Ում որ հարկ համարեց, նրանց էլ հրաժեշտ տվեց. Ռուբեն Ջաղինյանին ժամանակավոր կփոխարինի Նառա Շլեպչյանը

Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանի լիազորությունները մարտի 3-ից դադարեցված են: Հեռուստառադիոյի խորհրդի նախագահի նոր թեկնածուների առաջադրումը սկսվում է մարտի 6-ից։ Իսկ մինչ այդ խորհրդի աշխատանքները կհամակարգի խորհրդի անդամ Նառա Շլեպչյանը: Այս մասին «Հայկական ժամանակ»-ին փոխանցեցին Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի աշխատակազմից՝ նշելով, որ ըստ օրենքի՝ մինչեւ խորհրդի նոր նախագահի ընտրություններ նրան փոխարինում է խորհրդի անդամներից տարիքով ամենաավագը: Նշենք, որ հեռուստառադիոընկերության խորհրդի կազմում են Ստեփան Զաքարյանը, Մերուժան Տեր-Գուլանյանը, Լեւոն Գալստյանը: Հետաքրքրվեցինք, թե Ջաղինյանն արդեն հրաժեշտ տվե՞լ է աշխատակազմին. «Ում որ հարկ համարեց, նրանց էլ հրաժեշտ տվեց երեկ եւ գնաց»,-պատասխանեցին խորհրդից: Հիշեցնենք, որ որոշ ժամանակ առաջ մամուլում հրապարակումներ եղան, որ Ռուբեն Ջաղինյանի աշխատավարձը 5 միլիոն դրամ է: Այս պնդումը Ջաղինյաննն ավելի ուշ հերքել էր, հայտարարել, որ մոտավոր 485 հազար դրամ է ստանում: «Հայկական ժամանակ»-ը փորձեց Ջաղինյանից ճշտել, թե խորհրդի նախագահի պաշտոնից հրաժարվելուց հետո սկսելո՞ւ է ավելի ինտենսիվ գործունեություն ծվալել «Շարմ հոլդինգ» ընկերությունում, սակայն խոսել վերջինիս հետ մեզ չհաջողվեց: «Շարմ հոլդինգ»-ի սեփականատերերն են Ռուբեն Ջաղինյանը (50%), Հրանտ Թոխատյանը (25%), Կարեն Ղազարյանը (25%), որը, սակայն, «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնել էր, որ հրաժարվել է իր բաժնետոմսերից: Հանրային հեռուստաընկերության բյուջեի մոտ 75%-ը փոխանցվում էր «Շարմ հոլդինգ» ընկերությանը, այս ընկերությունից գումարի մի մասը գնում էր մեկ այլ ընկերություն` տեխնիկա վարձակալելու համար։ Ջաղինյանը Հանրային հեռուստաընկերության հետ համագործակցության համար նախապատվությունը միշտ տվել է «Շարմ հոլդինգ» ընկերությանը։ Խորհրդի նախկին նախագահը երբեւէ չի էլ թաքցրել այդ փաստը, փոխարենն անելով հետեւյալ պնդումը՝ շուկայում որակյալ խաղացողներ չկան: Ռուբեն Ջաղինյանի հավաստմամբ՝ այլ ընկերությունների հետ համագործակցությունը կարգավորվել, ապա դադարեցվել է օրենքի տառին համապատասխան, եւ ոչ թե անձնական շահագրգռվածությամբ: Հիշեցնենք, որ ըստ Ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչության 2018 թվականի ստուգումների՝ Հանրային հեռուստաընկերությունում արձանագրվել էին 2 միալիարդ դրամի խախտման դեպքեր: Բացի այդ պետական բյուջեից դրամաշնորհով ֆինանսավորվող Հանրային հեռուստաընկերության շենքը գրավադրված է եւ խոշոր վարկերի տակ: 2018 թվականի Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, ինչպես նաեւ երիտասարդության եւ սպորտի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Ռուբեն Ջաղինյանը, պատասխանելով պատգամավորների հարցերին, ասել էր, թե միջազգային նորմերը եւ ՀՀ օրենսդրությունը պահանջում էին անցում կատարել դեպի թվային տեխնոլոգիաներ, եւ քանի որ իրենց ամբողջ տեխնիկան անալոգային էր, այս ամենը միանվագ խոշոր գումար էր պահանջում, որի միակ լուծումն այդ պահին վարկավորումն էր: Վերջինս նաեւ հայտնել էր, որ խորհրդի նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո Հանրային հեռուստաընկերությունում եւ Խորհրդի ենթակայության տակ գտնվող բոլոր կառույցներում իրականացրել է շենք-շինությունների պահպանման, տեխնիկայի վերազինման, ընկերության իրավական կարգավիճակի եւ եթերացանցի լայնածավալ ուսումնասիրություններ:

Ռուբեն Ջաղինյանը Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ է նշանակվել 2013 թ. մարտի 1-ին Սերժ Սարգսյանի հրամանագրով, վեց տարի ժամկետով:
Դեռեւս 2018 թվականի սկզբին լուրեր էին շրջանառվում, որ ՀՌՀ խարհրդի նախագահի պաշտոնը Ջաղինյանի ժամկետի ավարտից հետո կարող է զբաղեցնել 2003-2013 թվականներին պաշտոնավարած Ալեքսան Հարությունյանը: Այս տեղեկությունը ժամանակին չէր ժխտել նաեւ Ջաղինյանը: Այսօր ՀՌՀ խորհրդի նախագահի պաշտոնի հավակ­նորդներից դեռեւս մեկ անձի անուն է շրջանառվում. խոսքը «Ա1+» հեռուստաընկերության տնօրեն Մեսրոպ Մովսեսյանի մասին է: Մովսեսյանը ավելի վաղ «Հայկական ժամանակ»-ին հայտնել էր, որ այդ պաշտոնումառաջադրվելով՝ ավելի շատ ուժերը փորձելու խնդիր է տեսնում, քան որեւիցե պաշտոն զբաղեցնելու: Խորհրդի նախագահի հավակնորդների թվում է նաեւ ՀՌՀ խորհրդի անդամ Ստեփան Զաքարյանը, որն առաջադրվել է նաեւ Հանրային ռադիոյի տնօրենի մրցույթում: Մեր տեղեկություններով՝ ՀՌՀ խորհրդի նախագահի պաշտոնում Զաքարյանի առաջադրմանը ի սկզբանե կողմ է եղել նաեւ Ռուբեն Ջաղինյանը: Ստեփան Զաքարյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ հավակնություններ ուներ մինչեւ այն պահը, երբ իմացավ, որ մրցույթին դիմելու է Մեսրոպ Մովսեսյանը. «Երբ իմացա, որ դիմել է նաեւ Մեսրոպը, համարեցի, որ ավելի ճիշտ կլինի նրա թեկնածությունը, քան՝ իմ: Եթե դիմողների մեջ լինեն մարդիկ, որ զգամ ինձնից լավ կանեն այդ գործը՝ հաստատ չեմ դիմի: ՀՌՀ խորհրդի նախագահի պաշտոնն ինքնանպատակ մի բան չէ: Ես ե՛ւ պատգամավոր եմ եղել, ե՛ւ երկար տարիներ աշխատել եմ ՀՌՀ-ում: Եթե լինեն Մեսրոպի նման մարդիկ, որ իմանամ՝ իձնից վատ այդ գործը հաստատ չեն անի՝ չեմ դիմի»,-ասաց Ստեփան Զաքարյանը: ՀՌՀ խորհրդի անդամը նկատեց, որ Մեսրոպ Մովսեսյանը հեռուստատեսությունում աշխատելու մեծ փորձ ունի. «Տարիներ առաջ, երբ ես պատգամավոր էի եւ ընդդդիմադիր «Ա1+»-ը միակն էր, որ հարթակ էր տրամադրում, այդ առումով ես այնքան եմ հարգում Մեսրոպի աշխատանքը, որ չէի ուզի անգամ իրեն մրցակից լինել»: Ստեփան Զաքարյանը նշեց, որ այլ թեկնածուների մասին տեղեկություն դեռեւս չունի:

դիտվել է 138 անգամ
Լրահոս
Իրանի շուրջ զարգացումներում «լճացած» իրավիճակ է․ իրանագետ Մրգաշենում կատարված uպանության մեղադրանքով ձերբակալված եղբայրները կալանավորվել են. ՔԿ Թրամփի միակ դաշնակիցը Ո՞վ է ուզում խաղից հանել Վենսին Վթարից տուժած մոր ու երեք երեխաների վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր․ «Փաստինֆո» Հայը չի ընտրել Արցախի հանձնումն ու թուրքի առաջ ծնկելը․ Հովհաննես Ավետիսյան Հունգարիայի վարչապետը չի մասնակցի Կիպրոսում կայանալիք ԵՄ գագաթնաժողովին. Politico Երևան-Դիլիջան-Իջևան երթուղին սպասարկող «ГАЗель»-ը վթարի է ենթարկվել, ուղևորները վիրավորվել են Մրգաշեն գյուղի ատամնաբույժի սպանության համար մեղադրվող 20 և 17-ամյա եղբայրները ձերբակալվել են Ծառուկյանի ամենամեծ պաշտոնը ու ոմանց դատարկությունը Փարաքարի համայնքապետի սպանության գործով մեղադրյալները կմնան կալանքի տակ․ «Փաստինֆո» ԱՄՆ-ն հրաժարվել է Ռուսաստանի առաջարկից․ Պեսկով Վալոդյա Գրիգորյանի գործը փաստացի ընթանում է ի սկզբանե թելադրված և ուղղորդված սցենարով․ Թանդիլյան Բախվել են «Mercedes»-ը և «BMW»-ն․ 6 վիրավոր կա Ո՞ւմ միջոցով են շփվում Չես կարողանում հաղթե՞լ, բարեկամացի՞ր Մոսադի նորանշանակ ղեկավարն առաջարկել էր միջուկային մարտագլխիկներ վաճառել Թուրքիային Թուրքիայի և Ադրբեջանի հակասությունները Կոսովոյի անկախության հարցում Ինչ պահանջ ունի Զելենսկին Ցրտահարության վտանգ. առաջիկա գիշերը ՀՀ մի շարք շրջաններում սպասվում է ջերմաստիճանի անկում Թուրքիայի դպրոցում տեղի ունեցած կրակոցների հետևանքով զոհերի թիվը շատացել է Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ բախվել են «Opel»-ը և «Lixiang»-ը, վերջինն էլ բախվել է ծառին Թրամփը հայտարարել է Իրանի դեմ գործողության ավարտի մասին «ՆԱՏՕ-ն մեզ հետ չի եղել և մեզ հետ չի լինի ապագայում»․ Թրամփ Ի՞նչ է մտածում Թրամփը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am