Սպանություն նախապատրաստելու և ապօրինի զենք պահելու մեղադրանքով երկու անձ կալանավորվել է

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են 28-ամյա երիտասարդի սպանության մի շարք հանգամանքներ: Երկու անձ կալանավորվել է: Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2019 թվականի փետրվարի 24-ին Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի առաջին դաշտում հայտնաբերվել է արական սեռի դի` կրծքավանդակի աջ և ձախ կեսի կողմնային մակերեսներին և աջ բազկի ստորին երրորդականի հետին մակերեսին հրազենային վնասվածքներով: Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Աբովյանի քննչական բաժնում հարուցած քրեական գործով ձեռնարկված քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է դիակի ինքնությունը, վերջինս հաշվառված էր Արմավիրի մարզում՝ ծնված 1990թ.: Քրեական գործի նախաքննությամբ պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ: Մասնավորապես` տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ Վանաձոր քաղաքի բնակիչը՝ ծնված 1984թ., և Իջևան քաղաքի բնակիչը՝ ծնված 1989թ., նախնական համաձայնություն են ձեռք բերել 1990թ. ծնված երիտասարդին սպանելու շուրջ: Իրենց հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով 2019 թվականի հունվար և փետրվար ամիսներին 29 և 34-ամյա տղամարդիկ կատարել են սպանությանն ուղղված նախապատրաստական գործողություններ: Վերջիններս, պարբերաբար այցելելով 28-ամյա երիտասարդի բնակության վայր, փորձել են ճշտել սպանությունն իրականացնելու հնարավոր եղանակները, նրա գտնվելու վայրի և մեքենա վարելու մասին հանգամանքները: Պարզվել է նաև, որ 2019 թվականի փետրվար ամսին նշված անձինք ապօրինի կերպով ձեռք են բերել, պահել և կրել գործարանային արտադրության ակոսափող հրազեն հանդիսացող «CZ 27» մոդելի 7,65 մմ տրամաչափի ատրճանակ և ռազմամթերք հանդիսացող 3 հատ 7,65 մմ տրամաչափի ռազմամթերք հանդիսացող փամփուշտներ: Սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չեն հասցրել, քանի որ 1990թ. ծնված երիտասարդը սպանվել է, իսկ գործարանային արտադրության ակոսափող հրազեն հանդիսացող «CZ 27» մոդելի 7,65 մմ տրամաչափի ատրճանակը և ռազմամթերք հանդիսացող 3 հատ 7,65 մմ տրամաչափի ռազմամթերք հանդիսացող փամփուշտները 2019 թվականի փետրվարի 27-ին հայտնաբերվել են Արարատի մարզի Գեղանիստ գյուղի տներից մեկում կատարված խուզարկությամբ: Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է նոր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 35-104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով և 235-րդ հոդվածի 2-րդ մասով, որը միացվել է 28-ամյա երիտասարդի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործին: Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Վանաձոր քաղաքի 34-ամյա բնակչին և Իջևան քաղաքի 29-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 35-104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով և 235-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, առերևույթ սպանությունը կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ:

դիտվել է 40 անգամ
Լրահոս
ՔՊ-ն աղմուկի տակ իր «սեւ գործն» է առաջ տանում. «Հրապարակ» «Թալանի» 11% է ընդամենը վերականգնվել. 2025-ի կատարողականի զեկույցը. «Ժողովուրդ» Տավուշի փոխմարզպետը 7 անշարժ գույք ունի. հայտարարագրի հետքերով. «Ժողովուրդ» Իրանի շուրջ զարգացումներում «լճացած» իրավիճակ է․ իրանագետ Մրգաշենում կատարված uպանության մեղադրանքով ձերբակալված եղբայրները կալանավորվել են. ՔԿ Թրամփի միակ դաշնակիցը Ո՞վ է ուզում խաղից հանել Վենսին Վթարից տուժած մոր ու երեք երեխաների վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր․ «Փաստինֆո» Հայը չի ընտրել Արցախի հանձնումն ու թուրքի առաջ ծնկելը․ Հովհաննես Ավետիսյան Հունգարիայի վարչապետը չի մասնակցի Կիպրոսում կայանալիք ԵՄ գագաթնաժողովին. Politico Երևան-Դիլիջան-Իջևան երթուղին սպասարկող «ГАЗель»-ը վթարի է ենթարկվել, ուղևորները վիրավորվել են Մրգաշեն գյուղի ատամնաբույժի սպանության համար մեղադրվող 20 և 17-ամյա եղբայրները ձերբակալվել են Ծառուկյանի ամենամեծ պաշտոնը ու ոմանց դատարկությունը Փարաքարի համայնքապետի սպանության գործով մեղադրյալները կմնան կալանքի տակ․ «Փաստինֆո» ԱՄՆ-ն հրաժարվել է Ռուսաստանի առաջարկից․ Պեսկով Վալոդյա Գրիգորյանի գործը փաստացի ընթանում է ի սկզբանե թելադրված և ուղղորդված սցենարով․ Թանդիլյան Բախվել են «Mercedes»-ը և «BMW»-ն․ 6 վիրավոր կա Ո՞ւմ միջոցով են շփվում Չես կարողանում հաղթե՞լ, բարեկամացի՞ր Մոսադի նորանշանակ ղեկավարն առաջարկել էր միջուկային մարտագլխիկներ վաճառել Թուրքիային Թուրքիայի և Ադրբեջանի հակասությունները Կոսովոյի անկախության հարցում Ինչ պահանջ ունի Զելենսկին Ցրտահարության վտանգ. առաջիկա գիշերը ՀՀ մի շարք շրջաններում սպասվում է ջերմաստիճանի անկում Թուրքիայի դպրոցում տեղի ունեցած կրակոցների հետևանքով զոհերի թիվը շատացել է Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ բախվել են «Opel»-ը և «Lixiang»-ը, վերջինն էլ բախվել է ծառին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am