Հայտարարությանը հաջորդել է աննախադեպ զարգացում. Ն. Փաշինյան

Հայաստանում երկու ամսում 12.5 մլն հատով ավելի ՀԴՄ կտրոն է տպվել. սրա արդյունքում  արձանագրված առևտրի շրջանառությունն ավելացել է 35 մլրդ դամով: ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ այս մասին հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանի հարցին: Պատգամավորը նշեց, որ կառավարության ծրագրի քննարկումներում տնտեսական հեղափոխության հետ կապված շատ շեշտադրումներ են արվել: «Թեմաներից մեկը կապված էր քաղաքացիների կողմից իրենց պարտավորությունների կատարմանը, օրինակ՝ ՀԴՄ կտրոնը պահանջելուն: Ի՞նչ փոփոխություններ եք նկատել և ո՞ր ուղղությամբ եք շարժվում այս հարցում»,-հետաքրքրվեց Դանիելյանը: Վարչապետը նախ շնորհակալություն հայտնեց ՀՀ բոլոր քաղաքացիներին, ձեռնարկատերերին ու ՊԵԿ-ին, այնուհետև նշեց, որ հաշվիչ դրամարկղային կտրոնների (ՀԴՄ) հետ կապված հայտարարությանը հաջորդել է աննախադեպ զարգացում: «2019 թ. հունվար-փետրվար ամիսներին ՀՀ-ում  նախորդ տարվա հունվար-փետրվարի համեմատ 12.5 մլն հատ ՀԴՄ կտրոն ավելի է տպվել: Հունվար-փետրվար ամիսներին արձանագրված առևտրի շրջանառությունը 35 մլրդ դրամով ավելացել է։ Սրա արդյունքում մենք հիմա ավելի վստահ ենք նայում 2019-ի պետական եկամուտների հավաքագրման պրոցեսին»,- հայտարարեց վարչապետը և նշեց, որ այս  պրոցեսը շարունակվելու է:  

դիտվել է 32 անգամ
Լրահոս
Նարեկ Օհանյանը հարցաքննվել և հերքել է իր նկատմամբ բռնություն գործադրելու վերաբերյալ մամուլում տեղ գտած լուրերը Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիր է ստորագրվել Կարծում եմ փոխանակ նրանց երգեր նվիրելու՝ երգիչները կարող են սկսել խոսել Լավ կիսուր կպայթեցնես․․․ Քաղաքական վենդետա Սա այս իշխանության կողմից հորինված հերթական ֆեյք, կեղտոտ տեղեկատվական գրոհն է. Իշխան Սաղաթելյան Ձևավորվող քաղաքական նոր ուժերին... «Հազար ամոթ, հորս արև…». Արմեն Աշոտյան «3+3» ձևաչափը տարածաշրջանի համար դառնում է ավելի արդիական. Ադրբեջանի փոխվարչապետ ԵԱՏՄ-ն միասնական տրանսպորտային-լոգիստիկ տարածք է ձևավորում գլոբալ մարտահրավերները հաղթահարելու համար ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը քննարկել է տարածաշրջաններում տիրող իրավիճակը․ մանրամասներ Գաղտնազերծում. 2014 թվականին Աստանայում տեղի ունեցած Սարգսյան-Նազարբաև հայտնի դրվագի հետնաբեմը Ադրբեջանի հանրակրթական դպրոցներում քարոզվում է, թե ՀՀ տարածքը իրենց «պատմական հողն է»․ ադրբեջանագետ Բաքուն հայտարարում է օկուպացված Արցախում հայկական կրոնական ժառանգությունն ավերելու մասին ՀՀ-ում ՄԱԿ-ի գրասենյակի մոտ բողոքի ակցիա կկազմակերպվի՝ հայ գերիներին ազատ արձակելու պահանջով Նարեկ Օհանյանը հարցաքննվել և հերքել է իր նկատմամբ բռնություն գործադրելու վերաբերյալ լուրը․ փաստաբան Վեդի համայնքում իրավիճակը լարվել է. հանրային քննարկումները դադարեցվել են Երևանում տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու ոստիկանության բաժիններ է տարվել 70 անձ. ՆԳՆ Թրամփը կրկին հիշատակել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանն ուղղված իր ջանքերի մասին Մինչ Փաշինյանը օրական մի տեսանյութով «ժող ջանին» ա զբաղեցնում՝ առաջին անհրաժեշտության սննդամթերքի գները աճում և աճում են Ռուսաստանից հարյուր հազարավոր ապօրինի միգրանտներ կարտաքսվեն. Վոլոդին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am