Եթե թուղթ չկա` ի՞նչ էիք քննարկում քանի ամիս

Ղարաբաղյան կարգավորման հարցով բանակցություններ որևէ փաստաթղթի շուրջ ներկայումս չեն վարվում, Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը: «Մենք առիթ ունեցել ենք բազմիցս բացատրելու, արտահայտելու, որ մայիսից ի վեր մենք որևէ պահ չենք հապաղել, չենք հետաձգել խաղաղ գործընթացը: Արդեն անմիջապես մայիսից հետո` հունիս ամսին, մենք ունեցանք առաջին շփումները համանախագահների հետ (նոր կառավարությունը): Հունիսին եղավ առաջին հանդիպումը ԱԳ նախարարների մակարդակով: Հուլիսին չկայացավ հանդիպում բրյուսելյան համաժողովի շրջանակներում: Սեպտեմբերին եղավ երկրորդ հանդիպումն արտգործնախարարների: Սեպտեմբերին եղավ շատ հստակ արդյունքով շփում վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև: Եղավ հանդիպում հետագայում նաև Սանկտ Պետերբուրգ, հետո հունվարին եղավ հանդիպում արտգործնախարարների նորից, և (վարչապետի ու Ադրբեջանի նախագահի) շփումը Դավոսում», - նշել է Զ.Մնացականյանը: Նրա խոսքով, սա նպատակ է ունեցել մեզ համար հստակ ներգրավվելու գործընթացի մեջ և հստակեցնելու այն մոտեցումները, որ այս Կառավարությունն ունի խաղաղ գործընթացի համար: «Սա է եղել տրամաբանությունը մինչև հիմա և շարունակում է մնալ, որովհետև մենք նպատակաուղղված աշխատելու ենք բացարձակապես խաղաղ կարգավորման ուղղությամբ: Խաղաղությանն այլընտրանքը պետք է բացառել: Դա, նորից եմ կրկնում, չի նշանակում, որ բացակայում է վճռականություն հայկական որևէ կողմից: Բայց մենք նպատակաուղղված աշխատելու ենք խաղաղ կարգավորման ուղղությամբ», - հայտարարել է Մնացականյանը: Տպավորություն է ստեղծվում, որ հայկական կողմը հետ է կանգնում նախկինում տված խոստումներից, կամ պայմանավորվածություններից: Իհարկե, չի կարելի պնդել, որ Փաշինյանի թավշյա հեղափոխությունից հետո գոյություն է ունեցել կոնկրետ կարգավորման տարբերակ: Սակայն որոշակի պայմանավորվածություններ, համաձայնություններ, ըստ ամենայնի եղել են, կամ գուցե՝ դեռ մինչև հիմա էլ կան, սակայն հայկական կողմը, հաշվի առնելով երկրի ներսում բավական ուժգին քննադատությունը՝ որոշեց հետ քայլ անել: Ավելին, այժմ էլ, պաշտոնական Երևանը, կարծես, սկսել է էլ ավելի խստացնել դիրքորոշումը: Օրերս ինչպես հայտնի է ԱԱԾ ղեկավարն էր Արցախում, նրա հայտարարությանը ջղաձիգ արձագանքեցին Ադրբեջանից, երբ նա նշեց, որ՝ «մենք հստակ ուղերձ ենք տալու ողջ հայ ժողովրդին և ողջ աշխարհին, որ մենք ոչ մի թիզ հող հետ հանձնելու նպատակ չունենք, այլ ընդհակառակը, մեր հողերում պետք է բնակվեն մեր հայրենակիցները և շենացնեն մեր երկիրը»: Նա կրկին հանդես է եկել պարզաբանմամբ: Հայաստանի և Արցախի անվտանգության մակարդակը ժամանակի որևէ պահին չի կարող նվազել, այն ամեն օր միայն պետք է աճի, այս մասին Արցախ կատարած այցի վերաբերյալ «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան ասել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը: «Ես պրոֆեսիոնալ սպա եմ և իմ գործն անվտանգության ապահովելն է, և թույլ չտալը որևէ ոտնձգություն Հայաստանի և Արցախի անվտանգության համակարգի նկատմամբ: Սա հատկապես կարևոր է այն պայմաններում, երբ հարևան երկրից ամենաբարձր մակարդակներով գրեթե ամեն օր հիմնահարցի ռազմական ճանապարհով լուծման, ուժի և ուժի սպառնալիքի կիրառման հայտարարություններ են հնչում։ Բնականաբար, մեր անվտանգության համակարգը պետք է պատրաստ լինի արձագանքելու այս սպառնալիքներին։ Հայաստանի և Արցախի անվտանգության մակարդակը ժամանակի որևէ պահին չի կարող նվազել, այն ամեն օր միայն պետք է աճի և սրան են ուղղված մեր ջանքերը»: Եթե Մնացականյանը վստահեցնում է, որ որևէ փաստաթղթի շուրջ բանակցություններ չեն ընթանում, ապա հարց է ծագում, իսկ ինչ են քննարկել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները մի քանի հանդիպումներում, մի քանի ժամանոց հանդիպումներում: Ժամանակն է, որպեսզի հայկական կողմը, վերջապես, անկեղծ տեղեկացնի, թե հատկապես ինչ է ներկայացրել Ադրբեջանի հետ բանակցություններում, ինչ նոր մոտեցումներ, այլապես անընդհատ բախվելու ենք հարցականների շարքի ու արդարացումների՝ իշխանությունների կողմից: Թամար Բագրատունի

դիտվել է 113 անգամ
Լրահոս
Կիեւում հրաձգության զոհերի թիվը հասել է 6-ի. կրակողը սպանվել է «Պատրաստ ենք օգնել՝ տեղափոխել Իրանից հարստացված ուրանը». «Ռոսատոմի» ղեկավար «Ամուր սեղմում եմ ձեռքդ, պարոն Լպուտյան». Արմեն Աշոտյան Փաշինյանն ասում էր՝ «ամեն ՀՀ քաղաքացի վարչապետ է», բայց այսօր գնում է ընտրությունների՝ ժողովրդին անվանելով «շուն-շանգյալ»-ներ. Դանիելյան «Աստված օգնական, Սրբազան Հայր». Արագածոտնի թեմի առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրության 16-րդ տարեդարձն է Եթե խաղաղության կողմնակից եք, ապա ինչո՞ւ եք դեմ «Առաջարկ Հայաստանի» երաշխավորված խաղաղության հայեցակարգին. Աբովյան Սամվել Կարապետյանը թիմակիցների հետ ազդարարում է՝ փոփոխությունը ճանապարհին է (Տեսանյութ) Զգուշացե՛ք` «ծպտյալ» ՔՊ-ականներ կան. Վարդենիսի համայնքապետը ընդդիմադիրի դիմակը հանել է Իրանի ռազմածովային ուժերը պատրաստ են. Խամենեին հայտարարություն է արել ԱՄՆ-ի դուրս գալը եվրոպական անվտանգության ճարտարապետությունից կարող է կործանարար լինել․ Ֆիդան Տեղումներ կլինեն․ առանձին շրջաններում՝ ինտենսիվ Իրանին «ջախջախող» Դոնալդ Թրամփը, փաստորեն, առաջարկներ է ներկայացնում «ջախջախվածին»․ քաղաքագետ Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհից տնօրենն ու աշխատակիցը ծանր այրվածքներով հոսպիտալացվել են Անհայտ անձը Կիևում կրակ է բացել մարդկանց վրա․ կա զոհ և վիրավորներ Թրամփը հայտարարել է, որ Իրանը չի կարողանա շանտաժի ենթարկել ԱՄՆ-ին «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելը կձևավորվի նոր մթնոլորտ»․ Թուրքիայի փոխնախագահ Դատախազությունը պահանջում է Մեղրիի նախկին ղեկավարից 2 անշարժ գույք, շուրջ 960 միլիոն դրամ բռնագանձել Ապրիլի 23-ին կկայանա ավանդական Ջահերով երթը Հրդեհ է բռնկվել Նուբարաշենի աղբավայրում. ծուխը տեսանելի էր անգամ Մասիս քաղաքից Ես գիտեմ, թե ինչ է պետք անել, որ պատերազմի մասին նույնիսկ խոսակցությունը վերանա․ Ռոբերտ Քոչարյան Քաղաքականությունը փոխեցինք 180 աստիճանով․ Սպիտակը շինհրապարակից դարձավ քաղաք․ Ռոբերտ Քոչարյան Արևմուտքը ձգտում է Ուկրաինային դարձնել գլոբալ սպառնալիքի ձգան. Լավրով Իրանը երկու հնդկական նավերի ստիպել է նահանջել Հորմուզի նեղուցից. կրակոցներ են հնչել. լրատվամիջոց Խամենեիի ուղերձը.Իրանի բանակը կարողացավ դիմակայել ԱՄՆ, Փահլավի բռնակալի ժառանգների և անջատողականների չարագործ ծրագրերին Համակարգի ճնշումը կբերի մեծ համախմբում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am