Ալիևն իրեն ապահովագրեց՝ «տապալման» մեղքը գցելով Փաշինյանի ուսերին

Առաջիկայում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպելու է Իլհամ Ալիևի հետ։ Իրանի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ կա նախնական համաձայնություն՝ ընդգծելով, որ այդ լինելու է առանց օրակարգի հանդիպում. «Բայց այդ հանդիպման կարևոր ուղենիշներից մեկը լինելու է բանակցային ֆորմատի քննարկումը, ինչը նշանակում է՝ քանի դեռ մենք այս ֆորմատի վերաբերյալ համաձայնություն ձեռք չենք բերել, այս շփումները, քննարկումները պաշտոնական բանակցություններ համարել չի կարելի»: Փաշինյանն հիշեցրել է, որ ինքը չի խոսում Արցախի անունից, քանի որ Արցախի Հանրապետությունն ունի իր իշխանությունը։ «Սա շատ կարևոր է, և մենք ամեն ինչ պետք է անենք, որ Արցախը բանակցային գործընթացում սուբյեկտության նոր մակարդակ ունենա»,- ասել է ՀՀ վարչապետը: Փաշինյանի վերոնշյալ հայտարարությանը, որ Երևանն ամեն կերպ հասնելու է բանակցային գործընթացում Ղարաբաղի ներգրավմանը անմիջապես արձագանքել է պաշտոնական Բաքուն: «Բանակցային ձևաչափը փոխելու մասին Հայաստանի իշխանությունների հայտարարությունները ոչ այլ ինչ են, եթե ոչ բանակցային գործընթացը նպատակաուղղված փակուղի մտցնելու և տապալելու փորձ», - հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության վարչության ղեկավար Հիքմեթ Հաջիևը, հավելելով՝ այս ամենի ողջ պատասխանատվությունն ընկնում է հայկական կողմի վրա: «Ինտերֆաքս»-ին տված հարցազրույցում Հաջիևը նշել է՝ բանակցային ձևաչափը հայտնի է, դրա փոփոխությունը չի եղել և չի կարող լինել քննարկման առարկա: Ադրբեջանցի պաշտոնյան նաև պնդել է՝ Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի միջև կայացած շփումները, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև կայացած հանդիպումները գործող ձևաչափի ամենավառ վկայությունն են: Այս ամիս Ազգային ժողովում ներկայացնելով իր կառավարության ծրագիրը՝ Փաշինյանը, մասնավորապես, հայտարարել էր․ - «Բանակցային գործընթացում մեր կարևորագույն խնդիրներից և բանակցային շփումների մեր կարևորագույն խնդիրներից մեկը Արցախի լիարժեք ներգրավումն է բանակցային գործընթացում: <...> Ես տեսնում եմ շատ կոնկրետ և՛ ձևեր, և՛ մեթոդներ, թե ինչպես կարող է Ղարաբաղը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ներգրավվել բանակցային գործընթացում, և մենք հիմա այդ ձևերի և մեթոդների քննարկման մեջ ենք, այդ թվում՝ էդ մեթոդները կքննարկենք նաև միջազգային մեր գործընկերների հետ»: Ահա, Բաքուն արդեն Փաշինյան-Ալիև առաջիկա հանդիպումից առաջ «ահազանգում» է, թե՝ «Փաշինյանը փորձում է տապալել գործընթացը»: Ավելին, Ադրբեջանի իշխանություններն արդեն ցույց են տալիս «նախադրյալներ», թե հենց Հայաստանն է «փակուղի մտցնում» բանակցությունները: Դե ինչ, կարելի է ասել, որ Փաշինյան-Ալիև առաջիկան նախապատրաստվող հանդիպումից առաջ Բաքուն իրեն ապահովագրում է՝ հետագա պատասխանատվությունից ազատվելու համար: Թամար Բագրատունի

դիտվել է 112 անգամ
Լրահոս
Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Բայրամովը՝ TRIPP-ի մասին Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Դատարան է հանձնվել «Արմենիկում»-ի տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերը Կառավարությունը հրապարակել է «ՀԱԵ-ում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք» Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am