Այն, որ Փաշինյանը կարող է հրապարակային այդ տոնով խոսել նախարարի հետ, մեղմ ասած, զարմանալի է

«Փաստ» թերթը գրում է. «Կառավարության նիստում երեկ տեղի ունեցած մի միջադեպ կարող էր ուղղակի լռության մատնվել, եթե իր մեջ խորքային շերտեր չպարունակեր: Արտաքուստ աշխատանքային խոսքուզրույց էր, դեմոկրատական կառավարությանը բնորոշ. առողջապահության նախարարը մի հարցի վերաբերյալ դժգոհություն հայտնեց, որ իրենց անտեսել են, վարչապետն էլ զայրացավ նրա վրա: Բայց… Սկսենք վարչապետի տոնայնությունից: Այն, որ Փաշինյանը հաճախակի է դուրս գալիս ափերից ու հաճախ չի կարողանում զսպել իրեն, նորություն չէ: Դա նորություն չէ հատկապես իր հետ հաճախակի շփումներ ունեցողների համար: Բայց որ կարող է հրապարակային այդ տոնով խոսել նախարարի հետ, մեղմ ասած, զարմանալի է: Կրկնում ենք՝ խոսքը դիտողություն անելու մասին չէ, ղեկավար-ստորադաս առանձին, «տետ ա տետ» շփման մասին չէ, այլ ոճի ու տոնայնության, այն էլ՝ հրապարակային: Քիչ չեն այնպիսիք, որոնք տեղում հրաժարական կտային՝ սոսկ արժանապատվությունից ելնելով: Բայց գուցե պաշտոնը քաղցր բան է: Հաջորդը: Այս դիպվածը ցույց է տալիս, որ կառավարությունը երկու ոտքով կաղում է համակարգվածության առումով: Մենք առիթ ունեցել ենք անդրադառնալու, որ ամեն նախարար փորձում է իր պատկերացումներն առաջ տանել: Նշել ենք նաև, որ Արսեն Թորոսյանը հիանալի տիրապետում է PR արվեստին և կարողանում է իր ամեն քայլը գրագետ ներկայացնել: Իհարկե, ցանկացած նախարար իր ոլորտի պատասխանատուն է, և շատ լավ է, որ նախաձեռնող է, այլ ոչ միայն կատարող: Սակայն նախարարն ու նախարարությունը առանձին կառավարություն չեն կառավարության մեջ: Նրանք պետության քաղաքականության իրագործողն են իրենց ոլորտներում, թիմի մասնիկ են, ուրեմն առաջնային պետք է լինի ծրագրային, համակարգված աշխատանքը, ինչի հետ կախված լուրջ խնդիրներ կան: Վերջապես, անհասկանալի է միաձայնության այն մոլուցքը, որ առկա է իշխանության շրջանում: Կհիշեք, որ դեռ ինն ամիս առաջ, երբ Փաշինյանը նոր էր ընտրվել վարչապետ, Արծվիկ Մինասյանի՝ մի հարցում ընդդիմանալու հետ կապված ինչ սկանդալ սարքեց նիստի ժամանակ: Վարչապետի համոզմամբ, կառավարության բոլոր որոշումները պետք է միաձայն ընդունվեն: Հիմա հարց. ինչի՞ համար են այս ձևական քննարկումները նիստի ժամանակ, ինչի՞ համար են անիմաստ «ձեռքբարձրացնոցի» քվեարկությունները: Վերացրեք, մեկ է, բոլորը կողմ են քվեարկելու, հակադրվողների վրա էլ վարչապետն ամբողջ ուժով զայրանալու է…»: Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 33 անգամ
Լրահոս
Նիկոլին մի հավատացեք,նայեք եւ համոզվեք Գառնիկ Դանիելյանը ՔՊ-ի կողմից Հոխիկյանի տան վրա հարձակման մասին Մեծ Մանթաշ գյուղում տուն է այրվել. բնակիչը մահացած է հայտնաբերվել Դուրս է բերվել Սուրբ Էջմիածնում պահվող Քրիստոսի Խաչափայտի (Կենաց Փայտի) մասունքը Հերթական ճանաչումը Միլանում. Մխիթարյանը կպայքարի Ինտերի լավագույնի կոչման համար Իմ կոշտ ռեպլիկը հասցեագրված է բացառապես ՔՊ-ին․ Սուրենյանց Հերթական սուտ խոստումը. Արթուր Խաչատրյանը` Փաշինյանի` երկաթուղու նոր ճյուղ կառուցելու մասին Նաիրի Հոխիկյան. «Իմ տան վրա հարձակում է եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների կողմից» Ընտրություններին ընդառաջ թարմ թխած ընտրակաշառք ենք ստացել. Ավետիք Քերոբյան Տյումե՞ն, Կիլիկիա՞, list.am՞ թե ՀՀ, հունիսի 7-ին ընտրություն ենք կատարելու այս չորս սցենարների մեջ Հայրապետիս հորդորն է ամենքիդ՝ անխտիր առաջիկա կիրակի մասնակցել ընտրություններին․ Կաթողիկոս Հայաստանում կարող է բարդ իրավիճակ ստեղծվել գազի հետ կապված․ Օվերչուկ «Թշնամուն հանձնվելու» փոխարեն ՀՀ-ն պարտավոր է առաջնահերթ զարգացնել իր ներուժը․ Բագրատ Սրբազան Մեկ օրում 28 նավ է անցել Հորմուզի նեղուցով Երևանում սթրես-թեստերով կզբաղվեն այն ժամանակ, երբ «այդ հարցը սուր դրվի» Հայաստանը կզրկվի ելակի գրեթե ամբողջ արտահանումից ռուսական շուկայի կորստի դեպքում. ՌԻԱ Նովոստի Սա քաղաքական խաղ է. շուտով Հայաստանում ընտրություններ են․ Լուկաշենկո Փաշինյանի մասին իմ կարծիքը բարձրաձայնելուց հետո մարդիկ են ուղարկել իմ բնակության հասցե․ փաստաբան Լուկաշենկոն խորհուրդ է տալի հայերին շատ զգույշ լինել Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավին հասցվող hարվածների նոր ալիքի սկսվելու մասին Շիրակի փողոցում տեղի է ունեցել վթար` hրդեհի բռնկմամբ․ կա տnւժած Վանաձորում բախվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Սյունիքում «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Վթարային ջրանջատում․ հայտնի են հասցեները Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով․ՌԴ դեսպանատունը գործարկել է զոհերի թվային հուշահամալիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am