Աննա Հակոբյանի հերթական գրառումը. ում է հասցեագրված

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում անդրադարձել է հայկական լրատվամիջոցների կողմից տրամադրվող տեղեկությունների հավաստիության ու դրանց մատուցման հետ կապված խնդիրներին: Ներկայացնում ենք գրառումն ամբողջությամբ. «Շատ սիրելի լրագրողներ, Խնդրում եմ` մի նեղացեք:) Առաջին անգամ չէ, որ ես հայկական լրատվամիջոցների, այսինքն` մեր խնդիրների մասին հոդված եմ գրում: Ստորև մեջբերումներ եմ նախկինում իմ գրած երեք տարբեր հոդվածներից: Խնդրում եմ հատուկ ուշադրություն դարձրեք տարեթվերին: Եթե մենք չընդունենք, որ խնդիր ունենք, երբեք չենք կարող լուծել այդ խնդիրը: «……Իհարկե, աշխարհի բոլոր լրատվամիջոցներն են օգտվում անանուն աղբյուրներից, և նրանցից ստացած տեղեկատվությունը երբեմն ամենաարժեքավորն է լինում: Բայց յուրաքանչյուր ԶԼՄ այդպիսի արտադրանք թողարկում է ամիսը երկու անգամ, թող լինի`շաբաթը մեկ անգամ: Ընդ որում, որքան հեղինակավոր է լրատվամիջոցը, այնքան քիչ է պատահում այդ ժանրի լուրը, ինչն էլ իր հերթին նվազեցնում է սխալվելու հավանականությունը: Դժվար է ասել երբվանից, բայց հայկական ԶԼՄ-ների արտադրանքի առյուծի բաժինը կազմում է հավաստի աղբյուրներից ստացված տեղեկատվությունը: Դրանք, որպես կանոն, ճիշտ դուրս չեն գալիս, բայց կարծես որեւէ մեկին դա առանձնապես չի հուզում: Օրինակ, կարելի է ամսվա ընթացքում 4 անգամ գրել, որ հաջորդ ամիս համաներում է լինելու, որովհետև այդպես են փոխանցում նախագահական նստավայրի հավաստի աղբյուրները: Հաջորդ ամիս 5 անգամ գրել, որ համաներման հարցում խնդիրներ են առաջացել: Հետո նորից գրել, որ հավաստի աղբյուրները փոխանցում են, որ ամեն դեպքում համաներումը լինելու է, բայց թե կոնկրետ երբ, մի քիչ դժվարանում են ասել»: / Սերժ Սարգսյանը Վիգեն Սարգսյանին իրավահաջորդ է պատրաստում. աղբյուր` չափազանց հավաստի/ Հայկական Ժամանակ/ 18/11/2016 / «….Եվս մեկ տարօրինակ սովորույթ. լրագրողները վարչապետի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ tet a tet հանդիպման ժամանակ զրույցը տեղափոխում են խոհափիլիսոփայական դաշտ, որտեղ պաշտոնյաները հիմնականում առավելություն են ունենում, արդյունքում ԶԼՄ-ի համար ապահովելով խիստ անհետաքրքիր նյութ: Իսկ հետաքրքիր և ռեալ քաղաքական պրոցեսների մասին ուղիղ հարցեր, որպես կանոն, չեն տրվում: Դրանց մասին կամ չի գրվում, կամ գրվում է «Բամբասանք» խորագրին արժանի ոճով: Մինչդեռ, օրինակ, այս օրերին տարբեր կուսակցությունների նախընտրական ցուցակների շուրջ պրոցեսները, Գագիկ Ծառուկյանի վերադառնալ-չվերադառնալու հարցը, ՀՅԴ-ՀՀԿ հնարավոր դաշինքը, Կարեն Կարապետյանի և ՀՀԿ-ականների հարաբերությունները և բազմաթիվ այլ թեմաներ ժամանցի թեմա չեն, դրանք քաղաքական գործընթացներ են: Ամոթ չէ, որ ցուցակի շուրջ քննարկումներ են գնում: Ամոթ չէ այդ մասին նորմալ ձեւակերպված հարց ուղղել կուսակցությունների ներկայացուցիչներին և պարտադիր չէ այդ ընթացքում անպայման գզվռտոց բառն օգտագործել……Ի վերջո, պրոֆեսիոնալ լրագրողի համար կարևոր չէ ինքն ընդդիմադիր մամուլում է աշխատում, թե՝ իշխանամետ: Պրոֆեսիոնալիզմի առաջ, ընդհանրապես արգելքներ չկան, պրոֆեսիոնալների առաջ ընկրկում են նույնիսկ ամենահմուտ, և ամենաագրեսիվ պաշտոնյաները: Կարելի է ցանկացած պաշտոնյայի ցանկացած հարց տալ և ստանալ հետաքրքիր պատասխաններ: Դրանից կշահեն բոլորը` պաշտոնյան, հասարակությունը, պետությունը: Քաղաքականության մակարդակն էլ գուցե բարձրանա»: /Կառավարություն VS խմբագիրներ. որն էր խայտառակ ձախողման պատճառը/ Հայկական ժամանակ/ 07/12/2016 / «….Հայաստանում վերջին տարիներին ստեղծվել են էլեկտրոնային լրատվամիջոցներ, որոնք իրենց մատուցած ծառայությունների դիմաց հանրությունից ոչինչ չեն էլ ակնկալում, ի սկզբանե նման խնդիր չեն դրել և չեն հետապնդում: Այսինքն, եթե ուրիշ ոչինչ չմնա, այս լրատվամիջոցները կան ու կան: Բայց, ինչպես ասում են, անվճար ոչինչ չի լինում: Տվյալ դեպքում հասարակությունն այդ լրատվամիջոցների ծառայությունների համար անպայման վճարելու է, սակայն դա դրամական տեսքով չի լինելու: Բայց թե որն է լինելու վճարը, բոլորովին այլ խոսակցության թեմա է: Եվս մի խոսք կա, որ ձրի տրված բանը լավը չի լինում: Ի վերջո հասարակությունը, որ առայժմ վայելում է մեծ թվով աղբյուրներից տեղեկատվություն ստանալու, աղբյուրների մեջ ընտրություն կատարելու հաճույքը, ինչը նոր երևույթ է նրա համար, անպայման կանգնելու է հիասթափության և լրատվական քաղցի առաջ: Որովհետև այն բոլոր լրատվամիջոցները, որոնք իրենց արտադրանքը վաճառելու խնդիր չունեն, ունեն բազմաթիվ սահմանափակումներ այս կամ այն լրատվությունն ու վերլուծությունը հրապարակելու առումով, և սրանով պայմանավորված՝ նրանք ավելի շատ լրատվության խաբկանք են ստեղծում, քան լրատվություն մատուցում»: / Հայկական մամուլի ճգնաժամը. մեկ հոդված՝ տասնյակ հազարավոր ընթերցողներ, և ո՞ւր է ճգնաժամը/ Հայկական ժամանակ/ 19/10/2017 / Հ.Գ. Իմ այսօրվա կարգավիճակի բերումով այս մտահոգություններն ավելի են խորացել միայն այն պատճառով, որ մեր խնդիրը` իմ և ձեր խնդիրը, ինձ համար շատ ավելի տեսանելի է դարձել, երբ ես հայտնվել եմ լրագրողների հակառակ կողմում: Եվ յուրաքանչյուր լրատվական անորակություն ես ընդունում եմ որպես անձնական վիրավորանք, դրանք ոտնահարում են իմ լրագրողական ինքնասիրությունը, անկախ նրանից, թե որ լրատվամիջոցում են լույս տեսնում, ովքեր են այն ֆինանսավորում, և ինչ նպատակ են հետապնդում այդ նյութերը: Հայկական լրատվամիջոցները պետք է բարձունքում լինեն անկախ ամեն ինչից, իշխող ուժերից, քաղաքականություններից, կուսակցություններից: Ի վերջո ղեկավարները, կառավարությունները, կուսակցությունները գալիս-գնում են, իսկ մամուլը միշտ մնում է, եւ մամուլը պետք է միշտ լինի իր բարձր դիրքերում»: Հիշեցնենք, որ ավելի վաղ ևս Աննա Հակոբյանը գրառում էր կատարել այս խնդիրների մասին՝ խոստանալով ավելի ուշ խորքային անդրադարձ կատարել դրանց:

դիտվել է 129 անգամ
Լրահոս
Իրանի շուրջ զարգացումներում «լճացած» իրավիճակ է․ իրանագետ Մրգաշենում կատարված uպանության մեղադրանքով ձերբակալված եղբայրները կալանավորվել են. ՔԿ Թրամփի միակ դաշնակիցը Ո՞վ է ուզում խաղից հանել Վենսին Վթարից տուժած մոր ու երեք երեխաների վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր․ «Փաստինֆո» Հայը չի ընտրել Արցախի հանձնումն ու թուրքի առաջ ծնկելը․ Հովհաննես Ավետիսյան Հունգարիայի վարչապետը չի մասնակցի Կիպրոսում կայանալիք ԵՄ գագաթնաժողովին. Politico Երևան-Դիլիջան-Իջևան երթուղին սպասարկող «ГАЗель»-ը վթարի է ենթարկվել, ուղևորները վիրավորվել են Մրգաշեն գյուղի ատամնաբույժի սպանության համար մեղադրվող 20 և 17-ամյա եղբայրները ձերբակալվել են Ծառուկյանի ամենամեծ պաշտոնը ու ոմանց դատարկությունը Փարաքարի համայնքապետի սպանության գործով մեղադրյալները կմնան կալանքի տակ․ «Փաստինֆո» ԱՄՆ-ն հրաժարվել է Ռուսաստանի առաջարկից․ Պեսկով Վալոդյա Գրիգորյանի գործը փաստացի ընթանում է ի սկզբանե թելադրված և ուղղորդված սցենարով․ Թանդիլյան Բախվել են «Mercedes»-ը և «BMW»-ն․ 6 վիրավոր կա Ո՞ւմ միջոցով են շփվում Չես կարողանում հաղթե՞լ, բարեկամացի՞ր Մոսադի նորանշանակ ղեկավարն առաջարկել էր միջուկային մարտագլխիկներ վաճառել Թուրքիային Թուրքիայի և Ադրբեջանի հակասությունները Կոսովոյի անկախության հարցում Ինչ պահանջ ունի Զելենսկին Ցրտահարության վտանգ. առաջիկա գիշերը ՀՀ մի շարք շրջաններում սպասվում է ջերմաստիճանի անկում Թուրքիայի դպրոցում տեղի ունեցած կրակոցների հետևանքով զոհերի թիվը շատացել է Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ բախվել են «Opel»-ը և «Lixiang»-ը, վերջինն էլ բախվել է ծառին Թրամփը հայտարարել է Իրանի դեմ գործողության ավարտի մասին «ՆԱՏՕ-ն մեզ հետ չի եղել և մեզ հետ չի լինի ապագայում»․ Թրամփ Ի՞նչ է մտածում Թրամփը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am