Գագիկ Խաչատրյանը որքան գումար է լցրել Փաշինյանի գրպանը

Երեկ լուր տարածվեց, որ <<ասֆալտին փռելու>> գործընթացի շրջանակներում բերման են ենթարկել ՀՀ Պետեկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին եւ թիկնազորին: Ոստիկանությունից ոչ հերքել, ոչ հաստատել են այս լուրը՝ տեղեկացնելով, որ նման օպերացիաներ մշտապես արվում են: Նախ ծիծաղելի է ոստիկանության զգուշավորությունը, որը ցուցաբերում են այս հարցում՝ չհամարձակվելով անգամ պաշտոնապես հաստատել այս տեղեկությունը, իսկ եթե հերքելու է՝ հերքել: Ծիծաղելի է նաեւ իշխանությունների պահվածը, որոնց համար, փաստորեն, Գագիկ Խաչատրյանի ամենամեծ մեղքը թիկնազորով շրջելն է: Մինչդեռ Գագիկ Խաչատրյանը Հայաստանի այն եզակի պաշտոնյաներից է, որի անծայրածիր ունեցվածքի մասին հատորյակներ կարելի է գրել, զբաղեցնելով միայն պետական պաշտոն, նա հասցրել է միլիարդներ կուտակել: Մամուլի հրապարակումների համաձայն` նրա Եղվարդի առանձնատունը գնահատվում է մոտ 3.5-4 միլիոն դոլար: Ըստ հրապարակումների` ՊԵԿ նախագահին է պատկանում Եղվարդից Երևան եկող 269 համարի երթուղին և «Անի» տաքսի ծառայությունը, ինչպես նաև տարբեր ապրանքների ներկրումներով զբաղվող «Ապեյրոն» և «Չիմեգ» ընկերությունները, «Նոր Զովք» խանութների ցանցը: Գ. Խաչատրյանին է պատկանում նաև Հյուսիսային պողոտայում գտնվող ժամացույցների և ոսկյա զարդերի վաճառքով զբաղվող «Խրոնոգրաֆ» խանութը, որտեղ ժամացույցի գները անցնում են մի քանի միլիոն դրամը: Նրան է պատկանում հսկիչ դրամարկղային մեքենաների ու դրանց կտրոնների թղթերի ներկրման բիզնեսը: Վերջին տարիներին էլ 200 միլիոն եվրո գումարով ձեռք է բերել Ավստրիայի Զալցբուրգ քաղաքում գտնվող շոկոլադի գործարանը: Հենց այս գործարանում է արտադրվում Հայաստանում առավել հայտնի «Մոցարտ» շոկոլադների շարքը: Գ. Խաչատրյանը շուրջ 15 տարի Հայաստանում շոկոլադի խոշորագույն ներկրողներից մեկն է: Նա Հայաստան է ներկրում ուկրաինական «Ռոշեն» և այլ հայտնի ապրանքանիշերի քաղցրավենիք: Նրան էին ենթարկվում մաքսային դիլերների 15-20 կազմակերպություններ եւ այլն: Դժվար է մեկ հրապարակման մեջ զետեղել Խաչատրյանի ողջ ունեցվածքը, փաստն այն է, որ Գագիկ Խաչատրյանը Հայաստանի այն պաշտոնյաների թվում է, որոնց ունեցվածքի օրինականությունը ստուգելու խիստ անհրաժեշտություն կա: Մինչդեռ, այսպես կոչված, նոր Հայաստանում Գագիկ Խաչատրյանի անունն առաջին անգամ հիշատակվեց երեկ՝ <<ասֆալտին փռելու>> գործընթացի շրջանակներում: Հեղափոխությունից հինգ պակաս նա հասցրել էր լքել Հայաստանը եւ վերադարձել էր շաբաթներ առաջ: Մենք այդ առիթով գրել էինք, որ եթե Գագիկ Խաչատրյանը վերադարձել է Հայաստան, ապա կնշանակի նա իշխանության հետ մաքրել է իր հաշիվները, մուծվել է պետական եւ հատկապես վարչապետի ընտանեկան բյուջե: Հետեւաբար անհրաժեշտ է հպարտ քաղաքացիներին բացատրություն տալ՝ ինչով է հատուցել Գագիկ Խաչատրյանն իր ազատության դիմաց: Եթե թվում է, թե նման էժանագին շոուներով կարելի է թոզ փչել հանրության աչքին ու ցույց տալ, թե Գագիկ Խաչատրյանն էլ չխուսափեց իշխանության մահակից, ապա միանգամից ասենք, որ չի ստացվի: Եթե ձեր կարծիքով Խաչատրյանի ամենամեծ մեղքը թիկնազորով շրջելն է, մեզ համար՝ ոչ: Կամ էլ ներկայացրեք մուծված գումարի չափը, որպեսզի մարդիկ, որոնք կարող են պետությունից թալանածը վերադարձրածով բավարարվեն, հասկանան՝ այդ ինչ գումարների մասին է խոսքը, իսկ հակառակ դեպքում հստակ է դառնում, որ Գագիկ Խաչատրյանը մուծվել է Նիկոլ Փաշինյանի գրպան: Իսկ առհասարակ պետությունից թալանած պաշտոնյաներին չի կարելի պատասխանատվությունից ազատել միայն գումարների չնչին տոկոս հետ վերցնելով: Անի Սահակյան

դիտվել է 334 անգամ
Լրահոս
Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Բայրամովը՝ TRIPP-ի մասին Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Դատարան է հանձնվել «Արմենիկում»-ի տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերը Կառավարությունը հրապարակել է «ՀԱԵ-ում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք» Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am