Պուտինը նոր «սյուրպրիզ» ունի Փաշինյանի համար

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նախօրեին չափազանց կարևոր հայտարարություն է արել, որն ավելի իրական է դարձնում Ռուսաստան-Բելառուս միութենական պետության դե ֆակտո ստեղծումը։ Բելառուսը դեմ չէ Ռուսաստանի հետ ընդհանուր արժույթ ստեղծելուն, ասել է Լուկաշենկոն, հավելելով, թե դեմ չէ, որ ընդհանուր արժույթի էմիսիոն կենտրոնը լինի Ռուսաստանում։ Սա այն հարցն է, որի շուրջ Մինսկն ու Մոսկվան չէին կարողանում պայմանավորվել: Նախօրեին Մինսկում կայացել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի մեծ մամուլի ասուլիսը, որի ժամանակ նա հայտարարել է, թե Ռուսաստանի նախագահն իրեն առաջարկել է Ռուսաստան-Բելառուս միութենական պետության արժույթը դարձնել ռուսական ռուբլին, ի պատասխան՝ Բելառուսի նախագահն ասել է, որ, իհարկե, ընդհանուր արժույթը ռուբլին է լինելու, սակայն ոչ ռուսական, ոչ էլ բելառուսական ռուբլին, այլ նոր ընդհանուր ռուբլին: Ըստ «Ազատության»՝ դրա հետ մեկտեղ, Լուկաշենկոն, ըստ էության, համաձայնել է, որ այդ նոր ռուբլու էմիսիոն կենտրոնը լինի Ռուսաստանում: «Ես այն կարծիքին եմ, որ կարևոր չէ, թե որտեղ կգտնվի էմիսիոն կենտրոնը: Կարևոր չէ, թե որտեղ այն կլինի, թող լինի Պիտերում՝ Ռուսաստանի նախագահի հայրենիքում, իմ սիրած քաղաքում: Թող այնտեղ լինի», - ասել է Բելառուսի նախագահը: Նա նաև ընդգծել է, թե անհրաժեշտ է, որ երկու երկրները գնան հետագա մերձեցման, և սրա հետ մեկտեղ, այսօրվա ասուլիսին պարբերաբար հայտարարել է, թե խոսք չկա այն մասին, որ Բելառուսը կորցնում է իր անկախությունն ու ինքնիշխանությունը։ Նա խոսել է նաև իր նախագահության մասին, ընդգծելով, որ արդեն երկար տարիներ է աշխատում որպես նախագահ, դեմ չի լինի, որ երկիրը նախագահի մեկ այլ մարդ, սակայն ռուսների համար Լուկաշենկոն ավելի հարմար է, քանի որ նրանք Լուկաշենկոյին ճանաչում են, վստահեցրել է Բելառուսի երկարամյա նախագահը։ Ռուսաստան-Բելառուս միութենական պետության, կամ ավելի ճիշտ կլինի ասել՝ միավորման մասին հատկապես ակտիվ են սկսել խոսել Ռուսաստանի նախագահի 2018 թվականի ընտրություններից հետո։ Անցած տարի Ռուսաստանում չորրորդ անգամ վեց տարով նախագահ է ընտրվել 66-ամյա Վլադիմիր Պուտինը, և նա գործող Սահմանադրության համաձայն 2024 թվականին նախագահ ընտրվելու իրավունք չունի։ Ռուսաստան-Բելառուս ընդհանուր պետությունը Պուտինի իշխանությունը պահպանելու հավանական սցենարներից մեկն է: Սրանով է թելադրվում նաև Մոսկվայի կոշտ դիրքորոշումը Մինսկի հետ վերջին բանակցություններում. նոր ֆինանսական աջակցության դիմաց Մոսկվան պահանջում է իրական ինտեգրում։ Պուտինն առաջիկայում դաշնակից պետությունների հետ հարաբերություններում, ըստ ամենայնի, կսկսի ավելի պահաջկոտ դառնալ: Լուկաշենկոյի՝ օրերս արած սկանդալային հայտարարությունները հենց դրա վկայությունն են: Բելառուսի ու Ղազախստանի նախագահները դիմադրելու, երբեմն հակառակվելու կարողություն ու համարձակություն են ունեցել, հրապարակային քննադատել են Ռուսաստանի քաղաքականությունը դաշնակիցների նկատմամբ: Հայաստանն էլ այս շրջանում հասցրել է ՀԱՊԿ-ում բարդություններ ստեղծել՝ գլխավոր քարտուղարի հարցում, բայց արդյո՞ք տնտեսական հարցում Ռուսաստանից կախվածության առումով հնարավոր կլինի Մոսկվայի հնարավոր պահանջին ընդդիմանալ: Ինչ է պատասխանելու Հայաստանը, եթե Պուտինը նաև Փաշինյանից պահանջի միանալ Ռուսաստան-Բելառուս միութենական պետության արժույթին՝ ռուսական ռուբլուն... Դեպքերի նման ընթացքն ամենևին էլ չի կարելի բացառել, մանավանդ, եթե հաշվի ենք առնում Ռուսաստանի տնտեսական վիճակը՝ արևմուտքի կողմից պատժամիջոցների պայմաններում: Մետաքսյա Շալունց

դիտվել է 99 անգամ
Լրահոս
Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Բայրամովը՝ TRIPP-ի մասին Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Դատարան է հանձնվել «Արմենիկում»-ի տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերը Կառավարությունը հրապարակել է «ՀԱԵ-ում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք» Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am