Ինչո՞ւ պետք է հարկատուն վճարի զգացմունքի համար (մեկ ա ձրի ա ու մեջը տեղ կա)

Երեկ Հանրային հեռուստատեսության հյուրը վարչապետի տիկինն էր: Պետրոս Ղազարյանի ծռված «լրագրության» մասին ավելորդ էլ է խոսել. էդ մարդուն Հ1 են տարել հենց` պատվերով լրագրության տարիների փորձ ունենալու համար, բայց այ Աննա Հակոբյանը երեկ «փայլեց» եթերում: Տիկին Հակոբյանը երեկ տաղավարում էր, որ հանրությանը համոզի իր այցի արդարացի լինելը, որ բոլորիս ապացուցի, որ պետական միջոցներով չի թռել, կամ գոնե, որ արարողակարգային անհրաժեշտություն է եղել իր` Բրյուսել մեկնելը: Սակայն բոլոր նման ռոմանտիկների հույսերն ի դերև եղան հենց հաղորդման սկզբնամասում: Ուրեմն պարզվում է, որ Աննա Հակոբյանն ամուսնուն կարոտելու պատճառով է պաշտոնական այցերի ընթացքում ուղեկցում նրան: Իսկ օդանավը «սենց թե նենց դատարկ է թռչում ու ինքն էլ օգտվում է ազատ աթոռից ու ոչ մեկի վնաս չտալով ուղեկցում է ամուսնուն»: Հասկանո՞ւմ եք չէ, մենք` հարկատուներս վճարում ենք երկրի առաջին դեմքի ընտանեկան զգացմունքների համար, ինչի համար բնավ պարտավոր չենք վճարել: Որպեսի ասվածի հուզականությունը ավելի լայն հորիզոններ ընդգրկի տիկին Հակոբյանը երեկ պատմում էր, որ իր ամուսնուն տեսնելու ժամանակ չի ունենում Հայաստանում, բայց այստեղ էլ հարց է առաջանում, իսկ օտարերկրյա խիտ գրաֆիկով հանդիպումների ընթացքում որքա՞ն ժամանակ է հնարավոր լինում զգալ ամուսնու ներկայությունը: Իրոք նոնսենս է այս ամեն ինչը. դուրս է գալիս, որ զուտ ինքնաթիռում գտնված ժամանակահատվածում է տիկին Աննան տեսնում ամուսնուն: Բայց այս դեպքում էլ մի հակասությոն կա. վարչապետի տիկինը երեկ պնդում էր, որ ֆոբիա ունի ինքնաթիռներից: Հետևաբար ստացվում է, որ անգամ այդ մի քանի ժամն ինքնաթիռում տիկին Աննան հանգիստ չի կարող լրացնել ամուսնու կողքին լինելու բացը: Կարճ ասած երեկ Աննա Հակոբյանը Հանրայինի եթերում ասաց, որ ԼԱՎ Է ԱՆՈՒՄ գնում է, հարցե՞ր: Հ.Գ. Ինքնաթիռում «ձրի թռնելու» «հիմնավորումը» շատ ավելի զավեշտալի է: Էդ տամաբանությամբ կարա ցանկացած առաջնորդ իր բարեկամներին ու ընկերներն հետը տանել ուր ուզի` մեկա մեջը տեղ կա ու ձրի ա: Պատկերացրեք մի օր մի որևէ առաջնորդի մոտ ընկեր, ծնող, եղբայր որոշում է, որ շատ է կարոտում իր բարեկամին ու հետը պետք է թռչի: Մեկ ա ձրի ա ու մեջը տեղ կա Գրել է Նարեկ Սամսոնյանը

դիտվել է 28 անգամ
Լրահոս
Ո՞վ և ինչպե՞ս է փող աշխատում «Արևմտյան Ադրբեջան» միֆի վրա 30-ամյա տղամարդը «աջ աչքի հատակի ծակшծ-կտրшծ արյnւնահոսող վերք» ախտորոշմամբ հոսպիտալացվել է Կիրանցեցի Գոհար Վարդանյանին հեռացրել են աշխատանքից ընտրությունների մասին գրառման համար Հակառակ կողմին չի ներվում մի փոքր ավել տոնայնությունը. գործի են դրվում իրավապահ մարմինները. Տիգրան Քոչարյան Իշխանությանը մի քայլ է մնացել ընդդիմադիր քաղաքական խոսույթը քրեականացնելու համար. Աբրահամյան Ալեն Ղևոնդյանին արգելվել է հրապարակումներ անել և հավաքների մասնակցել Գագիկ Խաչատրյանի որդին կկալանավորվի Նորից և նորից՝ ընդդեմ հայկականի և հայերի Հորդառատ անձրևներ կդիտվեն Գյումրի և Ապարան համայնքներում 45-ամյա վարորդը «UAZ»-ով սարում կողաշրջվել է․ փրկարարները գտել են նրա մարմինը Տարանջատել այդ խճճված ցանցում Փաինյանին ու Հայաստանը Առևանգել են ՍՊԸ-ի աշխատակցին՝ տնօրենից պահանջելով գումար Մեծ Բրիտանիան, Ավստրալիան և Կանադան խաղաղության հիմնադրամ են ստեղծում ՌԴ նախագահը շնորհավորել է Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդին Այս քստմնելի քայլը հասցեական է Քննարկվել են Թուրքիա-ԵՄ հարաբերությունները Ապարանի ջրամբարը կարող է ամբողջությամբ լցվել․ բնակիչներին հորդորում են զգոն լինել Դատախազության բողոքը մերժվեց, խնձոր նետելու գործը փակվեց Նա գալիս է այնտեղ, որտեղից ամեն ինչ սկսվել է. «Փյունիկը»՝ Մխիթարյանի այցի մասին Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանին թույլ չի տա միջուկային զենք ունենալ, քանի դեռ վարչապետ է Հայկականությունը պղծել փորձողը դուրս է եկել հետընտրական որսի. Գասպարյան Նա կալանավորվել է անհստակ հիմքերով․ ԿԴՄ-ն համերաշխություն է հայտնում Արմեն Աշոտյանին Ռուսաստանն առաջին հերթին պիտի իր դեսպանով զբաղվի․ թեժ երկխոսություն՝ Թովմասյան և Հայկ Այվազյան (video) Վեհափառն ընդունել է Գերմանիայի Բարեգործական հարցերի հանձնաժողովի պատվիրակությանը Առաջիկա ժամերին հորդառատ անձրևներ կդիտվեն Գյումրիում և Ապարանում, հնարավոր է նաև կարկուտ. «Հիդրոմետ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am