Ինչ պլան ունի Փաշինյանը Մուկուչյանի մասով

Ազգային ժողովում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հաշվետվությունը դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ քննարկվեց հետաքրքրական մթնոլորտում: Իշխանություն-ընդդիմություն փոխադարձ կսմիթների մթնոլորտում, այլեւ իշխանություն-Տիգրան Մուկուչյան նուրբ ակնարկներով: Հեղափոխությունից հետո ի հեճուկս անցյալում արված հայտարարությունների, որ Մուկուչյանը հզոր նկարիչ է ու ընտրությունից ընտրություն ցուցադրում է նկարչական տաղանդը, Փաշինյանը օրակարգ չբարձրացրեց նրա փոփոխության հարցը, ըստ էություն , որպեսզի ընտրություններին օգտվի Մուկուչյանի ծառայությունից: Եւ, ահա, Մուկուչյանը իր հաշվետվություն-հաղորդումը ներկայացնելիս մեծ հաշվով իրականացրեց նոր իշխանությունների գովքը՝ փաստելով, որ առաջին ընտրությունն էր, որի արդյունքները որեւէ ուժ չի վիճարկել: Սակայն Փաշինյանի թիմակիցների տրամադրություններից պարզ դարձավ, որ նրանք չեն պատրաստվում պահել Մուկուչյանին, ինչպես կասեն <<մավրը արել է իր գործը ու պետք է հեռանա>>: Օրինակ երիտասարդ պատգամավոր Սոնա Ղազարյանը նկատեց, որ ընտրողների փաստացի թիվը չի արտացոլում իրականությունը ու հենց այդ պատճառով է, որ որոշ քաղաքական ուժեր վիճարկեցին ընտրությունների մասնակցության ցածր ցուցանիշը: Պատգամավորն, ըստ ամենայնի,մեղադրեց Մուկուչյանին ընտրացուցակն ուռճացնելու մեջ, որի արդյունքը բացասաբար անդրադարձավ իրենց իշխանության վարկանիշի վրա: Մեկ ուրիշ պատգամավոր ,կրկին Իմ Քայլը խմբակցությունից Արուսյակ Ջուլհակյան անուն-ազգանունով, հարց տալուց առաջ նախ փաստեց, թե վատ օրենսգրքով, բայց քաղաքական կամքով իրենց հաջողվեց լավ ընտրություններ անցկացնել, այդուհանդերձ, պատգամավորի դիտարկմամբ՝ ընտրությունները չեն անցել առանց խախտումնեի, որը պայմանավորված է հանձնաժողովի անդամների ոչ կոմպետենտությամբ: Ջուլհակյանը ԿԸՀ-ի դեմ սլաքներն ուղղեց ոչ պատշաճ ատեստավորում անցկացնելու հարցում: Ամենադիտարժան ռաունդը սակայն Իմ Քայլից Սարգիս Խանդանյանի հետ էր, նա ԿԸՀ նախագահին հարցն ուղղելիս հայտարարեց, որ Հայաստանում 2018-ի դեկտեմբերի 9-ի ընտրություններից առաջ, նախորդ բոլոր ընտրություններն ուղեկցվել են կեղծիքներով ու Սահմանադրության լուրջ խախտումներով։«Դուք 2011 թվականից զբաղեցրել եք ԿԸՀ նախագահի պաշտոնը և զբաղվել եք ընտրությունների կազմակերպման գործընթացով։ Ինձ հետաքրքրում է՝ տեխնիկապես ավելի բարդ է կազմակերպել ընտրություններ, որոնց արդյուքնները նախապես հայտնի են և ուղեկցվում են խախտումներով, թե ավելի բարդ էր կազմակերպել վերջին ընտրությունները, որի արդյունքները չվիճարկվեցին», - Մուկուչյանի վերջնականապես ստորացրեց Խանդանյանը։Մուկուչյանի պատասխանը այլեւս կարեւոր չէր, թեպետ նա մի կերպ փորձեց տակից դուրս գալ, թե Հայաստանում ցանկացած տեսակի ընտրությունների կազմակերպման ընթացքում երբևէ դրանց արդյունքները նախապես հայտնի չեն եղել: «Ընտրությունների արդյունքները նյութականացվում են ընտրողների քվեների միջոցով՝ քվեարկությունից հետո», - ասաց նա։ ԿԸՀ նախագահի խոսքով՝ 2012-ից սկսած բոլոր համապետական ընտրությունների ժամանակ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը փորձել է հետամուտ լինել պահպանել Ընտրական օրենսգրքի պահանջները։ Այդուհանդերձ, պատգամավորը հստակեցրեց հարցը. «Դուք իսկապե՞ս պնդում եք, որ մինչև 2017 թվականը տեղի ունեցած բոլոր ընտրությունները արտահայտել են ՀՀ քաղաքացիների կամքը ընտրությունների միջոցով»։ «Ամբողջ խնդիրը հետևյալն է՝ երբ քվեատուփերից դուրս են գալիս քվեաթերթիկները ու իրականացվում է քվեարկության արդյունքների ամփոփում, ըստ էության, արձանագրության թվերը հենց այդ քվեաթերթիկներով տված քվեներն են, որոնք գտնվում էին քվեատուփերում։ Այդ գործընթացը եղել է թափանցիկ, այդ ամբողջ պրոցեսին հետևել են թե վստահված անձինք, թե դիտորդներ, թե լրատվամիջոցներ։ Այսինքն՝ գոնե 2012 թվից այս կողմ այնպես չի եղել, որ քվեատուփից հանվեն քվեաթերթիկներ ու արտացոլեն այլ պատկեր ու այլ կերպ արձանագրվեն արձանագրություններում։ Մինչ այդ, հնարավո՞ր է, որ ընտրողի կամքի վրա ներգործության դեպքեր տեղի ունեցած լինեն, իհարկե, հնարավոր են», - հավելեց Տիգրան Մուկուչյանը։ Այս քննարկումից հետո կարելի է չկասկածել, որ Փաշինյանն այլեւս չի պատրաստվում պահել Մուկուչյանին ու շուտով նրանից ազատվելու հարցն առաջ կգա:Կամ էլ Մուկուչյանին պահելով իր պաշտոնում, Փաշինյանը այսպիսով ընդամենը նրան իր մասին է հիշեցնում ու պահում վերահսկողության ներքո: Անի Սահակյան

դիտվել է 162 անգամ
Լրահոս
Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Բայրամովը՝ TRIPP-ի մասին Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Դատարան է հանձնվել «Արմենիկում»-ի տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերը Կառավարությունը հրապարակել է «ՀԱԵ-ում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք» Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am