«Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցումը» (ICIJ) հրապարակել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և նրա ընտանիքի օֆշորները բացահայտող փաստաթղթեր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»ը, հետաքննող լրագրողները պարզել են, որ ոսկու հանքավայրերում, ինչպես նաև լոնդոնյան անշարժ գույքում իր ունեցվածքը թաքցնելու նպատակով Ալիևը գրանցվել է օֆշորում: Բացահայտումները հնարավոր են դարձել Mossack Fonseca փաստաբանական ընկերության գաղտնի փաստաթղթերով, որոնց ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ընկերությունը ակտիվների սեփականատերերին գաղտնի պահելու համար կեղծ ընկերություններ ու կորպորացիաներ է հիմնել: Հայտնի է դարձել, որ Ալիևն ու նրա կինը` Մեհրիբանը 2003թ. գնել են բրիտանական Վիրջինյան կղզիներում գրանցված Rosamund International Ltd ընկերությունը։ Գործարքը կնքելու ժամանակ Ալիևը, ով նշվել է որպես ընկերության տնօրեն ու համասեփականատեր, եղել է Ադրբեջանի մեջլիսի պատգամավոր, իսկ նույն տարվա հոկտեմբերին` արդեն երկրի նախագահ: Այսինքն, Ալիևը խախտել է պատգամավորներին ու նախագահին բիզնեսով զբաղվելն արգելող օրենքը։ Արդեն 2008 թվականին Ալիևի դուստրերը` այդ ժամանակ 19-ամյա Արզուն և 23-ամյա Լեյլան, ձեռք են բերել կրկին Բրիտանական Վիրջինյան կղզիներում գրանցված Arbor Investments, LaBelleza Holdings Limited և Harvard Management Limited ընկերությունները: Գործարքը կնքելու ժամանակ Ալիևը զբաղեցրել է Ադրբեջանի նախագահի պաշտոնը։ Համաձայն ICIJի՝ Ադրբեջանի ղեկավարությունն ահռելի ջանքեր է գործադրել տվյալ ընկերությունների գոյության փաստը հանրության համար գաղտնի պահելու ուղղությամբ, ինչպես նաև դրանց միջոցով մեծ գումարներ է կուտակել:
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը