Ցանկալի կլիներ, որ Մարտի 1-ը փակելով անցնեին Հոկտեմբերի 27-ի բացահայտմանը. Արմեն Սարգսյան

«Ցանկալի կլիներ, որ իշխանությունները Մարտի 1-ը փակելով անցնեին Հոկտեմբերի 27-ի բացահայտմանը »,-Վազգեն Սարգսյանի 60-ամյակի առիթով «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հիշատակի եւ ոգեկոչման արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց սպարապետի եղբայր Արմեն Սարգսյանը։ Ինչպես էր Սպարապետը նշում իր ծննդյան օրը,հարցրեցին լրագրողները,  Արմեն Սարգսյանը պատասխանեց. «Վազգեն Սարգսյանը առհասարակ չէր սիրում իր ծննդյան օրը, հիմնականում վերջին տարիներին ծննդյան օրը առավոտյան իր մարզանքից հետո իր հինավուրց, պատերազմի բոհով անցած մի քանի ընկերների հետ գալիս էին «Եռաբլուր»։ Երկար էին մնում  «Եռաբլուր»ում, պտտվում էին, յուրաքանչյուր զինվորի, մարտական ընկերոջ կողքով անցնելով ծաղիկներ էին դնում, ապա վերջում որեւէ տեղ նստում, տղաների հետ խմում էին ու գալիս էր «Երկրապահ», որտեղ տղաների հետ նշում էին, ապա երեկոյան 7-8-ին գալիս էր տուն, որովհետեւ ծնողները սպասում էին, բայց պաշտոնապես իր ծնունդը նշել չէր սիրում»։ Լրագրողները հետաքրքրվեցին՝ տանը չէին հորդորո՞ւմ Սպարապետին ամուսնանալ, ընտանիք կազմել, որին ի պատասխան սպարապետի եղբայրը հիշեց. «Այս հարցը մեր տան մեջ գլխավոր թեման էր, բայց քանի որ այնքան էր ասվել, այնքան էր ծամծմվել, որ արդեն իրեն նյարդայնացնում  էր, փորձում էինք որեւիցե մեկս չշոշափել, իհարկե, ես ու Արամը չէինք ասում առհասարակ, բայց երբեմն–երբեմն հայրս էր ջղայնանում, ասում էր՝ վերջիվերջո թոռներ պարգեւեք, կատակի տալով այդ հարցը այդպես էր քննարկվում»։

դիտվել է 47 անգամ
Լրահոս
ՔՊ-ն աղմուկի տակ իր «սեւ գործն» է առաջ տանում. «Հրապարակ» «Թալանի» 11% է ընդամենը վերականգնվել. 2025-ի կատարողականի զեկույցը. «Ժողովուրդ» Տավուշի փոխմարզպետը 7 անշարժ գույք ունի. հայտարարագրի հետքերով. «Ժողովուրդ» Իրանի շուրջ զարգացումներում «լճացած» իրավիճակ է․ իրանագետ Մրգաշենում կատարված uպանության մեղադրանքով ձերբակալված եղբայրները կալանավորվել են. ՔԿ Թրամփի միակ դաշնակիցը Ո՞վ է ուզում խաղից հանել Վենսին Վթարից տուժած մոր ու երեք երեխաների վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր․ «Փաստինֆո» Հայը չի ընտրել Արցախի հանձնումն ու թուրքի առաջ ծնկելը․ Հովհաննես Ավետիսյան Հունգարիայի վարչապետը չի մասնակցի Կիպրոսում կայանալիք ԵՄ գագաթնաժողովին. Politico Երևան-Դիլիջան-Իջևան երթուղին սպասարկող «ГАЗель»-ը վթարի է ենթարկվել, ուղևորները վիրավորվել են Մրգաշեն գյուղի ատամնաբույժի սպանության համար մեղադրվող 20 և 17-ամյա եղբայրները ձերբակալվել են Ծառուկյանի ամենամեծ պաշտոնը ու ոմանց դատարկությունը Փարաքարի համայնքապետի սպանության գործով մեղադրյալները կմնան կալանքի տակ․ «Փաստինֆո» ԱՄՆ-ն հրաժարվել է Ռուսաստանի առաջարկից․ Պեսկով Վալոդյա Գրիգորյանի գործը փաստացի ընթանում է ի սկզբանե թելադրված և ուղղորդված սցենարով․ Թանդիլյան Բախվել են «Mercedes»-ը և «BMW»-ն․ 6 վիրավոր կա Ո՞ւմ միջոցով են շփվում Չես կարողանում հաղթե՞լ, բարեկամացի՞ր Մոսադի նորանշանակ ղեկավարն առաջարկել էր միջուկային մարտագլխիկներ վաճառել Թուրքիային Թուրքիայի և Ադրբեջանի հակասությունները Կոսովոյի անկախության հարցում Ինչ պահանջ ունի Զելենսկին Ցրտահարության վտանգ. առաջիկա գիշերը ՀՀ մի շարք շրջաններում սպասվում է ջերմաստիճանի անկում Թուրքիայի դպրոցում տեղի ունեցած կրակոցների հետևանքով զոհերի թիվը շատացել է Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ բախվել են «Opel»-ը և «Lixiang»-ը, վերջինն էլ բախվել է ծառին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am