Նիկոլ Փաշինյանի վերադարձը Սերժ Սարգսյանի գծին

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Հայաստանը հավատարիմ է կառուցողական երկխոսությանը`ուղղված ամուր խաղաղության հաստատմանը, EurActiv պարբերականին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Տարածաշրջանի բնակչությանը հակամարտության խաղաղ կարգավորմանը պատրաստելու համար ես հայտարարել եմ, որ կարգավորումը պետք է հաշվի առնի բոլոր երեք կողմերի շահերը՝ Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի: Ես քննադատության եմ արժանացել հայ հասարակության և լրատվամիջոցների կողմից, քանի որ Ադրբեջանի նախագահը հրաժարվել է նույնպես վարվել: Ավելին, նրա ագրեսիվ հռետորաբանությունը բացասական ազդեցություն է ունենում խաղաղությանը պատրաստելու իմ ջանքերի վրա և վնասում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերին», - ասել է Ն.Փաշինյանը։ Նրա խոսքով, անհրաժեշտ է ներգրավել Լեռնային Ղարաբաղը բանակցային գործընթացում, ինչը ի վերջո կսահմանի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը և կապահովի այնտեղ բնակվող մարդկանց անվտանգությունը։ Մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը, որ 2019 թվականը «նոր խթան կհաղորդի» Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին, Ն.Փաշինյանն ասել է. «Դրական է, եթե «նոր խթան» ասելով, նախագահ Ալիևը նկատի ունի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումը: Եթե ոչ, ապա դա պարզապես հերթական հայտարարությունն է»: «Իհարկե, մենք կցանկանայինք նոր բովանդակություն հաղորդել խաղաղ գործընթացին և արդեն իսկ ներկայացրել ենք մեր տեսլականը (ԵԱՀԿ Մինսկի խմբի) միջնորդների միջոցով ադրբեջանական կողմին։ Խաղաղությունը տարածաշրջանի բոլոր երկրների շահերից է բխում, և մենք լի ենք վճռականությամբ ջանքեր գործադրել տևական և կայուն խաղաղության հասնելու համար», - ասել է Ն.Փաշինյանը։ Իսկ արդեն ելույթ ունենալով ԵԽ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, Փաշինյանն ասել է. «Համոզված ենք, որ հակամարտության լուծումը ենթադրում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարգման  անհրաժեշտությունը: Այս լեռնային տարածաշրջանի մարդիկ ավելի քան երկու տասնամյակ ապրում են դե ֆակտո անկախության մեջ: Այնտեղ այսօր կա մի երիտասարդ սերունդ, որը չի պատկերացնում որևէ այլընտրանք անկախությանը: Եթե  մենք ձգտում ենք հակամարտության խաղաղ, արդար և երկարատև լուծում գտնել, ապա Լեռնային Ղարաբաղի ժողովրդին պետք է հնարավորություն տրվի ինքնուրույն որոշել իր ապագան», - ասել է նա։ Փաշինյանն ընդգծել է, որ խաղաղ գործընթացը կարող է իրական առաջընթաց արձանագրել միայն այն դեպքում, երբ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը կնստի բանակցային սեղանի շուրջ, միայն եթե լսվի և հաշվի առնվի Ղարաբաղի ժողովրդի ձայնը: Եթե փորձենք ամփոփել Փաշինյանի գնահատականները, ապա, կարող ենք նշել, որ նա, թերևս առաջին անգամ հստակ շեշտում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարգման  անհրաժեշտությունը: Եվ ընդ որում, սա դիրքորոշում է, որը ընդգծում էր նրա նախորդը՝ Սերժ Սարգսյանը: Ինչ է նշանակում սա, արդյոք Փաշինյանը գիտակցել է, որ Ալիևի կիրթ լինելն ամենևին էլ երաշխիք չէ, որ նա մի օր նոր պատերազմ չի սանձազերծի: Մի՞թե Փաշինյանը գիտակցել է, որ նախորդների դրած սահմաններն անհարկի քանդվել էին, ու այժմ վերադառնում է հայկական կողմի համար առավել նպաստավոր դիրք... Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ընդգծելը նշանակում է, որ առաջիկա հանդիպումներում Փաշինյանը փորձելու է հնարավորինս ուժեղ դիրքերից հանդես գալ, որպեսզի հետագայում կրկին քննադատության չենթարկվի ո՛չ Հայաստանում, ո՛չ Արցախում: Թամար Բագրատունի

դիտվել է 74 անգամ
Լրահոս
Պապիկյանը կասկածում է, որ իրեն ժերտվա կտան․ «Հրապարակ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Բայրամովը՝ TRIPP-ի մասին Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Դատարան է հանձնվել «Արմենիկում»-ի տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերը Կառավարությունը հրապարակել է «ՀԱԵ-ում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք» Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am