Փաշինյանը՝անձնական վրեժխնդրության եւ պետական շահի արանքում

Օրերս ադրբեջանցիները մեծ շուքով նշեցին իրենց բնորոշմամբ «Խոջալուի ցեղասպանության» տարելիցը: Այդ առիթով պաշտոնական միջոցառումներ կազմակերպվեցին, Ադրբեջանի նախագահը ծավալուն ելույթով հանդես եկավ, նվիրված Խոջալուին, հրավիրված էին նույնիսկ Ռուսաստանի Պետդումայի մի շարք պատգամավորներ, քաղաքագետներ, հասարակական գործիչներ, որոնց մասին, ի դեպ, Արարատ Միրզոյանը Մոսկվայում բողոքի նոտա հղեց: Այդուհանդերձ Ադրբեջանը այդ միջոցառմանը լուրջ էր նախապատրաստվել: Սրան զուգահեռ Հայաստանում գրեթե չհիշվեց Սումգայիթի տարելիցը: 1988 թվականի փետրվարի 26-29-ին ադրբեջանական իշխանությունների փաստացի աջակցությամբ և ԽՍՀՄ ղեկավարության թողտվությամբ ադրբեջանական ԽՍՀ Սումգայիթ քաղաքում տեղի ունեցած հայերի զանգվածային ջարդերի 31-րդ տարելիցին մի քանի քաղաքական ուժերի , ինչպես նաեւ ՀՀ նախագահի մակարդակով ընդամենը ծաղիկներ խոնարհվեցին զոհերի հիշատակին: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ թվիթերյան իր տարածքում հանդես եկավ դատապարտող կոչով, հիշեցնելով, որ հարյուրավոր անմեղ հայեր սպանվեցին 1988թ.–ի փետրվարի 27-ին, Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում, ուստի կոչ է անում հարգել հարյուրավոր անմեղ զոհերի հիշատակը, որոնք սպանվեցին, որովհետև ուզում էին պաշտպանել իրենց ինքնորոշման իրավունքը։«1988 թ. փետրվարի 27-ին հարյուրավոր հայեր սպանվեցին եւ արտաքսվեցին Ադրբեջանից։ Սա պատասխանն էր Լեռնային Ղարաբաղի հայերի խաղաղ ցույցերի, որոնք ընդամենն ուզում էին պաշտպանել իրենց ինքնորոշման իրավունքը: Այսօր մենք հարգում ենք Սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակը»,–գրել է Փաշինյանը: ՀՀ վարչապետն օգտագործել է #neveragain #այլևս երբեք հեշթեգը։ Տարիներ շարունակ խնդրով զբաղվող մասնագիտական հանրույթը կոչ է անում Հայաստանի իշխանություններին, որ միջազգային բոլոր ատյաններում պետք է բարձրաձայնեն, որ Սումգայիթում տեղի ունեցածը ցեղասպանություն է: Ադրբեջանցիները մի կողմից առաջ են բերում Խոջալու, Սումգայիթ, ներկայացնում այդ ամենը՝ ասես մենք ինքներս մեզ կոտորել ենք, մյուս կողմից՝ հայաստանյան իշխանավորների համարժեք պատասխանի դեֆիցիտ կա: Գաղտնիք չէ, որ Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք որդեգրվեց այնպիսի քաղաքականություն, համաձայն որի՝ բարձր մակարդակով ստանձնեց փակել Սումգայիթյան Ցեղասպանության թեման, կամ առնվազն Սումգայիթյան ջարդերը չդիտարկել իբրեւ 1915 թվականի ցեղասպանության շարունակություն: Ռոբերտ Քոչարյանը իր իշխանության օրոք փորձեց պտտել անիվը եւ ներկայացնել, որ Թուքիայն, Ադրբեջանը եւ առհասարակ միջազգային հանրությունը Հայաստանի առջեւ պարտավորություն ունեն, քանի դեռ որպես ցեղասպանություն չեն որակել սումգայիթյան ջարդերը, վարչապետության շրջանում միջազգային ատյաններում Փաշինյանի ելույթներում էլ կարծես նույն գիծն էր գնում, բայց արիուտես իշխանությունը այդ տարելիցը չկարեւորեց այնքան, որքան Մարտի 1-ը: Ու այս քայլով եւս Նիկոլ Փաշինյանը մեկ անգամ եւս ապացուցեց, որ անկախ հերքումներից, ինքը առաջին նախագահի հոգեզավակն է եւ շարունակում է տերպետրոսյանական գիծը: Ուշագրավ է, որ ադրբեջանական բոլոր փորձագետները գոհունակությամբ նկատում են, որ ի տարբերություն Բաքվի, Փաշինյանի իշխանությունը Հայաստանում Սումգայիթը մեծ շուքով չնշեց: Այստեղ Փաշինյանը նախապատվությունը տվեց մարտի 1-ի տարելիցին: Պատճառն էլ շատ պարզ է, Քոչարյանի նկատմամբ անձնական վրեժխնդրությունն ու ամբիցիաները ավելի կարեւոր են, քան պետական շահը: Անի Սահակյան

դիտվել է 56 անգամ
Լրահոս
Պապիկյանը կասկածում է, որ իրեն ժերտվա կտան․ «Հրապարակ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Բայրամովը՝ TRIPP-ի մասին Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Դատարան է հանձնվել «Արմենիկում»-ի տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերը Կառավարությունը հրապարակել է «ՀԱԵ-ում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք» Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am