ԵՊՀ ռեկտորատի ընդլայնված նիստ է հրավիրվել

ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի ունեցավ ռեկտորատի ընդլայնված նիստը, որի ընթացքում ԵՊՀ ռեկտորն անդրադարձավ մի շարք հարցերի:
Արամ Սիմոնյանը ներկաներին նախ տեղեկացրեց, որ արդեն պատրաստ է ԵՊՀ պատմության գիրք-ալբոմը: Ռեկտորի հավաստմամբ, այն տպագրվել է միայն հայերեն, քանի որ նյութն այնքան էլ հետաքրքրական չէ օտարերկրացիների համար. «Ֆակուլտետներին այն կտրամադրենք՝ ըստ ամբիոնների քանակի, ինչպես նաև մեկական օրինակով՝ դեկաններին»:
Այնուհետև ԵՊՀ ռեկտորն անդրադարձավ Հոգաբարձուների խորհրդի նիստին՝ նշելով, թե այն ցույց տվեց, որ ԵՊՀ թիմը միասնական չէ. «Թիմի շատ անդամներ սկսել են գործողություններ, որոնք հարիր չեն ո՛չ թիմակցին, ո՛չ համալսարանականին: Ինչևէ»: Արամ Սիմոնյանը շնորհակալություն հայտնեց խորհրդի ուսանող-անդամներին և 4 դասախոս-անդամներին՝ միաժամանակ իր մտահոգությունը հայտնելով առ այն, որ անդամներից շատերն այդպես էլ հստակորեն չհայտնեցին իրենց կարծիքը:
«Ես հասկանում եմ՝ այն թիմը, որն այս տարիներին ղեկավարում էր համալսարանը, այսօր միատարր չէ, և դա չի կարող մտահոգություն չառաջացնել: Ես ուզում եմ առանձնակի նշել այն հանգամանքը, որ շատ մարդիկ՝ համալսարանականին ոչ հարիր կեցվածքով, փորձում են, այնուամենայնիվ, պղտոր ջրում ձուկ որսալ, որը պատիվ չի բերում ո՛չ իրենց, ո՛չ մեզ և ո՛չ էլ համալսարանին»,- ասաց Արամ Սիմոնյանը:
ԵՊՀ ռեկտորը նշեց, որ համալսարանում կան շատ խնդիրներ, որոնք ունեն օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ. «Խնդիրները բոլորիս կողմից իրականացված աշխատանքի ընթացքում թույլ տված սխալների, օբյեկտիվորեն ստեղծված իրավիճակի հետևանք են, բայց ուզում եմ նորից շեշտել նաև այն փաստը, որ բոլորիս աշխատանքի արդյունքն է համալսարանի ֆինանսական կայունությունը»:
Արամ Սիմոնյանի հավաստմամբ, խնդիրները հարուցում են ոչ միայն պրոֆեսորադասախոսական կազմի, այլև առաջին հերթին ուսանողների դժգոհությունը. «Արդարացի դժգոհություններ կան շատ ամբիոնների և ստորաբաժանումների աշխատանքի վերաբերյալ: Եվ մենք առաջիկայում լուրջ փոփոխությունների կարիք ունենք՝ թե՛ կադրային, թե՛ կառուցվածքային և թե՛ բարեփոխումների առումով»:
Դիմելով ռեկտորատի անդամներին՝ ԵՊՀ ռեկտորն առաջարկեց բոլոր ստորաբաժանումներում առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում քննարկել ստեղծված իրավիճակը, գնահատական տալ տեղի ունեցած իրադարձություններին. «Եթե պետք է քննադատել համալսարանի ղեկավարությանը, քննադատեք, մատնացույց արեք սխալները և ներկայացրեք կոնկրետ առաջարկություններ, թե ինչպես կարելի է լավացնել համալսարանի գործունեությունը: Այդ փոփոխությունները ցույց կտան, որ անկախ նրանից, թե ովքեր են համալսարանի ղեկավարության կազմում, ԵՊՀ-ն ունի ներուժ, կամք և հնարավորություն՝ իր գիտակրթական գործունեությունը, առօրյան ավելի լավը դարձնելու համար»:
Արամ Սիմոնյանը պահանջեց կադրային, կառուցվածքային, գործառնական ու ընթացակարգային փոփոխությունների վճռական և գործնական առաջարկներ, ինչպես նաև գնահատականներ. «Կան հարցեր, որոնց վերաբերյալ լինելու ենք անհանդուրժող: Նախևառաջ նկատի ունեմ կոպիտ վերաբերմունքն ուսանողների կարիքների նկատմամբ: Այդ հարցերից է նաև ֆակուլտետների և ստորաբաժանումների կողմից որևէ հարցի լուծում իրար փոխանցելու արատավոր պրակտիկան և այլն»:
ԵՊՀ ռեկտորը հիշեցրեց, որ Հոգաբարձուների խորհրդի նիստի ժամանակ խորհրդի անդամ Դավիթ Գյուրջինյանը համալսարանը ճահիճ անվանեց, ինչը զարմանալիորեն համալսարանականների վրդովմունքը չառաջացրեց. «Մեր բուհից շատերը չվիրավորվեցին: Ես սպասում էի, որ դեկաններ ու ամբիոնի վարիչներ ելույթ կունենան, կզայրանան, բայց ոչինչ: Կարծես թե այդ որակումը բոլորիս չէր վերաբերում: Խոսեք, արտահայտեք ձեր կարծիքները՝ դրական, թե բացասական»:
Արամ Սիմոնյանը ևս մեկ անգամ հորդորեց կոպիտ վերաբերմունք չցուցաբերել որևէ ուսանողի նկատմամբ. «Շատ խիստ եմ վերաբերվելու նման դրսևորումներին: Կոպտությունը համալսարանից պետք է դուրս գա: Ուսանողը մեր ծառան չէ, նա իր վճարի դիմաց ծառայություն ստացող քաղաքացի է: Կան դեկանատներ ու բաժիններ, որոնց աշխատակիցներն անցել են բոլոր չափերը»:
«Շուտով տեղի են ունենալու դեկանների ընտրություններ: Ես հույս ունեմ, որ դրանց ժամանակ հենց բարեփոխումների կամ տվյալ ֆակուլտետների հետագա ընթացքի վերլուծությունը կոլեկտիվներին հնարավորություն կընձեռի վստահության քվե տալու այսօրվա դեկաններին կամ ընտրելու նորերին»,-ասաց Արամ Սիմոնյանը:
ԵՊՀ ռեկտորը, անդրադառնալով ԵՊՀ 100-ամյակին նվիրված միջոցառումներին, փաստեց, որ ԵՊՀ աշխատանքային խումբը շարունակում է աշխատել. «Շուտով կստեղծվի հոբելյանական մեծ հանձնաժողովը, կընդհանրացնենք արված գործը, կնախանշենք այն, ինչ պետք է անենք: Դե իսկ պետության վերաբերմունքը մեզանից կախված չէ»:

դիտվել է 21 անգամ
Լրահոս
ՌԴ տիեզերական կարողությունների աճը կարող է էական ռիսկեր ստեղծել ԱՄՆ-ի ռազմավարական նպատակների համար ՌԴ հակաօդային պաշտպանության միջոցները խոցել են 207 ուկրաինական անօդաչու թռչող սարք Իրանի շուրջ զարգացումներում «լճացած» իրավիճակ է․ իրանագետ Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում 18-ամյա երիտասարդը բանկում ձևակերպել է ոսկու գրավով վարկ․ ոսկին կեղծ է եղել ՀՀ ճանապարհներին իրականացվում են ամառային պահպանման աշխատանքներ ԿԳՄՍ նախկին պաշտոնյաները հաղթել են նախարարի դեմ դատը. «Հրապարակ» Զատիկն էլ անցավ, բայց եկեղեցին պատրաստ չէ. «Հրապարակ» Ո՞ր կուսակցություններն են առաջիկա օրերին նախընտրական համագումար հրավիրելու. «Փաստ» Եվրոպացի լիդերները վերապահումով կաջակցե՞ն Փաշինյանին, թե՞ վարկանիշի հետ կռիվ չեն տա. «Փաստ» «Արկածախնդրության» ծանրագույն հետևանքները. այսպիսի՞ «ապագա» ենք պատկերացնում. «Փաստ» Սխալ հաշվառման հետևանքը. Արծվանիկ համայնքում հողամաս կհանձնվի պետության տիրապետմանը. «Փաստ» Նիկոլ Փաշինյանը խախտում է արդար մրցակցության սկզբունքը. «Փաստ» Ձևականության գերակշռում, հանրային մասնակցության բացակայություն, խորքային ճգնաժամ. «Փաստ» ՔՊ-ն աղմուկի տակ իր «սեւ գործն» է առաջ տանում. «Հրապարակ» «Թալանի» 11% է ընդամենը վերականգնվել. 2025-ի կատարողականի զեկույցը. «Ժողովուրդ» Տավուշի փոխմարզպետը 7 անշարժ գույք ունի. հայտարարագրի հետքերով. «Ժողովուրդ» Իրանի շուրջ զարգացումներում «լճացած» իրավիճակ է․ իրանագետ Մրգաշենում կատարված uպանության մեղադրանքով ձերբակալված եղբայրները կալանավորվել են. ՔԿ Թրամփի միակ դաշնակիցը Ո՞վ է ուզում խաղից հանել Վենսին Վթարից տուժած մոր ու երեք երեխաների վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր․ «Փաստինֆո» Հայը չի ընտրել Արցախի հանձնումն ու թուրքի առաջ ծնկելը․ Հովհաննես Ավետիսյան Հունգարիայի վարչապետը չի մասնակցի Կիպրոսում կայանալիք ԵՄ գագաթնաժողովին. Politico Երևան-Դիլիջան-Իջևան երթուղին սպասարկող «ГАЗель»-ը վթարի է ենթարկվել, ուղևորները վիրավորվել են
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am