքով զբաղվողների հետ հանդիպում եղել է. Աննա Հակոբյանը՝ իր ղեկավարած հիմնադրամներին գումար փոխանցելու մասին

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը «Հանրային» հեռուստաընկերության եթերում անդրադարձավ իր ղեկավարած հիմնադրամների գործունեությանն ու շրջանառվող լուրերին: Աննա Հակոբյանն ասաց, որ «Ժպիտների քաղաք» հիմնադրամի գործունեության վերաբերյալ ասուլիսի ժամանակ իրեն հարցրել են, թե Ինեսսա Գաբայանը գումար փոխանցել է հիմնադրամին, թե ոչ. «Ես տեղյակ չէի, նույնիսկ չգիտեի պաշտոնը, հիմա ճշտել եմ, որ նա փոխանցել է պարգևավճարը և դրանից 1 ամիս անց ազատվել է աշխատանքից»: Դիտարկմանը, թե դա հարկային ինդուլգենցիա չէ՞, ինչպես նախկինում էր, որ գումար փոխանցեն, ու իրենց լավ նայեն, Աննա Հակոբյանն ասաց. «Բացարձակապես այդպես չէ: Հին իներցիան պարտադիր փորձում են պրոյեկտել, բայց այդպես չէ»: Ինչ վերաբերում է խոշոր հարկատուների հետ հանդիպմանը, ապա Աննա Հակոբյանն ասաց, որ հանդիպում ունեցել է նրանց հետ. «Այդ հանդիպմանը հրավիրել ենք 38 ընկերության ներկայացուցչի, մասնակցել են 29-ը: 11-ը համաձայնել են մեր առաջարկին, 3-ը մերժել են, ասել են՝ հետաքրքրված չենք, 15-ը դեռ չեն պատասխանել: Ես առաջարկում էի իրենց, որ ՀՀ-ում ստեղծվի դասական ակադեմիական երաժշտության բարեկամների խումբ, և իրենք լինեն այդ խմբում, դա տարեկան որոշակի ֆինանսավորում էր ենթադրում, և դա քննարկում էր, իսկ իրենց անունները կլիներ, օրինակ՝ Ֆիլհարմոնիայի պատին, իսկ դա աշխարհում ընդունված երևույթ է»: Աննա Հակոբյանն ասաց, որ մյուս աղմուկը ծխախոտի վաճառքի հետ կապված հարցն է, ըստ հրապարակումների՝ յուրաքանչյուր ծխախոտի տուփի վաճառքից 1 դրամ փոխանցվելու է հիմնադրամին, և որ հանդիպում է եղել ծխախոտի վաճառքով կամ արտադրությամբ զբաղվողների հետ: «Այո, եղել է նման հանդիպում, և կրկին ես այստեղ գալուց առաջ «Ժպիտների քաղաք» հիմնադրամի գործադիր տնօրենից ճշտել եմ, որ ունեցել ենք երեք ընկերություն, որը մասնակցել է այդ հանդիպմանը, մեկը հրաժարվել է մեր առաջարկությունից, երկրորդի պատասխանին դեռ սպասում ենք, երրորդը որոշել է սիմվոլիկ գումար հատկացնել քաղցկեղով հիվանդ երեխաների բուժման համար»,-ասաց Աննա Հակոբյանը: Նա նշեց, որ իրենք շարունակելու են լայն սպառում ունեցող ապրանքներ արտադրողների ու վաճառողների հետ բանակցել՝ քաղցկեղով հիվանդ երեխաների բուժման համար գումար ստանալու նպատակով:

դիտվել է 114 անգամ
Լրահոս
Իրանի շուրջ զարգացումներում «լճացած» իրավիճակ է․ իրանագետ Մրգաշենում կատարված uպանության մեղադրանքով ձերբակալված եղբայրները կալանավորվել են. ՔԿ Թրամփի միակ դաշնակիցը Ո՞վ է ուզում խաղից հանել Վենսին Վթարից տուժած մոր ու երեք երեխաների վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր․ «Փաստինֆո» Հայը չի ընտրել Արցախի հանձնումն ու թուրքի առաջ ծնկելը․ Հովհաննես Ավետիսյան Հունգարիայի վարչապետը չի մասնակցի Կիպրոսում կայանալիք ԵՄ գագաթնաժողովին. Politico Երևան-Դիլիջան-Իջևան երթուղին սպասարկող «ГАЗель»-ը վթարի է ենթարկվել, ուղևորները վիրավորվել են Մրգաշեն գյուղի ատամնաբույժի սպանության համար մեղադրվող 20 և 17-ամյա եղբայրները ձերբակալվել են Ծառուկյանի ամենամեծ պաշտոնը ու ոմանց դատարկությունը Փարաքարի համայնքապետի սպանության գործով մեղադրյալները կմնան կալանքի տակ․ «Փաստինֆո» ԱՄՆ-ն հրաժարվել է Ռուսաստանի առաջարկից․ Պեսկով Վալոդյա Գրիգորյանի գործը փաստացի ընթանում է ի սկզբանե թելադրված և ուղղորդված սցենարով․ Թանդիլյան Բախվել են «Mercedes»-ը և «BMW»-ն․ 6 վիրավոր կա Ո՞ւմ միջոցով են շփվում Չես կարողանում հաղթե՞լ, բարեկամացի՞ր Մոսադի նորանշանակ ղեկավարն առաջարկել էր միջուկային մարտագլխիկներ վաճառել Թուրքիային Թուրքիայի և Ադրբեջանի հակասությունները Կոսովոյի անկախության հարցում Ինչ պահանջ ունի Զելենսկին Ցրտահարության վտանգ. առաջիկա գիշերը ՀՀ մի շարք շրջաններում սպասվում է ջերմաստիճանի անկում Թուրքիայի դպրոցում տեղի ունեցած կրակոցների հետևանքով զոհերի թիվը շատացել է Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ բախվել են «Opel»-ը և «Lixiang»-ը, վերջինն էլ բախվել է ծառին Թրամփը հայտարարել է Իրանի դեմ գործողության ավարտի մասին «ՆԱՏՕ-ն մեզ հետ չի եղել և մեզ հետ չի լինի ապագայում»․ Թրամփ Ի՞նչ է մտածում Թրամփը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am