Դեկորատիվ տղերքն ու Սերժ Սարգսյանը

Վերջին ժամանակները հայկական ԶԼՄ-ներում պարբերաբար տեղեկություններ են հայտնվում նախկին իշխանավորների մասին, որոնք իբր կարող են գեներացնել քաղաքական գործընթացները, եթե Փաշինյանի իշխանության նկատմամբ հիասթափությունը հասնի որոշակի մակարդակի: Մեկ տեղեկություն է սպրդվում, որ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանն է Հայաստանում քաղաքական հավաքներ կազմակերպում, մեկ գրվում է, թե Ռուսաստանի իշխանությունը խաղադրույք է կատարել Տիգրան Սարգսյանի վրա, քաղաքական շրջանակներում չեն դադարում քննարկումները նախագահ Արմեն Սարգսյանի շուրջ, որը ըստ տեղեկությունների՝ նույնպես քաղաքական հավակնություններ ունի եւ ինչ որ պահի կարող է ռուսաստանյան շրջանակների աջակցությամ իշխանություն վերցնել, իսկ առյժմ զբաղված է իր վարկանիշով: Միանգամից ասենք, որ նշված երեք գործիչներն էլ դատապարտված են ձախողման, նրանք երեքն էլ Սերժ Սարգսյանի քաղաքական ասպարեզ բերած այսպես կոչված դեկորատիվ գործիչներն են, որոնց գործունեությունը լավ հիշողություններ չի առաջացնում: Տիգրան Սարգսյանի վարչապետության ժամանակները՝ 2008-2014-ը կարելի է ասել ամենախայտառակն էին: 2008-ին սկսված համաշխարհային տնտեսական ճգնաժամին դիմագրավելու համար վարչապետ Տիգրան Սարգսյանը խորհուրդ էր տալիս չխոսել տնտեսական ճգնաժամի մասին, նույնիսկ առաջարկում էր օգուտներ քաղել ստեղծված իրավիճակից, սակայն արդյունքում 2009-ին Հայաստանը ունեցավ 14,1 տոկոս ռեկորդային անկում՝ երկրորդ ամենամեծ անկումը աշխարհում: Սարգսյանի կառավարման ընթացքում Հայաստանում որևէ խոշոր տնտեսական ծրագիր չի իրականացվել: Միակ ծրագիրը եղել է Հյուսիս-հարավ 550 կիլոմետր երկարությամբ Մեղրի-Երևան-Բավրա մայրուղին, որն իր բնույթով դարձել է ձախողված ծրագիր: Տիգրան Սարգսյանի անփառունակ վախճանն արագացրեց կեսմիլիոնանոց երկու բիոզուգարանների եւ այլ խելահեղ ծրագրերի արդյունքում: Կարեն Կարապետյանի մասին էլ սյուռ հիշողություններն այն մասին են, որ սա Հայաստանի կարելի է ասել միակ պաշտոնյան է, որը բարձր աշխատավարձը գերադասեց պետական շահից եւ Հայաստանից հեռացավ առաջին հնարավորության դեպքում, իսկ երկրորդ անգամ վարչապետի պաշտոնում հաստատվելուց հետո նա պետությունը ցանկանում էր գուբերնիայի վերածել, կամ պատկերավոր ասաց՝ Գազպրոմի ֆիլիալ: Պատահական չէ, որ ռուսական շրջանակները նրա վարչապետության շրջանում ցնծության մեջ էին, այս սրընթաց գավառացումը թերեւս կանխեց Նիկոլ Փաշինյանը իր թավշյա հեղափոխությամբ, որին ակնհայտ դիմադրում էին Կարեն եւ Սամվել Կարապետյանները՝ Ռուսաստանի ընտրյալները, որոնք պլանավորում էին Սերժ Սարգսյանից հետո իշխանությունն իրենց ձեռքը վերցնել: Դե իսկ Արմեն Սարգսյանը մի անկախ հանրապետություն է, այս մարդը կարողանում է էժանագին փիառ անել, ասենք երեխաների հետ պաղպաղակ լիզել, հեծանիվով շրջել մայրաքաղաքի փողոցներում, ոտքով շրջել մարդկանց մեջ, փոխարենը Հայաստանում հետհեղափոխական կյանքը եռռում է, վիճահարույց ձերբակալություններ, պրոցեսներ, իսկ Արմեն Սարգսյանի հոգում անասելի անդորր է, նա ձայն չի հանում որեւէ առիթով: Անի Սահակյան

դիտվել է 112 անգամ
Լրահոս
Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Բայրամովը՝ TRIPP-ի մասին Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Դատարան է հանձնվել «Արմենիկում»-ի տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերը Կառավարությունը հրապարակել է «ՀԱԵ-ում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք» Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am