Իշխանություն-ԲՀԿ կրքոտ հարաբերություններ

Ազգային ժողովի հերթական նստաշրջանը մեկնարկեց իշխանություն-ԲՀԿ կոշտ դիմակայությամբ։ Նախահարձակ եղան ԲՀԿ-ականները, որոնք, ամենայն հավանականությամբ, շատ էին նեղվել, որ անցած նստաշրջանը վերածվել էր իշխանության եւ Լուսավոր Հայաստանի միջեււ փոխհրաձգությամբ ու ԲՀԿ-ն մի տեսակ հայտնվել էր ստվերում։ Այսօր իշխանությունից, կոնկրետ պատգամավոր Արեն Մկրտչյանից հաշիվ պահանջեց ԲՀԿ-ական Գեւորգ Պետրոսյանը։ Նա մեղադրեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորին իր մշակած օրենքի նախագծի քննարկման ժամանակ իրեն «ճիշտ» չպահելու համար, ապա ԶԼՄ-ների հետ զրույցում ապատեղեկատվություն տարածելու համար։ Խոսքն «Արհեստակցական միությունների մասին ՀՀ օրինագծում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծի մասին է։ Հեղինակը նախ ներկայացրեց օրինագիծը՝ ընդգծելով, որ դրա նպատակն է ՀՀ-ում վերջապես ունենալ անկախ արհեստակցական միություններ, ապա խոսքն ուղղեց Արեն Մկրտչյանին․ «Նա հանձնաժողովի նիստին գալիս է ուշացումով, չի լսում իմ զեկույցը, որեւէ բառ չի ասում նախագծի վերաբերյալ, բայց դրսում հարցազրույց է տալիս ու ասում, թե ԲՀԿ-ի այս օրինագծի նպատակն է աշխատողներին վերահսկողության ներքո պահելը»: Պետրոսյանը նշեց, որ ուսումնասիրել է Արեն Մկրտչյանի կենսագրությունը. «Նա 26 տարեկան է, իսկ ես 23 տարի ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում եմ դասավանդում, 23 տարի զբաղվում եմ աշխատողների իրավունքների պաշտպանությամբ: Այդ ո՞նց եղավ, որ ես աշխատողների իրավունքները վերահսկողության ներքո դնող օրինագիծ հեղինակեցի…Վարչապետն ինքն է խոսում սիրո եւ հանդուրժողականության մասին: Սա՞ է հանդուրժողականության մթնոլորտը, երբ նիստում մի բառ չի ասում, իսկ դրսում ապատեղեկատվություն է տարածում: Հարգանքով եւ լուրջ վերաբերվենք իրար: Ես Արեն Մկրտչյանին բանավեճի եմ հրավիրում, իսկ նրա հրաժարվում է եւ ասում, թե իր ասելիքն արդեն ասել է: Սա՞ է հանդուրժողականության մթնոլորտը: Այնուամենայնիվ, Արեն Մկրտչյանին հորդորում եմ լուրջ վերաբերվել խնդրին»: Գեւորգ Պետրոսյանի ելույթն անպատասխան չմնաց․«Այդ նախագիծը հնարավորություն էր ստեղծում մեկ առանձին գործարարի՝ տոտալ հսկողություն սահմանել իր ենթակայության բիզնեսների հանդեպ»,- նախագծի վերաբերյալ իր կարծիքը կրկնեց Արեն Մկրտչյանը, ապա Ծառուկյանի վերաբերյալ թափանցիկ ակնարկով օրինակ բերեց. «Խաղատունը, կոնյակի կամ ցեմենտի գործարանը կարող են ստեղծել արհեստակցական միություն: Եթե հրաշքով պարզվի, որ այդ երեք ձեռնարկությունները տնօրինում է մեկ սեփականատեր, ռիսկ է կուտակվում քաղաքացիներին տոտալ հսկողության ներքո դնելու՝ արհեստակցական միության միջոցով»: Ապա Արեն Մկրտչյանը նշեց, որ ԱԺ համապատասխան հանձնաժողովում նախագծի քննարկման ժամանակ Գեւորգ Պետրոսյանը 88 հոգանոց խմբակցությանը՝ «Իմ քայլին», անվանել է «դակիչ». «Ես ձեզ կոռեկտության կոչ եմ անում, այլապես ստիպված կլինենք ձեր հետ կոռեկտության դասընթաց անցկացնել եւ վերջում բանավոր-գրավոր քննություններ հանձնել»: Պատգամավորների հեռակա բանավեճին արձագանքեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: «Կրքոտ քննարկումների առիթներ դեռ կունենանք: Առաջարկում եմ կրքերը դրսեւորել այն ժամանակ, երբ դրանց առիթը կա: Թույլ տամ ինձ նման հորդոր ուղղել բոլոր պատգամավորներին»,-եզրափակեց նա: Անի Սահակյան

դիտվել է 41 անգամ
Լրահոս
Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Բայրամովը՝ TRIPP-ի մասին Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Դատարան է հանձնվել «Արմենիկում»-ի տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերը Կառավարությունը հրապարակել է «ՀԱԵ-ում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք» Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am