Ռուբեն Վարդանյանի ուղերձը․ «Շնորհակալություն ինձ հավատալու համար»

Ռուբեն Վարդանյանի ուղերձը Ես խորապես երախտապարտ եմ բոլորին, ով հավատում է ինձ, մեր թիմին, և այն ամենին, ինչ մենք անում ենք Սիրելի՛ բարեկամներ, «Տրոյկա Դիալոգ» ընկերության՝ 2006-2012 թթ․-ի գործունեության վերաբերյալ ԶԼՄ-ներում մի շարք հրապարակումներից հետո ամբողջ աշխարհից մեծ թվով գործընկերներ, բարեկամներ և համախոհներ, անգամ անծանոթ մարդիկ դիմել են ինձ և Ռուսաստանում ու Հայաստանում տեղակայված մեր գրասենյակներ՝ փոխանցելով անկեղծ աջակցության խոսքեր, ինչպես նաև շնորհակալություն հայտնելով բոլոր այն ծրագրերի ու նախաձեռնությունների համար, որոնք իրականացնում են մեր ընտանիքը, մեր համախոհները և թիմը։     Ցավոք, ես չեմ կարող յուրաքանչյուրին անձամբ պատասխանել և այդ պատճառով որոշել եմ հանդես գալ բաց նամակով։ Ես խորապես երախտապարտ եմ բոլորին, ով հավատում է ինձ, մեր թիմին, և այն ամենին, ինչ մենք անում ենք։ Վստահությունն ամենամեծ արժեքն է, և ձեր անվերապահ աջակցությունն ստեղծված իրավիճակում դրա ամենալավ ապացույցն է։ Հրապարակված նյութերում ամեն ինչ իրար է խառնված՝ կոնտեքստից կտրված տեղեկատվություն,  մեկնաբանություններ ու հորինվածք։  Չնայած նրան, որ նյութերի մեծ մասում նշվում է իմ հասցեին մեղադրանքների բացակայության մասին, ես՝ որպես «Տրոյկա Դիալոգի» ավագ գործընկեր, ինձ պատասխանատու եմ զգում կատարվող ամեն ինչի համար։ Մեր իրավաբաններն այժմ ուսումնասիրում են բոլոր հնարավոր իրավական գործողությունները մեր հեղինակությունը պաշտպանելու համար։  Միևնույն ժամանակ մոռացության է տրվում, թե ինչ ժամանակներում ենք ապրել․ «Տրոյկա»-ն ստեղծվում էր 1990-ականների սկզբին, երբ ներդրումային-բանկային ինդուստրիա գոյություն չուներ, և ամբողջ երկիրն էր գտնվում ստարտափային վիճակում։ Այդ ժամանակ մենք հրաժարվեցինք ապրել «ջունգլիների օրենքներով», և անում էինք հնարավոր ամեն ինչ, որպեսզի ստեղծենք Ռուսաստանում քաղաքակիրթ միջավայր՝  խաղի հստակ կանոններով։ Ճիշտ չէ գնահատել «Տրոյկա»-ի գործունեությունը պատմական, տնտեսական և բիզնես կոնտեքստից դուրս՝ գնահատելով այն այսօրվա չափանիշներով։ Մեկ անգամ ևս ընդգծեմ, որ իր պատմության ողջ ընթացքում «Տրոյկա»-ն անում էր ամեն ինչ, որպեսզի գործի օրինականության և թափանցիկության սկզբունքներին, միջազգային չափանիշներին համապատասխան, իսկ երբեմն էլ սահմանում էր  ընդունված չափանիշները գերազանցող նշաձող։ Հատկանշական է, որ շատ հրապարակումներում հաճախ է նշվում իմ հայկական ծագումը։ Ես ռուսաստանցի եմ՝ հայկական արմատներով, ինչով շատ հպարտանում եմ։ Որպես ներկայացուցիչ մի ժողովրդի, որը երկար դարեր քաղաքակրթությունների միջև կամուրջի դեր է խաղացել, ես միշտ՝ իմ բոլոր նախագծերում, ձգտել եմ երկխոսության։ «Տրոյկա»-ն, իր բազմազգ և բազմամշակութային միջավայրով, կամուրջ էր ծառայում Ռուսաստանի և աշխարհի միջև, օտարերկրյա ներդրողներ էր բերում երկիր և ռուսաստանյան ընկերություններին հնարավորություն էր տալիս դուրս գալ համաշխարհային ֆինանսական շուկաներ։ Այսօր մենք շարունակում ենք իրականացնել առևտրային, սոցիալ-ձեռնարկատիրական և բարեգործական ծրագրեր՝ առաջնորդվելով նույն նպատակով և համոզմունքով։ Ռուսաստանում ՍԿՈԼԿՈՎՈ բիզնես-դպրոցը, Հայաստանում UWC Դիլիջան դպրոցը, և հատկապես «Ավրորա» միջազգային մարդասիրական նախաձեռնությունը․ այս բոլորը ծառայում են աշխարհում մարդկանց համախմբմանը, աշխարհ, որտեղ դեռ ամուր հիմքերի վրա է «հարազատ - օտար» դիմակայությունը։       Սիրելի՛ բարեկամներ, ևս մեկ անգամ շնորհակալ եմ ձեզ աջակցության և ինձ հավատալու համար։ Ցանկանում եմ ասել բոլորին․ ոչինչ ինձ չի կանգնեցնի՝ իրականացնելու մեր ծրագրերը։ Ես գիտեմ, որ մեզ սպասվում են դեռ շատ մարտահրավերներ ու դժվարություններ։ Վստահ եմ՝ մենք ամեն ինչ կհաղթահարենք միասին։ Մեզանից հետո մնալու են միայն մեր երեխաները և մեր իրական գործերի մասին հիշողությունը։ Ես հավատում եմ, որ մենք կկարողանանք մեզ շրջապատող աշխարհն ավելի լավը դարձնել, այլապես մենք բոլորս ապագա չունենք։  Միացե՛ք մեզ և միասին շարժվենք առաջ։         Ռուբեն Վարդանյան

դիտվել է 98 անգամ
Լրահոս
Նիկոլին մի հավատացեք,նայեք եւ համոզվեք Գառնիկ Դանիելյանը ՔՊ-ի կողմից Հոխիկյանի տան վրա հարձակման մասին Մեծ Մանթաշ գյուղում տուն է այրվել. բնակիչը մահացած է հայտնաբերվել Դուրս է բերվել Սուրբ Էջմիածնում պահվող Քրիստոսի Խաչափայտի (Կենաց Փայտի) մասունքը Հերթական ճանաչումը Միլանում. Մխիթարյանը կպայքարի Ինտերի լավագույնի կոչման համար Իմ կոշտ ռեպլիկը հասցեագրված է բացառապես ՔՊ-ին․ Սուրենյանց Հերթական սուտ խոստումը. Արթուր Խաչատրյանը` Փաշինյանի` երկաթուղու նոր ճյուղ կառուցելու մասին Նաիրի Հոխիկյան. «Իմ տան վրա հարձակում է եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների կողմից» Ընտրություններին ընդառաջ թարմ թխած ընտրակաշառք ենք ստացել. Ավետիք Քերոբյան Տյումե՞ն, Կիլիկիա՞, list.am՞ թե ՀՀ, հունիսի 7-ին ընտրություն ենք կատարելու այս չորս սցենարների մեջ Հայրապետիս հորդորն է ամենքիդ՝ անխտիր առաջիկա կիրակի մասնակցել ընտրություններին․ Կաթողիկոս Հայաստանում կարող է բարդ իրավիճակ ստեղծվել գազի հետ կապված․ Օվերչուկ «Թշնամուն հանձնվելու» փոխարեն ՀՀ-ն պարտավոր է առաջնահերթ զարգացնել իր ներուժը․ Բագրատ Սրբազան Մեկ օրում 28 նավ է անցել Հորմուզի նեղուցով Երևանում սթրես-թեստերով կզբաղվեն այն ժամանակ, երբ «այդ հարցը սուր դրվի» Հայաստանը կզրկվի ելակի գրեթե ամբողջ արտահանումից ռուսական շուկայի կորստի դեպքում. ՌԻԱ Նովոստի Սա քաղաքական խաղ է. շուտով Հայաստանում ընտրություններ են․ Լուկաշենկո Փաշինյանի մասին իմ կարծիքը բարձրաձայնելուց հետո մարդիկ են ուղարկել իմ բնակության հասցե․ փաստաբան Լուկաշենկոն խորհուրդ է տալի հայերին շատ զգույշ լինել Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավին հասցվող hարվածների նոր ալիքի սկսվելու մասին Շիրակի փողոցում տեղի է ունեցել վթար` hրդեհի բռնկմամբ․ կա տnւժած Վանաձորում բախվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Սյունիքում «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Վթարային ջրանջատում․ հայտնի են հասցեները Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով․ՌԴ դեսպանատունը գործարկել է զոհերի թվային հուշահամալիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am