Որքանով փրկիչն էքսցենտրիկ ու հիստերիկ լինի, այնքանով նա համոզիչ ու տպավորիչ է․ Ստեփան Դանիելյան

Զանգվածների գիտակցության այլասերման եւ այդ դեգրադացիայի դրսեւորումների մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։ «Որքանով հանրության ընդհանրական գիտակցությունը պարզունակ է, մշակույթը՝ մակերեսային, չափորոշիչները՝ մշուշոտ, այնքանով նրան կարելի է կառավարել ինֆորմացիոն ֆեյքերով, անիմաստ քննարկումներով, չհիմանորված խոստումներով։ Դեգրադացված գիտակցությունը որոնում է մի որևէ հենման կետ, որևէ փրկչի կերպար և որքանով փրկիչն էքսցենտրիկ ու հիստերիկ լինի, այնքանով նա համոզիչ ու տպավորիչ է, իսկ պարզունակ դատողությունները՝ խորիմաստ ու հեռանկարային։ Բարդ մտքերը, երկարատև լուծումները, աշխատանք պահանջող գործունեությունը նման զանգվածի համար անընդունելի է։ Փրկության բանաձևերը պետք է լինեն պարզ ու տեղավորվեն կարճ կարգախոսներ մեջ և ամենակարևորը՝ լինեն հասանելի ցանկացած շահառուի համար։ Փրկիչն ամենակարող է, որի տապալումից ու հոշոտվելուց հետո նոր փրկչի որոնումները՝ կանխատեսելի։ Դեգրադացված գիտակցության համար չհիմնավորված սպասումներին չհավատացողը դառնում է թշնամի, չուզող, իսկ չհիմնավորված սպասումների տապալումներից հետո որոնում է մեղավորին։ Մի ծայրահեղությունից մյուս ծայրահեղությունն ընկնող զանգվածը պատրաստ չէ քննարկումների, փաստարկների ու հակափաստարկների, իսկ ստեղծագործական միտքը դավադրության աղբյուր է։ Մի խոսքով ելքերն ու մուտքերը խառնվել են իրար, մնում է տեղում դոփել ու սպասել հանգուցալուծմանը, որից հետո պատրաստվել սերիալի հաջորդ սեզոնին»,- ասված է նրա գրառման մեջ։  

դիտվել է 46 անգամ
Լրահոս
Նիկոլին մի հավատացեք,նայեք եւ համոզվեք Գառնիկ Դանիելյանը ՔՊ-ի կողմից Հոխիկյանի տան վրա հարձակման մասին Մեծ Մանթաշ գյուղում տուն է այրվել. բնակիչը մահացած է հայտնաբերվել Դուրս է բերվել Սուրբ Էջմիածնում պահվող Քրիստոսի Խաչափայտի (Կենաց Փայտի) մասունքը Հերթական ճանաչումը Միլանում. Մխիթարյանը կպայքարի Ինտերի լավագույնի կոչման համար Իմ կոշտ ռեպլիկը հասցեագրված է բացառապես ՔՊ-ին․ Սուրենյանց Հերթական սուտ խոստումը. Արթուր Խաչատրյանը` Փաշինյանի` երկաթուղու նոր ճյուղ կառուցելու մասին Նաիրի Հոխիկյան. «Իմ տան վրա հարձակում է եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների կողմից» Ընտրություններին ընդառաջ թարմ թխած ընտրակաշառք ենք ստացել. Ավետիք Քերոբյան Տյումե՞ն, Կիլիկիա՞, list.am՞ թե ՀՀ, հունիսի 7-ին ընտրություն ենք կատարելու այս չորս սցենարների մեջ Հայրապետիս հորդորն է ամենքիդ՝ անխտիր առաջիկա կիրակի մասնակցել ընտրություններին․ Կաթողիկոս Հայաստանում կարող է բարդ իրավիճակ ստեղծվել գազի հետ կապված․ Օվերչուկ «Թշնամուն հանձնվելու» փոխարեն ՀՀ-ն պարտավոր է առաջնահերթ զարգացնել իր ներուժը․ Բագրատ Սրբազան Մեկ օրում 28 նավ է անցել Հորմուզի նեղուցով Երևանում սթրես-թեստերով կզբաղվեն այն ժամանակ, երբ «այդ հարցը սուր դրվի» Հայաստանը կզրկվի ելակի գրեթե ամբողջ արտահանումից ռուսական շուկայի կորստի դեպքում. ՌԻԱ Նովոստի Սա քաղաքական խաղ է. շուտով Հայաստանում ընտրություններ են․ Լուկաշենկո Փաշինյանի մասին իմ կարծիքը բարձրաձայնելուց հետո մարդիկ են ուղարկել իմ բնակության հասցե․ փաստաբան Լուկաշենկոն խորհուրդ է տալի հայերին շատ զգույշ լինել Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավին հասցվող hարվածների նոր ալիքի սկսվելու մասին Շիրակի փողոցում տեղի է ունեցել վթար` hրդեհի բռնկմամբ․ կա տnւժած Վանաձորում բախվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Սյունիքում «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Վթարային ջրանջատում․ հայտնի են հասցեները Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով․ՌԴ դեսպանատունը գործարկել է զոհերի թվային հուշահամալիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am