Փաշինյան- Տեր-Պետրոսյան.տակտիկական երկրորդ ալիքը

Մարտի 1-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել էր Հանրային խորհրդի անդամներին։ Այդ ընդունելության ժամանակ նա դիմել էր Վազգեն Մանուկյանին, նշելով․ «Մարտի 1-ի իրադարձությունների կապակցությամբ հանդես եմ եկել ուղերձով եւ այնտեղ որպես վարչապետ պետության անունից ներողություն եմ խնդրել Երրորդ Հանրապետության պատմության ընթացքում տեղի ունեցած բոլոր ընտրակեղծիքների, բոլոր քաղաքական հետապնդումների համար։ Այդ ուղերձը, ներողության խոսքերն ուղղված են Երրորդ Հանրապետության ընթացքում քաղաքական հետապնդման ենթարկված բոլոր քաղաքական ուժերին, քաղաքական ուժերին եւ քաղաքական գործիչներին եւ քաղաքացիներին։ Ուզում եմ ընդգծել, որ այդ ուղերձն ուղղված է նաեւ Ձեզ՝ պարոն Մանուկյան, որպես ՀՀ-ում երկար տարիներ ընդդիմադիր քաղաքական ուժ ղեկավարած եւ ընտրակեղծիքների զոհ դարձած քաղաքական ուժի ղեկավար, քաղաքական գործիչ»։ Խոսքը, բնականաբար, 1996 թվականի նախագահական ընտրությունների մասին է, որին մանսակցում էր նախագահ Վազգեն Մանուկյանը և Լևոն Տեր-Պետրոսյանը։ Մանուկյանը տարիներ շարունակ բարձրաձայնում է, որ փաստացի հաղթել էր ընտրություններում, բայց Տեր-Պետրոսյանի թիմի կողմից իրականացված բազմաթիվ ընտրակեղծիքների, վարչական լծակների չարաշահման, փողոցում տանկեր մտցնելու և բացահայտ ուժ կիրառելու շնորհիվ Լևոն Տեր-Պետրոսյանը չզիջեց իշխանությունը: Փաշինյանի այս ուղերձը սվիններով է ընդունվել Վազգեն Մանուկյանին հակակրող քաղաքական շրջանակների, մասնավորապես, ՀԱԿ-ականների կողմից։ Նրանք համացանց են սփռում Վազգեն Մանուկյանի մոտակա անցյալը, երբ նա 2008թ․ մարտի 1-ից հետո նախընտրեց սատարել Սերժ Սարգսյանին եւ որպես դրա փոխհատուցում նշանակվեց Հանրային խորհրդի նախագահ։ Դրանից հետո էլ Վազգեն Մանուկյանն աչք փակեց քաղաքական բոլոր հետապնդումների, քաղբանտարկյալների վրա՝ մոռանալով, որ 1996 թվականից հետո ինքն ու իր թիմակիցներն էին ենթարկվում քաղաքական հետապնդման այն ժամանակվա իշխանությունների կողմից։ Մերձհակական շրջանակների <<դուխը>> դեռեւս չի հերիքում մեղադրանքների սլաքն ուղղել վարչապետ փաշինյանի կողմը, մանավանդ, որ առաջին այս հայտարարությամբ նա առաջին հերթին մեղադրանքների սլաքն ուղղում է առաջին նախագահի կողմը: Թե ինչու Տեր Պետրոսյան-Փաշինյան հարաբերություններում այսպիսի կտրուկ շրջադարձ արձանագրվեց, երբ բոլորովին վերջերս Փաշինյանի վարած քաղաքականությունը հիմք էր տալիս շատերին հայտարարելու, որ նա իրականացնում է իր քաղաքական հոգեւոր հոր կուրսը: Նիկոլ Փաշինյանը թերեւս բոլորից լավ է հասկանում, որ իր վրա վերցնելով Տեր-Պետրոսյանի հանդեպ եղած բացասական ընկալումները, կարող է ժամանակից շուտ կորցնել հանրային վստահությունը: Հասկանում է, որ Մարտի 1-ը եւ 2008 թվականի ընտրությունները իր իշխանության քաղաքական հաղթաթուղթը դարձնելով վաղ թե ուշ հանրությունը անցած ընտրությունների եւ ընտրախախտումների հարցում եւս պատասխանատվության պահանջ է դնելու: Ու որպեսզի իրեն չմեղադրեն, որ Քոչարյանի նկատմամբ անձնական հաշվեհարդար է տեսնում, Նիկոլ Փաշինյանը սլաքն ուղղում է նաեւ առաջին նախագահի կողմը: Սակայն կարծում ենք, որ նա ընդամենը թեթեւ կսմիթ է անում Տեր-Պետրոսյանի ուղղությամբ եւ հարցը դեռեւս կսառեցվի <<ներողությամբ>>, իսկ հարկ եղած դեպքում կարելի է չկասկածել, որ իր իշխանությունը պահելու համար նաեւ կարող է <<զոհաբերել>> նաեւ իր հոգեհորը: Ի վերջո, Փաշինյան-Տեր Պետրոսյան անցած ճանապաչհը, նրանց ապահարզանները եւ Փաշինյանի կեղծանունով հոդվածները առաջին նախագահի դեմ թույլ են տալիս չկասկածելու, որ սեփական շահի համար նա կարող է անցնել ամենամերձավորի վրայով: Անի Սահակյան

դիտվել է 165 անգամ
Լրահոս
Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Բայրամովը՝ TRIPP-ի մասին Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Դատարան է հանձնվել «Արմենիկում»-ի տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերը Կառավարությունը հրապարակել է «ՀԱԵ-ում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք» Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am