Համայնքի ղեկավարը ապօրինություններ է կատարել. հարուցվել է քրգործ (տեսանյութ)

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունից ստացված տեղեկությունների հիման վրա ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Հնաբերդ համայնքի ղեկավարը թույլ է տվել ապօրինություններ: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից: Մասնավորապես՝ 2011 թվականին Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև կնքված «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության ծրագիր» վարկային համաձայնագրի շրջանակներում, Արագածոտնի մարզի «Հնաբերդ համայնքի արտօգտագործողների միավորում» սպառողական կոոպերատիվին հատկացվել է շուրջ 76.300.000 դրամ արժողության 23 անուն գյուղատնտեսական տեխնիկա, ինչի 20 տոկոսը՝ շուրջ 15.260.000 դրամը, պետք է վճարվեր կոոպերատիվի միջոցներից: Հնաբերդ համայնքի ղեկավարը, իր եղբոր տնօրինությամբ գործող սպառողական կոոպերատիվին նյութական օժանդակություն ցուցաբերելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, դիտավորությամբ, պաշտոնական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, համայնքապետարանի աշխատակազմի ղեկավարին հրահանգել է կազմել համայնքի ավագանու նիստերի կեղծ արձանագրություններ և համայնքի ղեկավարի որոշումների մատյաններում մտցնել ակնհայտ կեղծ գրառումներ այն մասին, թե իբր 2015 թվականի հունիսի 3-ին կայացել է համայնքի ավագանու նիստ, որի ընթացքում որոշվել է համայնքի բյուջեից 8.000.000 դրամ հատկացնել «Հնաբերդ համայնքի արոտօգտագործողների միավորում» սպառողական կոոպերատիվին՝ մաս-մաս վերադարձնելու կամ ձեռք բերված տեխնիկայով համայնքին մատչելի գներով ծառայություններ մատուցելու պայմանով: Ավագանու նիստի կեղծ արձանագրության հիման վրա համայնքապետարանի և սպառողական կոոպերատիվի միջև կնքվել է համաֆինանսավորման պայմանագիր, և համայնքի 2015 թվականի բյուջեից նույն թվականի հունիսի 29-ին և հուլիսի 30-ին համապատասխանաբար՝ 5.400.000 և 2.600.000 դրամ գումար է փոխանցվել կոոպերատիվի հաշվեհամարին գյուղտեխնիկա ձեռքբերելու նպատակով: Մինչ օրս սպառողական կոոպերատիվի կողմից համայնքին գումար չի վերադարձվել կամ որևէ կերպ չի փոխհատուցվել, ինչն էլ անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ: Պաշտոնատար անձի կողմից անձնական շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացնելու և շահադիտական նպատակներով պաշտոնեական կեղծիք կատարելու առերևույթ հանցագործության դեպքերի առթիվ նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-ր մասի՝ Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, և 314-րդ հոդվածի՝ Պաշտոնեական կեղծիքի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Քննությունը շարունակվում է:

դիտվել է 70 անգամ
Լրահոս
Իրանի շուրջ զարգացումներում «լճացած» իրավիճակ է․ իրանագետ Մրգաշենում կատարված uպանության մեղադրանքով ձերբակալված եղբայրները կալանավորվել են. ՔԿ Թրամփի միակ դաշնակիցը Ո՞վ է ուզում խաղից հանել Վենսին Վթարից տուժած մոր ու երեք երեխաների վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր․ «Փաստինֆո» Հայը չի ընտրել Արցախի հանձնումն ու թուրքի առաջ ծնկելը․ Հովհաննես Ավետիսյան Հունգարիայի վարչապետը չի մասնակցի Կիպրոսում կայանալիք ԵՄ գագաթնաժողովին. Politico Երևան-Դիլիջան-Իջևան երթուղին սպասարկող «ГАЗель»-ը վթարի է ենթարկվել, ուղևորները վիրավորվել են Մրգաշեն գյուղի ատամնաբույժի սպանության համար մեղադրվող 20 և 17-ամյա եղբայրները ձերբակալվել են Ծառուկյանի ամենամեծ պաշտոնը ու ոմանց դատարկությունը Փարաքարի համայնքապետի սպանության գործով մեղադրյալները կմնան կալանքի տակ․ «Փաստինֆո» ԱՄՆ-ն հրաժարվել է Ռուսաստանի առաջարկից․ Պեսկով Վալոդյա Գրիգորյանի գործը փաստացի ընթանում է ի սկզբանե թելադրված և ուղղորդված սցենարով․ Թանդիլյան Բախվել են «Mercedes»-ը և «BMW»-ն․ 6 վիրավոր կա Ո՞ւմ միջոցով են շփվում Չես կարողանում հաղթե՞լ, բարեկամացի՞ր Մոսադի նորանշանակ ղեկավարն առաջարկել էր միջուկային մարտագլխիկներ վաճառել Թուրքիային Թուրքիայի և Ադրբեջանի հակասությունները Կոսովոյի անկախության հարցում Ինչ պահանջ ունի Զելենսկին Ցրտահարության վտանգ. առաջիկա գիշերը ՀՀ մի շարք շրջաններում սպասվում է ջերմաստիճանի անկում Թուրքիայի դպրոցում տեղի ունեցած կրակոցների հետևանքով զոհերի թիվը շատացել է Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ բախվել են «Opel»-ը և «Lixiang»-ը, վերջինն էլ բախվել է ծառին Թրամփը հայտարարել է Իրանի դեմ գործողության ավարտի մասին «ՆԱՏՕ-ն մեզ հետ չի եղել և մեզ հետ չի լինի ապագայում»․ Թրամփ Ի՞նչ է մտածում Թրամփը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am