Լարված ու պայթյունավտանգ իրավիճակ Արմավիրի մարզում

Լարված ու պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզում։ Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Գրիբոյեդով գյուղի բնակիչները՝ ի նշան բողոքի, փակել են Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհը և պահանջում են հանդիպում՝ Արմավիրի մարզպետի հետ։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում գյուղացիներն ասում էին. «Այս տարի մեզ մոտ լրանում է գյուղի հիմնադրման 100–ամյակը ու 30 տարուց ավելի է, գյուղի ճանապարհները, ասես, պատերազմի դաշտ հիշեցնեն։ Մարդաբոյ փոսերը պատուհաս են դարձել մեզ համար։ Եղել են դեպքեր, երբ գյուղում մարդ է վատացել, և շտապօգնությունը կես ժամից ավելի ուշացել է։ Իսկ երբ փորձել ենք պարզաբանում ստանալ շտապօգնության բժիշկներից, նրանք մատնացույց են արել մարդաբոյ փոսերը՝ ասելով. «Ամեն մի փոսը 2 րոպե անցել ենք»։ Մեր պահանջն է, որպեսզի կառավարությունը սատար կանգի մեր գյուղի բնակիչներին, իսկ մենք շատ բան չենք ուզում. թող 100-ամյակին նվեր անեն գյուղին՝ ճանապարհն ասֆալտապատեն, տեղադրեն երկաթբետոնե արգելապատնեշներ, մանավանդ փոքրիկ կամուրջների մոտ։ Եղել են դեպքեր, որ փոսերը փախցնելու արդյունքում վթարներ են տեղի ունեցել»։ Այս պահին գյուղ են ժամանել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Խմելյանը, ոստիկանության Էջմիածնի բաժնի պետ Գևորգ Հակոբյանը, ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հրամանատար Վահան Էվինյանն ու նույն վաշտի 1-ին դասակի հրամանատար Կարեն Աբելյանը, ովքեր գյուղացիներին հորդորում են, որպեսզի ճանապարհը բացեն։ Գյուղացիներն էլ, ի պատասխան Ս. Խմելյանի, ասում էին. «Մենք ոչ վարչապետից բողոքելու տեղ ունենք, ոչ կառավարությունից, ոչ էլ ոստիկանությունից։ Մենք մեր խաղաղ ակցիան ենք անում ու պահանջում ենք, որպեսզի Արմավիրի մարզպետը գա այստեղ ու հստակ պատասխան տա, թե, ի վերջո, ե՞րբ է գյուղն ունենալու կանոնավոր ասֆալտապատ ճանապարհ։ Վստահ ենք, որ մարզպետը, որ մի հատ խաշ ուտի ու հետ գա ու փոսերով անցնի, սրտառնոց է ապրելու։ Բա 30 տարի է՝ էս փոսերը հաշվելով գնում-գալիս ենք։ Մի՞թե չեն ուզում սատար կանգնել մեզ։ Ողջ գյուղը սատարել է հեղափոխությանը, նրա լիդերին՝ Նիկոլ Փաշինյանին, ու հիմա խնդրում ենք՝ թող ինքն էլ մեզ թև ու թիկունք լինի։ Իսկ մեր ուզածը շատ բան չի՝ ասֆալատապատ ճանապարհ, ինչի հնարավորությունը, վստահ ենք, ունեն։ Եթե մեր խնդիրը չլուծվի, ոչ մի խնդիր չունենք՝ ճանապարհը փակելու ենք, ինչպես որ փակեցինք Ն. Փաշինյանի համար հեղափոության օրերին»։ Այս պահին սպասում են, որպեսզի մարզպետարանի պատասխանատուները ժամանեն։ Բողոքի ակցիան շարունակվում է, գյուղացիները, ընդառաջելով ոստիկանությանը, ճանապարհը ժամանակավորապես բացել են։ Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

դիտվել է 88 անգամ
Լրահոս
Նիկոլին մի հավատացեք,նայեք եւ համոզվեք Գառնիկ Դանիելյանը ՔՊ-ի կողմից Հոխիկյանի տան վրա հարձակման մասին Մեծ Մանթաշ գյուղում տուն է այրվել. բնակիչը մահացած է հայտնաբերվել Դուրս է բերվել Սուրբ Էջմիածնում պահվող Քրիստոսի Խաչափայտի (Կենաց Փայտի) մասունքը Հերթական ճանաչումը Միլանում. Մխիթարյանը կպայքարի Ինտերի լավագույնի կոչման համար Իմ կոշտ ռեպլիկը հասցեագրված է բացառապես ՔՊ-ին․ Սուրենյանց Հերթական սուտ խոստումը. Արթուր Խաչատրյանը` Փաշինյանի` երկաթուղու նոր ճյուղ կառուցելու մասին Նաիրի Հոխիկյան. «Իմ տան վրա հարձակում է եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների կողմից» Ընտրություններին ընդառաջ թարմ թխած ընտրակաշառք ենք ստացել. Ավետիք Քերոբյան Տյումե՞ն, Կիլիկիա՞, list.am՞ թե ՀՀ, հունիսի 7-ին ընտրություն ենք կատարելու այս չորս սցենարների մեջ Հայրապետիս հորդորն է ամենքիդ՝ անխտիր առաջիկա կիրակի մասնակցել ընտրություններին․ Կաթողիկոս Հայաստանում կարող է բարդ իրավիճակ ստեղծվել գազի հետ կապված․ Օվերչուկ «Թշնամուն հանձնվելու» փոխարեն ՀՀ-ն պարտավոր է առաջնահերթ զարգացնել իր ներուժը․ Բագրատ Սրբազան Մեկ օրում 28 նավ է անցել Հորմուզի նեղուցով Երևանում սթրես-թեստերով կզբաղվեն այն ժամանակ, երբ «այդ հարցը սուր դրվի» Հայաստանը կզրկվի ելակի գրեթե ամբողջ արտահանումից ռուսական շուկայի կորստի դեպքում. ՌԻԱ Նովոստի Սա քաղաքական խաղ է. շուտով Հայաստանում ընտրություններ են․ Լուկաշենկո Փաշինյանի մասին իմ կարծիքը բարձրաձայնելուց հետո մարդիկ են ուղարկել իմ բնակության հասցե․ փաստաբան Լուկաշենկոն խորհուրդ է տալի հայերին շատ զգույշ լինել Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավին հասցվող hարվածների նոր ալիքի սկսվելու մասին Շիրակի փողոցում տեղի է ունեցել վթար` hրդեհի բռնկմամբ․ կա տnւժած Վանաձորում բախվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Սյունիքում «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Վթարային ջրանջատում․ հայտնի են հասցեները Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով․ՌԴ դեսպանատունը գործարկել է զոհերի թվային հուշահամալիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am