Ջոնաթան Լաքոտը՝ Արցախը բանակցային սեղան վերադարձնելու մասին

Հայաստան-Եվրամիություն համաձայնագիրը արդեն Ֆրանսիայի խորհրդարանի ձեռքում է, ինչը նշանակում է, որ այն կվավերացվի մինչև ամառ: Tert.am-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտը՝ պատասխանելով հարցին, թե երբ է Ֆրանսիան պատրաստվում վավերացնել ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Խոսելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի մասին և մասնավորապես անդրադառնալով նրան, թե ինչ կարծիք ունեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության վերաբերյալ, որ Արցախը պետք է վերադառնա բանակցային գործընթաց, դեսպանը նշեց․ «Ֆրանսիայի համար կարևոր է, որ բանակցությունները շարունակվում են դրական մթնոլորտում և ճանապարհով, որը թույլ է տալիս առաջընթաց և խաղաղ կարգավորում Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացում»: Ճշգրտմանը, թե ինչ կարծիք ունի ԼՂ-ի՝ բանակցային գործընթացում ներգրավվելու մասին, նա պատասխանեց․ «Դա մի հարց է, որը պետք է քննարկվի բանակցությունների շրջանակում»: Ջոնաթան Լաքոտը մատնանշեց՝ հունվարին Փարիզում շատ դրական հանդիպում է եղել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև, այնուհետ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այցելել են Երևան և Բաքու: «Հիմա մենք անհամբերությամբ սպասում ենք Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպմանը»,- ասաց նա: Դիտարկմանը, թե այս ընթացքում, երբ խոսվում է ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու մասին, Ադրբեջանում շարունակվում է նեգատիվ հռետորիկան, ինչպե՞ս պետք է շարունակվի գործընթացը, դեսպանը պատասխանեց․ «Մենք հույս ունենք, որ բանակցությունները դրական մթնոլորտում կշարունակվեն՝ առանց թշնամական հռետորիկայի որևէ կողմից»:

դիտվել է 52 անգամ
Լրահոս
Նիկոլին մի հավատացեք,նայեք եւ համոզվեք Գառնիկ Դանիելյանը ՔՊ-ի կողմից Հոխիկյանի տան վրա հարձակման մասին Մեծ Մանթաշ գյուղում տուն է այրվել. բնակիչը մահացած է հայտնաբերվել Դուրս է բերվել Սուրբ Էջմիածնում պահվող Քրիստոսի Խաչափայտի (Կենաց Փայտի) մասունքը Հերթական ճանաչումը Միլանում. Մխիթարյանը կպայքարի Ինտերի լավագույնի կոչման համար Իմ կոշտ ռեպլիկը հասցեագրված է բացառապես ՔՊ-ին․ Սուրենյանց Հերթական սուտ խոստումը. Արթուր Խաչատրյանը` Փաշինյանի` երկաթուղու նոր ճյուղ կառուցելու մասին Նաիրի Հոխիկյան. «Իմ տան վրա հարձակում է եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների կողմից» Ընտրություններին ընդառաջ թարմ թխած ընտրակաշառք ենք ստացել. Ավետիք Քերոբյան Տյումե՞ն, Կիլիկիա՞, list.am՞ թե ՀՀ, հունիսի 7-ին ընտրություն ենք կատարելու այս չորս սցենարների մեջ Հայրապետիս հորդորն է ամենքիդ՝ անխտիր առաջիկա կիրակի մասնակցել ընտրություններին․ Կաթողիկոս Հայաստանում կարող է բարդ իրավիճակ ստեղծվել գազի հետ կապված․ Օվերչուկ «Թշնամուն հանձնվելու» փոխարեն ՀՀ-ն պարտավոր է առաջնահերթ զարգացնել իր ներուժը․ Բագրատ Սրբազան Մեկ օրում 28 նավ է անցել Հորմուզի նեղուցով Երևանում սթրես-թեստերով կզբաղվեն այն ժամանակ, երբ «այդ հարցը սուր դրվի» Հայաստանը կզրկվի ելակի գրեթե ամբողջ արտահանումից ռուսական շուկայի կորստի դեպքում. ՌԻԱ Նովոստի Սա քաղաքական խաղ է. շուտով Հայաստանում ընտրություններ են․ Լուկաշենկո Փաշինյանի մասին իմ կարծիքը բարձրաձայնելուց հետո մարդիկ են ուղարկել իմ բնակության հասցե․ փաստաբան Լուկաշենկոն խորհուրդ է տալի հայերին շատ զգույշ լինել Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավին հասցվող hարվածների նոր ալիքի սկսվելու մասին Շիրակի փողոցում տեղի է ունեցել վթար` hրդեհի բռնկմամբ․ կա տnւժած Վանաձորում բախվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Սյունիքում «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Վթարային ջրանջատում․ հայտնի են հասցեները Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով․ՌԴ դեսպանատունը գործարկել է զոհերի թվային հուշահամալիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am