Եթե Ալիևը չհամաձայնի, Երևանը դադարելո՞ւ է բանակցել Բաքվի հետ

Երբ մարդը սխալվում է, հիմնականում ինքն իրեն է վնասում: Երբ սխալվում է ղեկավար մարդը, վնասն ամենաշատը հասցվում է պետությանն ու ժողովրդին: Սա՝ որպես նախաբան: Հիմա բուն թեմայով մի քանի հարց բարձրացնեմ. 1. Եթե Ալիևը չհամաձայնի Արցախի հարցով բանակցային գործընթացի ուղղակի մասնակից դարձնել Արցախին, այսինքն՝ «ոչ» ասի բանակցային ներկայիս ձևաչափի փոփոխությանը, ապա ի՞նչ է անելու պաշտոնական Երևանը: Դադարելո՞ւ է բանակցել Բաքվի հետ, թե՞ բանակցելու է, բայց ներհայաստանյան լսարանի մոտ դեմքը փրկելու համար հայտարարելու է, որ դա ոչ թե բանակցություն է, այլ շփում, քննարկում, մտքերի փոխանակում, պատմական լիկբեզ, զրույց կամ հանդիպում: Մի խոսքով, գյալաջի: 2. Եթե հայկական կողմը մի քանի ամիս արդեն բանակցել է Ադրբեջանի հետ, բայց չի ընդունել այդ փաստը, ապա նշանակո՞ւմ է դա արդյոք, որ չեն հասկացել, որ բանակցում են, կամ էլ բանակցել են, բայց ուզեցել են թաքցնել բանակցությունների փաստը, որպեսզի դուրս գան նախկինում հնչեցրած սեփական հայտարարությունների տակից: 3. Հասկանո՞ւմ են արդյոք ՀՀ կառավարությունում, որ եթե հայկական կողմն է փակուղի մտցնում բանակցային գործընթացը, ապա Ադրբեջանը ստանում է ռազմական գործողություններ սկսելու լեգիտիմ իրավունք: Լեգիտիմ ոչ միայն Ադրբեջանի քաղաքացիների, այլ նաև միջազգային հանրության համար: 4. Ե՞րբ է վերջապես պաշտոնական Երևանը հրապարակավ ներկայացնելու իր սկզբունքները Արցախի խնդրի կարգավորման առումով: Որո՞նք են այն կարմիր գծերը, որոնցից որևէ պարագայում նահանջ չի լինի: «Արցախը պետք է դառնա բանակցային կողմ» ձևակերպումը հաճելի է ականջի համար ու ցանկալի, բայց կարևորը պաշտոնական Երևանի բովանդակային դիրքորոշման հստակեցումն է, որն առայժմ չկա: Հ.Գ.: Քաղաքականության մեջ գոյություն ունի նաև անմեղսունակության կանխավարկած: Հենց այդ կանխավարկածից ելնելով է պետք վերլուծել որոշների ծրագրերն ու գործողությունները: Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 40 անգամ
Լրահոս
Իրանի շուրջ զարգացումներում «լճացած» իրավիճակ է․ իրանագետ Մրգաշենում կատարված uպանության մեղադրանքով ձերբակալված եղբայրները կալանավորվել են. ՔԿ Թրամփի միակ դաշնակիցը Ո՞վ է ուզում խաղից հանել Վենսին Վթարից տուժած մոր ու երեք երեխաների վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր․ «Փաստինֆո» Հայը չի ընտրել Արցախի հանձնումն ու թուրքի առաջ ծնկելը․ Հովհաննես Ավետիսյան Հունգարիայի վարչապետը չի մասնակցի Կիպրոսում կայանալիք ԵՄ գագաթնաժողովին. Politico Երևան-Դիլիջան-Իջևան երթուղին սպասարկող «ГАЗель»-ը վթարի է ենթարկվել, ուղևորները վիրավորվել են Մրգաշեն գյուղի ատամնաբույժի սպանության համար մեղադրվող 20 և 17-ամյա եղբայրները ձերբակալվել են Ծառուկյանի ամենամեծ պաշտոնը ու ոմանց դատարկությունը Փարաքարի համայնքապետի սպանության գործով մեղադրյալները կմնան կալանքի տակ․ «Փաստինֆո» ԱՄՆ-ն հրաժարվել է Ռուսաստանի առաջարկից․ Պեսկով Վալոդյա Գրիգորյանի գործը փաստացի ընթանում է ի սկզբանե թելադրված և ուղղորդված սցենարով․ Թանդիլյան Բախվել են «Mercedes»-ը և «BMW»-ն․ 6 վիրավոր կա Ո՞ւմ միջոցով են շփվում Չես կարողանում հաղթե՞լ, բարեկամացի՞ր Մոսադի նորանշանակ ղեկավարն առաջարկել էր միջուկային մարտագլխիկներ վաճառել Թուրքիային Թուրքիայի և Ադրբեջանի հակասությունները Կոսովոյի անկախության հարցում Ինչ պահանջ ունի Զելենսկին Ցրտահարության վտանգ. առաջիկա գիշերը ՀՀ մի շարք շրջաններում սպասվում է ջերմաստիճանի անկում Թուրքիայի դպրոցում տեղի ունեցած կրակոցների հետևանքով զոհերի թիվը շատացել է Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ բախվել են «Opel»-ը և «Lixiang»-ը, վերջինն էլ բախվել է ծառին Թրամփը հայտարարել է Իրանի դեմ գործողության ավարտի մասին «ՆԱՏՕ-ն մեզ հետ չի եղել և մեզ հետ չի լինի ապագայում»․ Թրամփ Ի՞նչ է մտածում Թրամփը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am