Հնարավոր է՝ ԴԱԻՇ-ը կենսաբանական զենք կիրառի Եվրոպայում. Մարոկկոյի հետախուզություն
Մարոկկոյի Կենտրոնական քրեական հետաքննչական բյուրոյի ղեկավար Աբդելհակ Հիյամը հայտարարել է, որ Մարոկկոյի հետախուզությունը խափանել է ԴԱԻՇ ահաբեկչական կազմակերպության դավադրությունը երկրում քիմիական զենք կիրառելու վերաբերյալ և զգուշացրել է, որ հնարավոր է՝ ահաբեկիչները օգտագործեն այն Բրիտանիայի և եվրոպական այլ երկրների վրա հարձակվելու համար, գրում է ria.ru-ն: Հայտարարվում է, որ Մարոկկոյի հետախուզությունը բացահայտել է, որ ահաբեկիչները ստեղծել են չափազանց վտանգավոր նյութ, որը կարող է մահացու լինել նույնիսկ մաշկի հետ ամենակարճ շփման դեպքում: Ահաբեկիչները ծրագրել էին 16-ամյա մահապարտի մասնակցությամբ քիմիական և կենսաբանական հարձակումներ իրականացնել Մարոկկոյի չորս քաղաքներում՝ թիրախ ընտրելով կառավարության շենքը և զբոսաշրջային կենտրոնները: Մարոկկոյի հետախուզությունը ծրագրված ահաբեկչությունից մեկ օր առաջ բացահայտել է դավադրությունը:
