Կովկասն անկայուն տարածաշրջան է:
Այստեղ Թուրքիայի, Իրանի ազդեցության գոտիներ կան, Ռուաստանը Չեչնիայի մշտական խնդիրն ունի: Սիրիան եւ Իրաքն այնքան էլ հեռու չեն: Ռուս-չեչենական պատերազմի ժամանակներից այս գոտում ջիհադիստների ցանցեր են գործում, որոնք կարող են լուցկի նետել Կովկաս անվանումով տակառի մեջ: Այդ մասին ասված է France Inter ռադիոկայանի նյութում:
«Բայց դա ամենը չէ: Հայաստանը Ռուսաստանի պաշտպանության տակ է եւ վատ հարաբերություններ ունի Թուրքիայի հետ, որը հրաժարվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ադրբեջանը, իր հերթին, Թուրքիայի լիակատար ազդեցության տակ է, չնայած նույնիսկ այն բանին, որ Ռուսաստանը փորձում է վերականգնել հանրապետությունում իր ազդեցությունը` նրան իր զենքը վաճառելով: Իսկ Թուրքիայի եւ Ռուսաստանի հարաբերությունները, ինչպես հայտնի է, վատացել են այն բանից հետո, երբ թուրքերը Սիրիայում ռուսական ինքնաթիռ խոցեցին:
Ամենակարեւորը, որ մնում է հասկանալ, այն է, թե ինչու Մոսկվայի եւ Ստամբուլի լարված հարաբերությունների ֆոնին Ադրբեջանը հանկարծ որոշեց իրեն վերադարձնել Ղարաբաղը: Հետաքրքիր է նաեւ իմանալ, թե Ադրբեջանը որքան հեռու է պատրաստ գնալ իր մտադրություններում:
Ադրբեջանին Թուրքիա՞ն է դրդում` այս տարածաշրջանում Ռուսաստանի համար խնդիրներ ստեղծելու նպատակով: Թե Ադրբեջանի նախագահը ցանկանում է սեփական բնակչության ուշադրությունը շեղել երկրում տնտեսական խնդիրներից, որոնք սկսել են ակնհայտորեն իրենց զգացնել տալ նավթի գների անկման սկզբից ի վեր:
Առայժմ չենք կարող հաստատապես ասել, բայց վստահությամբ կարելի է նշել, որ նման դինամիկայի պայմաններում համաշխարհային տերությունները շուտով չեն կարողանա կանգնեցնել հակամարտությունը, որը պատերազմի է վերածվում», - նշում է աղբյուրը:
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը