Բարսեղ Բեգլարյան նկատմամբ խափանման միջոցը վերացվել է

Մարտի 6-ին ՀՀ վերաքննիչ դատարանը՝ դատավոր Ռոբերտ Մխիթարյանի նախագահությամբ, որոշեց առանց քննության թողնել մեղադրանքը պաշտպանող դատախազ Ա. Առաքելյանի բողոքը՝ ընդդեմ Բ. Բեգլարյանի եւ Հ. Հովսեփյանի նկատմամբ խափանման միջոցը վերացնելու դատարանի որոշման։ Նշենք, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր փաստաբանի միջնորդությունը եւ վերացրել գործով ամբաստանյալներ Բարսեղ Բեգլարյանի եւ Հրայր Հովսեփյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված անձնական երաշխավորությունն ու ստորագրությամբ երկրից չհեռանալու մասին որոշումը։ Դատարանի այդ որոշման դեմ 2019 թվականի փետրվարի 27-ին դատախազը բողոք էր ներկայացրել Վերաքննիչ դատարան, մինչդեռ դատարանը կարծում է, որ բողոքը պետք է թողնել առանց քննության, քանի որ այն բերվել է այնպիսի դատական ակտի դեմ, որը ենթակա չէ վերաքննիչ բողոքարկման: Նշենք, որ Վերաքննիչ դատարանի այս որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վճռաբեկ դատարան՝ այն ստանալու պահից 15-օրյա ժամկետում: «Փաստինֆո»-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Ն.Բեգլարյանին պատկանող «Ֆլեշ Մոտորս» ՍՊ ընկերությունից 2015թ. ընթացքում իրականացվել էր առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակություն, որի կատարման մեջ ընկերության սեփականատերն ու հարազատները մեղադրել են «Ֆլեշ Մոտորս» ՍՊ ընկերության նախկին կոմերցիոն տնօրենին և պահանջել վերականգնել ենթադրաբար պատճառված գույքային վնասը։ Նախնական քննության տվյալներով՝ Ն.Բեգլարյանի հայրը՝ «Ֆլեշ» ՍՊԸ-ի սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը, «Ֆլեշ» ՍՊԸ-ի «Քանաքեռ» բազայի պետ Հ.Հովսեփյանի հետ միասին, 2016 թվականի մարտի 28-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, «Ֆլեշ Մոտորս» ՍՊ ընկերության կոնֆերենս սրահում ընկերության նախկին կոմերցիոն տնօրենին մեղադրել էր յուրացումներ կատարելու մեջ: Պատճառված վնասը վերականգնելու նպատակով իրավապահ մարմիններին դիմելու և օրենքով սահմանված կարգով ենթադրաբար հափշտակությամբ պատճառված վնասի փոխհատուցումն ստանալու փոխարեն բռնության գործադրմամբ, ինչպես նաև կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով պահանջել էր որպես վնասի փոխհատուցում անվանափոխել Երևան քաղաքի Ազատության պողոտայում գտնվող վերջինիս բնակարանը կամ վճարել 20.000 ԱՄՆ դոլար գումար: Արդյունքում՝ նախկին կոմերցիոն տնօրենը, Բ.Բեգլարյանի ուղղորդմամբ, իր սեփականություն հանդիսացող բնակարանը 2016 թվականի ապրիլի 25-ին գրավադրել էր բանկում, իսկ գրավի 9.700.000 ՀՀ դրամը՝ փոխանցել ընկերությանը: «Ֆլեշ» ՍՊԸ-ի նախագահ Բարսեղ Բեգլարյանին և «Ֆլեշ» ՍՊԸ-ի «Քանաքեռ» բազայի պետ Հ.Հովսեփյանին մեղադրանք էր առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 2-րդ մասով:

դիտվել է 218 անգամ
Լրահոս
Ո՞վ և ինչպե՞ս է փող աշխատում «Արևմտյան Ադրբեջան» միֆի վրա 30-ամյա տղամարդը «աջ աչքի հատակի ծակшծ-կտրшծ արյnւնահոսող վերք» ախտորոշմամբ հոսպիտալացվել է Կիրանցեցի Գոհար Վարդանյանին հեռացրել են աշխատանքից ընտրությունների մասին գրառման համար Հակառակ կողմին չի ներվում մի փոքր ավել տոնայնությունը. գործի են դրվում իրավապահ մարմինները. Տիգրան Քոչարյան Իշխանությանը մի քայլ է մնացել ընդդիմադիր քաղաքական խոսույթը քրեականացնելու համար. Աբրահամյան Ալեն Ղևոնդյանին արգելվել է հրապարակումներ անել և հավաքների մասնակցել Գագիկ Խաչատրյանի որդին կկալանավորվի Նորից և նորից՝ ընդդեմ հայկականի և հայերի Հորդառատ անձրևներ կդիտվեն Գյումրի և Ապարան համայնքներում 45-ամյա վարորդը «UAZ»-ով սարում կողաշրջվել է․ փրկարարները գտել են նրա մարմինը Տարանջատել այդ խճճված ցանցում Փաինյանին ու Հայաստանը Առևանգել են ՍՊԸ-ի աշխատակցին՝ տնօրենից պահանջելով գումար Մեծ Բրիտանիան, Ավստրալիան և Կանադան խաղաղության հիմնադրամ են ստեղծում ՌԴ նախագահը շնորհավորել է Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդին Այս քստմնելի քայլը հասցեական է Քննարկվել են Թուրքիա-ԵՄ հարաբերությունները Ապարանի ջրամբարը կարող է ամբողջությամբ լցվել․ բնակիչներին հորդորում են զգոն լինել Դատախազության բողոքը մերժվեց, խնձոր նետելու գործը փակվեց Նա գալիս է այնտեղ, որտեղից ամեն ինչ սկսվել է. «Փյունիկը»՝ Մխիթարյանի այցի մասին Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանին թույլ չի տա միջուկային զենք ունենալ, քանի դեռ վարչապետ է Հայկականությունը պղծել փորձողը դուրս է եկել հետընտրական որսի. Գասպարյան Նա կալանավորվել է անհստակ հիմքերով․ ԿԴՄ-ն համերաշխություն է հայտնում Արմեն Աշոտյանին Ռուսաստանն առաջին հերթին պիտի իր դեսպանով զբաղվի․ թեժ երկխոսություն՝ Թովմասյան և Հայկ Այվազյան (video) Վեհափառն ընդունել է Գերմանիայի Բարեգործական հարցերի հանձնաժողովի պատվիրակությանը Առաջիկա ժամերին հորդառատ անձրևներ կդիտվեն Գյումրիում և Ապարանում, հնարավոր է նաև կարկուտ. «Հիդրոմետ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am