Նիկոլի անբաններից կազատվե՞ն

Ազգային ժողովը մեկ օր ու կես էլ չաշխատած այսօր մինչեւ կեսօր սպառեց օրակարգը։ Օրակարգում ընդամենը երկու հարց էր, որոնք քննարկելուց հետո հայտարարվեց նիստերի ավարտ։ Իսկ ընդդիմադիր խմբակցությունների՝ երեկ ներկայացրած երկու նախագծերը իշխող ուժը չհամաձայնեց անգամ ընդգրկել օրակարգ եւ քննարկել։ Սա պարզապես խայտառակություն է, երբ խորհրդարանական համակարգին անցում կատարած պառլամենտում ըստ էության օրենսդրական նախագծեր չկան քննարկելու։ Ազգային ժողովի ոչ կենսունակ լինելու մասին պատգամավորներ դեռեւս բարձրաձայնում էին նախորդ գումարման պատգամավորները՝ ասելով, որ կառավարությունն անգործության է մատնված եւ օրենք չի ուղարկում քննարկելու։ Նոր Հայաստանում ավելի տխուր իրավիճակ է, 88 հոգանոց իշխանական խմբակցությունում, փաստորեն, նախագծեր չեն մշակվում։ Թե ինչով են զբաղված այս պատգամավորները, միայն իրենք կիմանան։ Սակայն այսօրվա իրավիճակը խորհրդանշական է պետապարատի կրճատումների իրողության ֆոնին։ Բառացիորեն երկու օր առաջ հայտնի դարձավ, որ կառավարությունում բարձր մակարդակով այն կարծիքին են, որ առնվազն տաս հազար մարդ անգործության է մատնված ու այդ պատճառով էլ պետք է օպտիմալացման գնալ։ Արփինե Հովհաննիսյանը մի «պայթյունավտանգ» փաստաթուղթ հրապարակեց, որը ՀՀ վարչապետին են ուղարկել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։ Փաստաթղթում խոսվում է «Հավելյալ արժեք չստեղծող 10 հազար տուժված քաղաքացիների» մասին։ Ասել է թե՝ կառավարությունում 10 հազար անբան, անպիտան, իրենց աշխատանքով որեւէ օգուտ չտվող մարդիկ կան։ Իհարկե, այս հարցում որոշակի ճշմարտության հատիկ կա, բայց միթե խորհրդարանում այսօր առկա իրավիճակը ճիշտ նույն պատկերը չի կրկնում։ «Իմ քայլը» խմբակցության 88 անդամների գործունեությունը քննելով կտեսնենք, որ 88 պատգամավորից առնվազն 80-ն այս ամիսներին որեւէ հավելյալ արժեք չի ստեղծել, ու հայտնի էլ չէ կստեղծի, թե ոչ, փոխարենը ոչ թե 80-150 հազար դրամ աշխատավարձ է ստանում, ինչպես պետապարատում, այլ շուրջ կես միլիոն։ Հիմա հարց՝ ճիշտ ժամանակը չէ սկսել ձեզանից, որպեսզի պետապարատի օպտիմալացումը խտրական մոտեցման խոսակցությունների առիթ չդառնա։ Իհարկե, կգտնվեն մարդիկ, որոնք կփորձեն հայտնագործություն անել, հիշեցնելով, որ ԱԺ պատգամավորն ընտրված գործիչ է եւ այլն, եւ այլն, սակայն դրանից խնդրի էությունը չի փոխվում։ Ստացվում է, որ ըստ կառավարության տրամաբանության երկու դեպքում էլ պետական միջոցների զուր մսխում կա եւ «հավելյալ արժեք չստեղծելու» իրողություն։ Ի դեպ, երեկ ԱԺ նիստերի օրակարգը հագեցած չլինելու հարցին անդրադարձավ նաեւ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, ասելով, որ դա ունի օբյեկտիվ պատճառներ" «Նախևառաջ նախկինում Ազգային ժողովի ընտրությունները տեղի էին ունենում մայիսին և մինչև այս փուլին հասնելը Ազգային ժողովն ունենում էր 3 ամիս ժամանակ ու այդ ընթացքում բավականին հարցեր էին կուտակվում ու օրակարգ էր հասունանում։ Այս դեպքում մենք աշխատանքները սկսել ենք ընտրություններից մեկ ամիս հետո ու ընթացք չի եղել օրակարգը հագեցնելու», - ԱԺ ամբիոնից հայտարարեց Արարատ Միրզոյանը՝ ըստ էության նախազգուշացնելով, որ դեռ երկու ամիս ունեն ու կարող են ազատ ֆռֆռալ։ Այդուհանդերձ վստահեցրեց, որ խորհրդարանը շուտով կունենա հագեցած օրակարգ։ Խնդիրն այն է, որ ընդդիմության կարգավիճակում նրանք թմբկահարում էին, թե այսինչ օրենքը սխալ է, այս մեկը քաղաքացիների շահերից չի բխում, մյուսը՝ պետության, երրորդը՝ ուսուցչի, չորրորդը՝ գործարարի եւ այսպես շարունակ, թվում էր, թե այնքան բան պետք է լիներ փոխելու, բայց ինչպես ասում են՝ իշխանությունն ու իրեն հարմարեցված օրենսդրական դաշտը մի ուրիշ էպոպեա է, այն պետք է ոչ թե փոխել, այլ վայելել։ Անի Սահակյան

դիտվել է 101 անգամ
Լրահոս
Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Բայրամովը՝ TRIPP-ի մասին Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Դատարան է հանձնվել «Արմենիկում»-ի տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերը Կառավարությունը հրապարակել է «ՀԱԵ-ում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք» Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am