«Թավշյա հեղափոխության» հունվեյբինները կամ Փաշինյանի «սաքուլիկները»

Նիկոլ Փաշինյանն օրիգինալ չէ: Նա փորձում է կապկել օրիգինալներին, բայց ստացվում է դժգույն պատճենահանում: Նիկոլ Փաշինյանը փորձում էր հանրահավաքների ժամանակ նմանակել Հիտլերին, բայց ստացվում էր Կերենսկու թույլ տեսակը: Փաշինյանն ուզում էր աթենական դեմոկրատիայի հիմնադիր դառնալ ու «Ագոռա» խաղալ, բայց դարձավ ցածրակարգ թատրոնի դերասան: Փաշինյանը հիմա էլ փորձում է չինական կոմկուսի առաջնորդ Մաո Ցզե Դուն դառնալ ու «թավշյա հեղափոխությունը» վերածել «մշակութային հեղափոխության»՝ բուծելով սեփական հունվեյբիններին, բայց ստացվում է ընդամենը «սաքուլիկության» հովանավորում (հուսով եմ վերջիններս չեն նեղանա այս կոպիտ համեմատության համար): Իսկ ովքե՞ր էին հունվեյբինները (թարգմանաբար՝ կարմիրգվարդիականները): Չինաստանում սրանց բուծել էր Մաո Ցզե Դունը, բայց ցույց էր տալիս, թե իբր կապ չունի հետները: Հունվեյբինական խմբերը կազմավորվել էին աշակերտներից և ուսանողներից՝ Մաո Ցզե Դունի ավտորիտար իշխանության հակառակորդների դեմ ապօրինի պայքար մղելու համար: Հունվեյբիններին Մաոն օգտագործում էր ցզաոֆինների (խռովարարների) հետ միասին՝ ընդդեմ իր թրի տակով չանցնողների: Սրանք մարդկանց վրա հարձակվում էին չինական ոստիկանության «չնկատող» հայացքի ներքո ու բռնություն կիրառում բոլոր նրանց դեմ, ովքեր չէին ընդունում Մաոյի «մշակութային հեղափոխությունը», որը ավերածությունների պատճառ դարձավ իր հակաթռչնային հիմարությունների պատճառով: Հիմա Փաշինյանը որոշել է կրկնօրինակել Մաոյին ու իր «սաքուլիկներին» քսի է տալիս այս ու այն ուղղությամբ: Սրանք սկզբում տապալեցին Ռ. Քոչարյանի ասուլիսը՝ այդպիսով մեծ նվեր անելով 2-րդ նախագահին: Հիմա էլ «սաքուլիկները» հարձակվել են Փաշինյանին քննադատած ու քայլարածների ծրագրերը ԵՊՀ-ում տապալած Նարեկ Մալյանի դեմ: Բայց Փաշինյանը Նիկոլ չէր լինի, եթե փարիսեցիաբար չհայտարարեր, որ դեմ է բռնություններին: Ինքը քսի է տալիս ու ինքն էլ ՖԲ-ի պատի վրա կոկորդիլոսի արցունքներ թափում: Փաշինյանին այլ բան չի էլ մնացել: Նա միայն բռնությամբ կարող է իր իշխանությունը պահել: Բայց այդպիսով նա ճանապարհ է բացում այլ տիպի գործընթացների՝ ֆիզիկայի օրենքներին համապատասխան: Փաշինյանը հանուն իշխանության պահպանման մահապարտ դառնալու ճանապարհն է ընտրել, ինչը վտանգավոր է թե՛ իր, թե՛ Հայաստանի համար: Ուստի ճիշտը կանգ առնելն է: Շատ վտանգավոր է, երբ պետության ղեկին է հայտնվում կոմպլեքսավորված ու հոգեպես անհավասարակշիռ մարդը: Վտանգավոր է առաջին հերթին ի՛ր համար: Հայկ Ուսունց 7or.am

դիտվել է 83 անգամ
Լրահոս
Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Բայրամովը՝ TRIPP-ի մասին Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Դատարան է հանձնվել «Արմենիկում»-ի տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերը Կառավարությունը հրապարակել է «ՀԱԵ-ում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք» Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am