Մերձավանի բնակիչ, հանցավոր աշխարհում հայտնի «Հունաստանի Կարենին» փորձել են սպանել միաժամանակ երկու տարբեր խմբեր

Մերձավանի բնակիչ Կարեն Խնուսյանին, ով հանցավոր աշխարհում հայտնի է որպես «Հունաստանի Կարեն»  փորձել են սպանել միանգամից երկու տարբեր խմբեր. Նախապատրաստողները հայտնաբերվել են, իրականացնողները՝ ոչ։ «Փաստինֆո»-ն ավելի վաղ տեղեկացրել է, որ 2019 թվականի փետրվարի 24-ին Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի առաջին դաշտում հայտնաբերվել է արական սեռի դի` կրծքավանդակի աջ և ձախ կեսի կողմնային մակերեսներին և աջ բազկի ստորին երրորդականի հետին մակերեսին հրազենային վնասվածքներով: Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Աբովյանի քննչական բաժնում  հարուցած քրեական գործով ձեռնարկված քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է դիակի ինքնությունը, վերջինս Մերձավանի  Կարեն Խնուսյանն է։ Քննչական կոմիտեի տարածած պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ սպանությունը դեռ չի բացահայտվել,  հայտնի չէ  կատարողի ինքնությունը, սակայն քննությամբ պարպզվել է, որ Խնուսյանին սպանելու մտադրություն են ունեցել նաեւ այլոք։ «Տվյալներ են  ձեռք բերվել առ այն, որ Վանաձոր քաղաքի բնակիչը՝ ծնված 1984թ., և Իջևան քաղաքի բնակիչը՝ ծնված 1989թ., նախնական համաձայնություն են ձեռք բերել 1990թ. ծնված երիտասարդին սպանելու շուրջ (Կ.Խնուսյանին-խմբ.): Իրենց հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով 2019 թվականի հունվար և փետրվար ամիսներին 29 և 34-ամյա տղամարդիկ կատարել են սպանությանն ուղղված նախապատրաստական գործողություններ: Վերջիններս,  պարբերաբար այցելելով 28-ամյա երիտասարդի բնակության վայր, փորձել են ճշտել սպանությունն իրականացնելու հնարավոր եղանակները, նրա գտնվելու վայրի և մեքենա վարելու մասին հանգամանքները»,- հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից: Նույն աղբյուրի համաձայան՝  2019 թվականի փետրվար ամսին նշված անձինք ապօրինի կերպով ձեռք են բերել, պահել և կրել գործարանային արտադրության ակոսափող հրազեն հանդիսացող «CZ 27» մոդելի 7,65 մմ տրամաչափի ատրճանակ և ռազմամթերք հանդիսացող 3 հատ 7,65 մմ տրամաչափի ռազմամթերք հանդիսացող  փամփուշտներ: Սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չեն հասցրել, քանի որ 1990թ. ծնված երիտասարդը սպանվել է։ Ասել է թե՝ այս պահի դրությամբ դեռեւս պարզ չէ, թե որքանով նախապատրաստողները կապ ունեն կատարված սպանության հետ։ Գործարանային արտադրության ակոսափող հրազեն հանդիսացող «CZ 27» մոդելի 7,65 մմ տրամաչափի ատրճանակը և ռազմամթերք հանդիսացող 3 հատ 7,65 մմ տրամաչափի ռազմամթերք հանդիսացող փամփուշտները 2019 թվականի փետրվարի 27-ին հայտնաբերվել են Արարատի մարզի Գեղանիստ գյուղի տներից մեկում կատարված խուզարկությամբ: Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է նոր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 35-104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով և 235-րդ հոդվածի 2-րդ մասով, որը միացվել է 28-ամյա երիտասարդի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործին: Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Վանաձոր քաղաքի 34-ամյա բնակչին և Իջևան քաղաքի 29-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ  քրեական օրենսգրքի 35-104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով և 235-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Նշենք, որ սպանվածը՝  քրեական հեղինակություն «Հունաստանի Կարենը»  որպես մեղադրյալ էր անցնում Հայաստանի պետական սահմանը կեղծ անձնագրով հատելու համար։ «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից տեղեկացանք, որ Կարեն Խնուսյանը մեղադրվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 1-ին մասով՝ պետական սահմանն ապօրինի հատելը։ Ըստ նախաքննական մարմնի՝   նա ձեռք էր բերել պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող, իր լուսանկարով, սակայն եղբոր` 03.09.1989թ. անվամբ ակնհայտ կեղծ փաստաթուղթ՝ անձնագիր եւ այն օգտագործելով՝ 2016 թվականի ապրիլի 20-ին` ժամը 00:13-ին, ՀՀ «Զվարթնոց» սահմանային անցակետով ապօրինի հատել ՀՀ պահպանվող պետական սահմանը` մուտք գործելով ՀՀ տարածք: Գործն այժմ դատաքննության փուլում է։ Քրեական գործը դատարանի վարույթում է գտնվում դեռեւս 2018 թվականի օգոստոսից։ Այս պարզ գործով անգամ 6 ամիսը բավարար չի եղել դատարանին՝ դատաքննությունն ավարտելու համար։ Նշենք, որ նա հետախուզվում էր նաեւ Ինտերպոլի կողմից։ Հունաստանի Սալոնիկ քաղաքի դատարանը 2015թ. նրան դատապարտել էր 57 տարի և 6 ամիս ազատազրկման՝  անձի առևանգման, սպանության, ապօրինի զենք կրելու և կողոպուտ կատարելու համար։ Մեկ տարի անց՝ 2016թ. ապրիլին,  նրան 6 օրով արձակուրդ են տրամադրել, որից հետո նա չի վերադարձել  քրեակատարողական հիմնարկ եւ նա շարունակել է տեղաշարժվել կեղծ անձնագրով՝ օգտագործելով եղբոր տվյալները։ Արդեն իսկ շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ կատարողներին փնտրում են նաեւ Խնուսյանի կողմնակիցները, եւ մեծ է վենդետայի հավանականությունը։

դիտվել է 257 անգամ
Լրահոս
Նիկոլին մի հավատացեք,նայեք եւ համոզվեք Գառնիկ Դանիելյանը ՔՊ-ի կողմից Հոխիկյանի տան վրա հարձակման մասին Մեծ Մանթաշ գյուղում տուն է այրվել. բնակիչը մահացած է հայտնաբերվել Դուրս է բերվել Սուրբ Էջմիածնում պահվող Քրիստոսի Խաչափայտի (Կենաց Փայտի) մասունքը Հերթական ճանաչումը Միլանում. Մխիթարյանը կպայքարի Ինտերի լավագույնի կոչման համար Իմ կոշտ ռեպլիկը հասցեագրված է բացառապես ՔՊ-ին․ Սուրենյանց Հերթական սուտ խոստումը. Արթուր Խաչատրյանը` Փաշինյանի` երկաթուղու նոր ճյուղ կառուցելու մասին Նաիրի Հոխիկյան. «Իմ տան վրա հարձակում է եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների կողմից» Ընտրություններին ընդառաջ թարմ թխած ընտրակաշառք ենք ստացել. Ավետիք Քերոբյան Տյումե՞ն, Կիլիկիա՞, list.am՞ թե ՀՀ, հունիսի 7-ին ընտրություն ենք կատարելու այս չորս սցենարների մեջ Հայրապետիս հորդորն է ամենքիդ՝ անխտիր առաջիկա կիրակի մասնակցել ընտրություններին․ Կաթողիկոս Հայաստանում կարող է բարդ իրավիճակ ստեղծվել գազի հետ կապված․ Օվերչուկ «Թշնամուն հանձնվելու» փոխարեն ՀՀ-ն պարտավոր է առաջնահերթ զարգացնել իր ներուժը․ Բագրատ Սրբազան Մեկ օրում 28 նավ է անցել Հորմուզի նեղուցով Երևանում սթրես-թեստերով կզբաղվեն այն ժամանակ, երբ «այդ հարցը սուր դրվի» Հայաստանը կզրկվի ելակի գրեթե ամբողջ արտահանումից ռուսական շուկայի կորստի դեպքում. ՌԻԱ Նովոստի Սա քաղաքական խաղ է. շուտով Հայաստանում ընտրություններ են․ Լուկաշենկո Փաշինյանի մասին իմ կարծիքը բարձրաձայնելուց հետո մարդիկ են ուղարկել իմ բնակության հասցե․ փաստաբան Լուկաշենկոն խորհուրդ է տալի հայերին շատ զգույշ լինել Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավին հասցվող hարվածների նոր ալիքի սկսվելու մասին Շիրակի փողոցում տեղի է ունեցել վթար` hրդեհի բռնկմամբ․ կա տnւժած Վանաձորում բախվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Սյունիքում «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Վթարային ջրանջատում․ հայտնի են հասցեները Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով․ՌԴ դեսպանատունը գործարկել է զոհերի թվային հուշահամալիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am