Իրավական բազան, որը սպասարկում էր հանցավոր օլիգարխիկ համակարգին, Հայաստանում շարունակում է գործել: Այս մասին ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը:
«Իշխանությունների օրակարգում միայն օպերատիվ հարցեր են: Կառավարության ծրագրում հայեցակարգային փոփոխությունների, մասնավորապես սահմանադրական բարեփոխումների մասին մի բառ անգամ չկա: Պետք չէ մոռանալ, որ գործող Սահմանադրությունը այլ մարդու համար է «հարմարեցված»»,- պարզաբանեց փորձագետը:
Ըստ քաղտեխնոլոգի՝ իշխանությունները քննարկման համար լուրջ թեմաներ չունեն, քանի որ օրակարգ չկա: Կառուցվածքային փոփոխությունների եւ Հարկային օրենսգրքի հարցերի քննարկումներից հետո, իշխանությունների օրակարգը, ըստ էության, սպառվելու է:
Բադալյանի խոսքով իշխանություններն ակտիվորեն խոսում են միայն երեք ոլորտների` գյուղատնտեսության, ՏՏ-ի եւ զբոսաշրջության մասին, իսկ արդարադատության ոլորտում բարեփոխումների հայեցակարգի մասին քննարկում չկա, արդյունաբերության զարգացման հայեցակարգ չկա:
Բադալյանը կարծում է, որ դա կարող է հանգեցնել քաղաքական դաշտի ճահճացմանը, քանի որ եթե դու օրակարգ չունես, ապա այն կարող են դրսից թելադրել:
Փետրվարի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Փետրվարի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Փետրվարի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Փետրվարի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Փետրվարի 25-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Գևորգյանը
Փետրվարի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Փետրվարի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Փետրվարի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Փետրվարի 24-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Փետրվարի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը