Թիվ 19 պոլիկլինիկայի տնօրենը դատական հայց է ներկայացրել Թեհմինա Վարդանյանի դեմ

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելի ընկերներ, լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ, տեղեկացնում եմ, որ «Թիվ 19 պոլիկլինիկա» ՓԲԸ-ի տնօրեն Սամվել Սարգսյանը դատական հայց է ներկայացրել իմ դեմ՝ մեղադրելով իրեն զրպարտելու մեջ։ Դատական հայցի առիթ է հանդիսացել ավագանու վերջին նիստին քաղաքապետին ուղղված իմ հարցադրումը տվյալ պոլիկլինիկայում առկա խնդիրների վերաբերյալ, որի ընթացքում կարծիք եմ հայտնել, որ Սամվել Սարգսյանն «աննախադեպ կոռուպցիոներ» է և շարունակում է ղեկավարել համայնքապատկան պոլիկլինիկան։ Կարծիքիս համար հիմք է հանդիսացել նախորդ տարի Երևանի ավագանու «ԵԼՔ» խմբակցության անդամներիս կողմից իրականացված ուսումնասիրությունները և բուժանձնակազմի կողմից տրամադրված տեղեկությունները: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ ՀՀ քննչական կոմիտեի կողմից «Թիվ 19 պոլիկլինիկա» ՓԲԸ-ի տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով, այն է պաշտոնեական լիազորություններն դիտավորությամբ անցնելը։ Ձեր ուշադրությունն եմ հրավիրում այն հանգամանքի վրա, որ Ս․ Սարգսյանի միջնորդությամբ դատարանն արգելանք է դրել իմ գույքի վրա 3 մլն դրամի չափով, ինչի հետևանքով բոլոր բանկային հաշիվներս սառեցված են և խնդիրներ են առաջացել ֆինանսական պարտավորություններիս կատարման հարցում։ Դատարանը գործը վարույթ է ընդունել բավականաչափ արագ և արգելանք է դրել գույքիս վրա հնարավոր առավելագույն չափով։ Ի դեպ, գույքի վրա կալանք դնելը դատավորի հայեցողությամբ է։ Իմ դեմ ուղղված դատական հայցի և արգելանքի մասին տեղեկացել եմ ոչ թե պաշտոնական ծանուցմամբ, այլ տեսնելով բանկային հաշիվներիս սառեցված լինելը։ Նկատի ունենալով այն հանգամանքը, որ այդ անձի նկատմամբ քրեական գործի փաստերի բացահայտման հարցում առանցքային է եղել իմ մասնակցությունը, Ս․ Սարգսյանի կողմից այս քայլը գնահատում եմ որպես ճնշում կատարելու փորձ ավագանու անդամի գործունեության նկատմամբ, իսկ դատարանի որոշումը գույքիս նկատմամբ այդչափ մեծ արգելանք սահմանելու վերաբերյալ համարում եմ չհիմնավորված և վիճարկելի։ Տեղյակ եք, որ «Թիվ 19 պոլիկլինիկա» ՓԲԸ-ն միակն է, որը նախկին իշխանությունների կողմից հանձնվել է հավատարմագրային կառավարման և հավանաբար իներցիայով Ս․ Սարգսյանը կարծում է, որ կարող է անխոչընդոտ շարունակել իր պաշտոնավարումը նաև նոր իրավիճակում, իսկ մեր խմբակցության գործողությունները կաշկանդել այս դատական հայցով։ Ենթադրյալ այդ կարծիքին պատասխանում եմ՝ ՈՉ, որպես ավագանու անդամներ և այդ քրեական գործի շրջանակներում ցուցմունք տված անձինք հետամուտ ենք լինելու կոռուպցիայի և կոռուպցիոների բացահայտմանը և շարունակելու ենք պնդել, որ պոլիկլինիկան պետք է վերադարձվի համայնքին»։

դիտվել է 919 անգամ
Լրահոս
Իրանի շուրջ զարգացումներում «լճացած» իրավիճակ է․ իրանագետ Մրգաշենում կատարված uպանության մեղադրանքով ձերբակալված եղբայրները կալանավորվել են. ՔԿ Թրամփի միակ դաշնակիցը Ո՞վ է ուզում խաղից հանել Վենսին Վթարից տուժած մոր ու երեք երեխաների վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր․ «Փաստինֆո» Հայը չի ընտրել Արցախի հանձնումն ու թուրքի առաջ ծնկելը․ Հովհաննես Ավետիսյան Հունգարիայի վարչապետը չի մասնակցի Կիպրոսում կայանալիք ԵՄ գագաթնաժողովին. Politico Երևան-Դիլիջան-Իջևան երթուղին սպասարկող «ГАЗель»-ը վթարի է ենթարկվել, ուղևորները վիրավորվել են Մրգաշեն գյուղի ատամնաբույժի սպանության համար մեղադրվող 20 և 17-ամյա եղբայրները ձերբակալվել են Ծառուկյանի ամենամեծ պաշտոնը ու ոմանց դատարկությունը Փարաքարի համայնքապետի սպանության գործով մեղադրյալները կմնան կալանքի տակ․ «Փաստինֆո» ԱՄՆ-ն հրաժարվել է Ռուսաստանի առաջարկից․ Պեսկով Վալոդյա Գրիգորյանի գործը փաստացի ընթանում է ի սկզբանե թելադրված և ուղղորդված սցենարով․ Թանդիլյան Բախվել են «Mercedes»-ը և «BMW»-ն․ 6 վիրավոր կա Ո՞ւմ միջոցով են շփվում Չես կարողանում հաղթե՞լ, բարեկամացի՞ր Մոսադի նորանշանակ ղեկավարն առաջարկել էր միջուկային մարտագլխիկներ վաճառել Թուրքիային Թուրքիայի և Ադրբեջանի հակասությունները Կոսովոյի անկախության հարցում Ինչ պահանջ ունի Զելենսկին Ցրտահարության վտանգ. առաջիկա գիշերը ՀՀ մի շարք շրջաններում սպասվում է ջերմաստիճանի անկում Թուրքիայի դպրոցում տեղի ունեցած կրակոցների հետևանքով զոհերի թիվը շատացել է Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ բախվել են «Opel»-ը և «Lixiang»-ը, վերջինն էլ բախվել է ծառին Թրամփը հայտարարել է Իրանի դեմ գործողության ավարտի մասին «ՆԱՏՕ-ն մեզ հետ չի եղել և մեզ հետ չի լինի ապագայում»․ Թրամփ Ի՞նչ է մտածում Թրամփը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am