Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը Facebook-ի իր էջում հերթական գրառումն է կատարել՝ անդրադառնալով ռուսական LifeNews-ի մատուցած տեղեկությանը, թե ԴԱԻՇ-ը ադրբեջանցի զինյալներ է ուղարկել Ղարաբաղ: «Ընկերներ, նորությունը հաղորդում է LifeNews-ը: Սա նման հարցերով ոչ միայն կոմպետենտ աղբյուր չէ, սա աղբյուր է, որը Քեսաբի մասին ապատեղեկատվություն էր հաղորդում ինչ-որ նեղ քարոզչական նկատառումներով՝ Կրեմլի …. գրողների կողմից: Պարզապես նրանց այդպես է հարկավոր, նրանք էլ գրում են: Իսկ եթե ԴԱԻՇ-ի մասին, ապա հակիրճ: ԴԱԻՇ-ը, ընդհանուր առմամբ, սուննիական աղանդ է, որը պայքարում է շիաների դեմ, այսինքն՝ ցանկության դեպքում մենք կարող ենք ԴԱԻՇ-ին կանչել մեր կողմից կռվելու: Երկրորդ՝ նրանք, ովքեր պայքարում են ԴԱԻՇ-ում Ադրբեջանից, ատում են Ալիևների կլանը, որը պայքարում է իսլամի դեմ: Իհարկե, նրանցից որոշները կարող են գնալ պայքարելու, սակայն ամբողջական ջոկատներով, չեմ հավատում: Թուրք վարձկաններ, դատելով ամեն ինչից, այնտեղ կան ու ոչ քիչ թվով: Դա այլ հարց է»,- գրել է Սամվել Մարտիրոսյանը: Հիշեցնենք, որ LifeNews-ն ավելի վաղ ռեպորտաժ էր պատրաստել, որտեղ հաղորդել էր, թե իբր ԴԱԻՇ-ի ադրբեջանական ջոկատը լքել է Սիրիայի Ռաքքա քաղաքն ու մեկնել Ղարաբաղյան հակամարտության գոտի՝ հայերի դեմ կռվելու: Լրագրողը հայտնել էր, թե ադրբեջանցի 50-60 զինյալ Ադրբեջան է գնացել Թուրքիայի տարածքով:
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը