Լոզունգների ժամանակն ավարտվեց. Փաշինյանը շտապում է

Եվրամիության հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացումը հսկայական նշանակություն ունի բարեփոխումների հաջողությունների համար, երեկ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ելույթ ունենալով ԵԽ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում։ Նա հստակ ասել, է, որ բարեփոխումների քաղաքականության իրականացման ընթացքում Հայաստանը հանդիպում է մի շարք խոչընդոտների: «Այս առումով պարզ է մի բան. Եվրամիության հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) իրականացումը հսկայական նշանակություն ունի մեր բարեփոխումների հաջողությունների համար: Այս նախաձեռնության արժեքը և գրավչությունը ի հայտ կգան բացառապես բարեփոխումների իրականացման միջոցով: CEPA-ն բարեփոխիչ գործիք է: Դրա դրույթների իրագործումը կհանգեցնի մեր հասարակության բազմաթիվ ոլորտներում որակական փոփոխությունների: Հայաստանի կառավարությունը վճռական է CEPA-ի իրագործման համար անհրաժեշտ բոլոր միջոցները ձեռնարկելու հարցում: Եվրամիության ֆինանսական և տեխնիկական օժանդակությունը մեզ համար չափազանց կարևոր է: Մենք ձեր աջակցության կարիքն ունենք` բարեփոխումների իրականացման ուղղությամբ կտրուկ քայլեր կատարելու համար: Ակնհայտ է, որ Եվրամիության ընդլայնված աջակցությունը կօգնի մեզ առաջ շարժվել ավելի վճռականորեն: Որքան ավելի մեծ լինի օգնության ծավալը, այնքան ավելի արագ և հարթ կընթանան մեր բարեփոխումները», ասել է Փաշինյանը: Այլ կերպ ասած՝ Բրյուսելում Փաշինյանը հստակ ԵՄ-ից ավելի մեծ աջակցություն է խնդրել՝ իրականացվելիք բարեփոխումների համար: Բրյուսելում կայացած հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը և Դոնալդ Տուսկը հանդես են եկել ԶԼՄ-ների համար հայտարարությամբ: Տուսկի հետ հանդիպմանն էլ Փաշինյանը նշել է, որ նոր Հայաստանը պատրաստ է շարունակական ջանքեր գործադրել, նոր գաղափարներ ու նախաձեռնություններ առաջարկել՝ Եվրոպական միության և նրա անդամ պետությունների հետ համագործակցությունը հարստացնելու ուղղությամբ. «Մենք մտադիր ենք իրականացնել այս հավակնոտ օրակարգը` հիմնվելով մեր քաղաքացիների և հայրենակիցների ծանրակշիռ մանդատի, ինչպես նաև մեր միջազգային գործընկերների հարաճուն աջակցության վրա»: Իր հերթին ԵԽ նախագահ Դոնալդ Տուսկը վստահեցրել է, որ ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանին ավելի համախմբված ժողովրդավարություն դառնալու և իր քաղաքացիներին ավելի լավ տնտեսական ապագա ստեղծելու ճանապարհին: «Այս համաձայնագիրն իրականացվում է ներքին բարեփոխումներին զուգընթաց: ԵՄ-ն պատրաստ է շարունակել աջակցել ձեր բարեփոխումների գործընթացին՝ ընդլայնված տեխնիկական և ֆինանսական օժանդակությամբ: Մենք համաձայն ենք կոռուպցիայի դեմ պայքարում և օրենքի գերակայությանն ուղղված բարեփոխումների գործընթացում ձեր ուժեղ շեշտադրման հետ: Հատկանշական է, որ Տուսկը դրական նոտաներով մտքերից հետո թեթև անցում է կատարել նաև ԼՂ հակամարտության կարգավորմանը ու նկատել է, որ բանակցային գործընթացը հույս է ներշնչում. «Հույս է ներշնչում վերջին շրջանում բանակցային գործընթացը և երկու կողմերի շփումները: Եվրամիությունը շարունակում է հավատացած մնալ, որ այս ստատուս-քվոյի պահպանումը երկար չի կարող շարունակվել և անհրաժեշտ է քաղաքական լուծում գտնել միջազգային օրենքի տառին համապատասխան»: ԵՄ-ի աջակցության ակնկալիքը փաստում է այն մասին, որ Հայաստանում բարեփոխումներ իրականացնելու ճանապարհին մեծ անելիք կա, կարելի է ասել, առանձնապես ոչինչ էլ չի արվել: Մյուս կողմից Փաշինյանն իր խնդրանքով ի ցույց է դնում Հայաստանի, ոչ այնքան բարվոք տնտեսական իրավիճակում գտնվելը: Այսինքն, հեղափոխությունից գրեթե մեկ տարի անց, խոշոր հաշվով, երկրի զարգացման ճանապարհին՝ բարեփոխումների տեսանկյունից, դեռ հիմնական անելիքը մնում է: Նիկոլ Փաշինյանը, թերևս, շտապում է, գիտակցելով, որ այլևս երկար ժամանակ հասարակության սնել լոզունգներով հնարավոր չէ, նրան հարկավոր են առարկայական արդյունքներ: Թամար Բագրատունի

դիտվել է 87 անգամ
Լրահոս
Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Բայրամովը՝ TRIPP-ի մասին Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Դատարան է հանձնվել «Արմենիկում»-ի տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերը Կառավարությունը հրապարակել է «ՀԱԵ-ում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք» Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am